Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի հովանաւորութեամբ եւ Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի նախաձեռնութեամբ, Յովհաննէս Թումանեանի ծննդեան 150-ամեակի առիթով տեղի ունեցաւ մրցոյթ-փառատօն, որտեղ հեքիաթասաց մասնակիցները ելոյթ ունենցան Թումանեանի ցանկացած ստեղծագործութեամբ:
Սոյն միջոցառման կազմակերպման նպատակն էր՝ վերակենդանացնել հեքիաթասացութեան արւեստը՝ որպէս բանահիւսական նիւթի մատուցման կարեւորագոյն միջոց եւ զարգացնել բանաւոր խօսքի մշակոյթը:
Մրցոյթ-փառատօի առաջին փուլին մասնակցելու համար հեքիաթասացները պատրաստեցին իրենց ելոյթից տեսանիւթ, որոնք տեղադրւեցին «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի ինստագրամեան եւ ֆէյսբուքեան էջերում: Այս փուլի առաւելագոյն նիշը 10-ն էր, որից 7-ը տրւում էր իրաւարար կազմի միջոցով, իսկ 3-ը՝ սոցցանցերում հաւաքած լայքերի համեմատութեամբ: Որպէս իրաւարար կազմ անդամներ կազմակերպիչների հետ համագործակցեցին Երեւանի Խաչատուր Աբովեանի անւան պետական մանկավարժական համալսարանի մայրենի լեզւի եւ դասաւանդման մեթոդիկայի դասախօս, մանկավարժական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Աստղիկ Բալայեանը, Յովհաննէս Թումանեանի անւան թանգարանի տնօրէն, գրականագէտ Անի Եղիազարեանը եւ Խնկօ Ապէր անւան ազգային մանկական գրադարանի գիտական քարտուղար, մասնագէտ գրադարանավար Մադլէն Յովսէփեանը:
Առաջին փուլին մասնակցել էին թւով 9 հեքիաթասացներ, 5-ից մինչեւ 15 տարեկան՝ Արփինէ Մովսիսեանը, Արթուր Քամարզարեանը, Անայիս Բաբայեանը, Տեսիլ Գալստանեանը, Անի Քրիստին Աղաբաբայեանը, Անիա Յովսէփեանը, Քաջայր Գալստանեանը, Մենուա Մարկոսեանն ու Արենի Աղաբաբայեանը:
Արդիւնքում Արփինէ Մովսիսեանը, Արթուր Քամարզարեանը, Անայիս Բաբայեանը, Մենուա Մարկոսեանը եւ Քաջայր Գալստանեանը յաջողեցին թեւակոխել եզրափակիչ փուլ, իսկ մինչեւ եզրափակչի իրականացումը, պատասխանատուները հանդիպում ունեցան մասնակիցների հետ եւ լսելով նրանց տեսակէտներն ու առաջարկները, նրանց փոխանցեցին իրաւարար կազմի խորհուրդները: Հանդիպման աւարտին հինգ յաղթողներին փոխանցւեցին եզրափակիչ փուլի կանոնները:
Մրցոյթ-փառատօնի եզրափկիչ փուլը տեղի ունեցաւ հինգշաբթի՝ 2019 թւականի դեկտեմբերի 12-ի երեկոյեան, «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանում: Այս փուլի համար դարձեալ մասնակիցներն առիթ ունեցան ներկայացնելու Թումանեանի ցանկացած ստեղծագործութիւն. երեկոյի ելոյթներն էին՝ Արթուր Քամարզարեան՝ «Սուտլիկ որսկանը», Անայիս Բաբայեան՝ «Անբան հուռին», Արփինէ Մովսիսեան՝ «Ախթամար», Քաջայր Գալստանեան՝ «Ծիտը» եւ Մենուա Մարկոսեան՝ «Անխելք մարդը»:
Եզրափակիչ փուլը հաղորդավարեց Կարին Տէր-Մարտիրոսեանը, իսկ Կոմիտաս վարդապետի ծննդեան 150-ամեակի առիթով իւրաքանչիւր հեքիաթից յետոյ Տեսիլ Գալստանեանը ֆլէյտաով կատարեց Կոմիտասի մանկական երգերի երաժշտութիւններից: Վերջում մասնակիցները հանդիսատեսի կողմից գնահատւեցին 1-ից մինչեւ 5 նիշերով եւ յաղթող ճանաչւեց Արթուր Քամարզարեանը: Պարգեւատրւեցին եզրափակիչ փուլ թեւակոխաց բոլոր հինգ մասնակիցները եւ ի հարկէ յատուկ մրցանակ շնորհւեց յաղթողին:
Ծրագրին ներկայ էին՝ թեմի Կրթական խորհրդի ներկայացուցիչ Մինաս Թահմազեանը, մասնակիցների հարազատներն ու հեքիաթասէր փոքրիկներ ու մեծահասակներ:
Թղթակից (Նոր Ջուղա)
Նյութի աղբյուրը. Նոր Ջուղա
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց