ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Արմաթ» լաբորատորիաների և Կառավարության համագործակցության մասին` թվերով

Հունվարի 17, 2020
Պաշտոնական

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագրի իրականացմանը պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացումը սկսվել է 2014 թվականից: ՀՀ պետական բյուջեով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին նախատեսվել է տրամադրել  շուրջ՝
2014 թվականին`  14, 4 մլն  դրամ
2015 թվականին`   23,4 մլն հազար դրամ
2016 թվականին`  23,4 մլն  դրամ,
2017 թվականին` 127…

«Մաթեմատիկական վիկտորինա» խաղ-մրցույթ

Հունվարի 16, 2020
Դպրոցական անցուդարձ

Հունվարի 15-ին Կապանի N13 հիմնական դպրոցի IVա դասարանում տեղի ունեցավ «Մաթեմատիկական վիկտորինա» խաղ-մրցույթ /դասվար՝ Ռ. Մաթևոսյան/։

Միջոցառման նպատակն էր՝ բարձրացնել հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամբ, թույլ տալ աշակերտներին տեսական գիտելիքները կիրառել գործնականում, զարգացնել տրամաբանությունը և եզրակացություններ կատարելու հմտությունները: Վիկտորինան բաղկացած էր մի քանի փուլերից՝ բլից հարցեր, տրամաբանական հարցեր, հանելուկներ, ռեբուսներ, թաքնված թվեր:…

Հայ դպրոցականները՝ Ժաուտիկովյան միջազգային 16-րդ օլիմպիադայի մեդալակիրներ

Հունվարի 15, 2020
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի և «Քվանտ» վարժարանի սաները 2020թ. հունվարի 8-14-ը մասնակցել են Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 16-րդ օլիմպիադային:
Օլիմպիադան կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից:

«Ինֆորմատիկա» առարկայից ոսկե մեդալի է արժանացել «Քվանտ» վարժարանի 11-րդ դասարանի սան Ալեքսանդրը Աբելյանը:

Արծաթե մեդալների են արժանացել՝

Ամանորին թատրոններն ունեցել են 54.802 հանդիսատես

Հունվարի 15, 2020
Մշակութային լուրեր

Ամանորի տոնական օրերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 25%-ով աճել է թատրոններ հաճախողների թիվը: 2019 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը Հայաստանում գործող թատրոններ այցելել է 54802 մարդ, որից 51014-ը գնել է տոմս, 3788-ը՝ ներկայացել հրավիրատոմսով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 43048 մարդ (40394 գնված տոմս,…

Մենք և համացանցը

Հունվարի 15, 2020
Դպրոցական անցուդարձ

Հունվարի 13-ին Կապանի N5 հիմնական դպրոցի 7-րդ «բ» դասարանի աշակերտներ Գագիկ Մինասյանը և Նարեկ Բալասանյանը «Անվտանգ համացանցի» միջազգային օրվան ընդառաջ համադասարանցիների շրջանում վարեցին «Ապահով համացանց» դասաընթաց, հասակակաիցներին առաջադրեցին համացանցի օրենքների իմացության թեստ:

Մինչ այդ դասընթացավարները մասնակցել էին ՎՎ Կապանի գրասենյակի կողմից կազմակերպված համապատասխան դասընթացի, տիրապետել համացանցի վտանգներից պաշտպանվելու կանոնների, օգտագործել հավելումներ…

ԱԺ-ում քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Հունվարի 14, 2020
Պաշտոնական

Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նշել է, որ նախադպրոցական կրթությունն ուսումնական գործընթացի կարևորագույն առաջին օղակն է, և առավել երկարաժամկետ կտրվածքով համակարգային փոփոխությունների արդյունքները տեսանելի…

Մեր հուշարձանները պետք է միասին պահպանենք. իրազեկման արշավ` ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ

Հունվարի 13, 2020
Մշակութային լուրեր Պաշտոնական

Պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման իրազեկման արշավի շրջանակում հունվարի 11-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանն անձամբ են քաղաքացիներին իրազեկել նրանց իրավունքների ու պարտականությունների մասին:

«Հարգելի՛ բարեկամ, Դուք բնակվում եք հուշարձան-շենքում: Այն գրանցված է «Հայաստանի Հանրապետության հուշարձանների պետական ցուցակում»: Այս շենքի սեփականատեր կամ բնակիչ լինելը…

Մեկնարկել է դպրոցի տնօրենի հավաստագրման քննության փաստաթղթերի ընդունելությունը

Հունվարի 10, 2020
Պաշտոնական

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հրաման (կցվում է) է ստորագրել հանրակրթական  ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին:

Հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2020թ. հունվարի 10-ից հունվարի 31-ը ներառյալ, ժամը 09:00-ից 12:00-ն  /բացի շաբաթ և կիրակի օրերից/ նախարարության  անձնակազմի կառավարման վարչությունում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ

Հունվարի 8, 2020
Պաշտոնական

Սիրելի' բարեկամներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ:

Մեր օրերում դժվար թե լինի մեկը, որ հետադարձ հայացքով չի ամփոփում անցնող տարին` արձանագրելով ձեռքբերումներն ու կորուստները,  նախանշելով առաջ շարժվելու նոր ուղիներ: 

Այս տարի մեկ հարկի տակ միավորվեցին կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության այդքան փոխլրացնող ոլորտները` նոր հնարավորություններ ու մարտահրավերներ…

«Ընտանիք» կենտրոն. «Կաղանդի երազանքը» խորագրով թատերական ներկայացում

Դեկտեմբերի 30, 2019
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 20-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մեկնարկվեց ամանորյա միջոցառումների շարքը։ Թատերական արվեստի խմբակի սաները ներկայացրին «Կաղանդի երազանքը» խորագրով մյուզիքլ թատերական ներկայացումը։

Միջոցառումը սկսվեց գլխավոր հերոսուհի՝ Սելինայի կերպարի ծանոթացմամբ, որի ամանորյա երազանքը անտեսված էր իր ծնողների կողմից: Միջոցառման սկզբում թվում էր, թե ամեն ինչ…