Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի (ՄԿՈՒԶԱԽ) տարեվերջյան նիստը, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը:
Խորհրդի օրակարգում ներառված հարցերի շրջանակում քննարկվել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի առաջարկությունը` խորհրդում ընդգրկված գործարար համայնքի ներկայացուցիչների կազմում փոփոխություն կատարելու վերաբերյալ և որոշվել հարցին անդրադառնալ միության կողմից գրավոր հիմնավորումներ ներկայացնելուց հետո:
Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) տնօրեն Տաթևիկ Գասպարյանը ներկայացրել է կենտրոնի հաշվետվությունը` նշելով, որ վերապատրաստվել են 602 դասախոսներ և արտադրական ուսուցման վարպետներ, 13 փորձագետներ, ինչպես նաև վերանայվել են նախկինում մշակված 12 չափորոշիչներ: Ուսումնական գործընթացի և կրթական ծրագրերի մշտադիտարկում է իրականացվել 10 ուսումնական հաստատություններում:
արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը զեկուցել է ոլորտում կատարված հիմնական աշխատանքների մասին: Այս ուսումնական տարում ներդրվել է երեք նոր մասնագիտություն. մասնավորապես «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը ներդրվել է Երևանի տարածաշրջանային թիվ 2, Արարատի տարածաշրջանային և Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջներում, «Ծխախոտի աճեցման և վերամշակման տեխնոլոգիա» մասնագիտությունը` Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում և «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտությունը` Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի քոլեջում: 2019 թ. վերանայված թվով 8 չափորոշիչներում որպես պարտադիր բաղադրիչ ներառվել է ձեռներեցության մոդուլը, ևս 4-ը մշակման փուլում են գտնվում: ՄԿՈՒ 12 ուսումնական հաստատությունում փորձարարական կարգով իրականացվում է դուալ ուսուցում՝ 8 մասնագիտության գծով՝ 41 մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ: Վարչության պետի խոսքով` քայլեր են ձեռնարկվում Հայաստանում դուալ համակարգի հետագա ընդլայնման և աշխատանքի վրա հիմնված ուսուցման զարգացման ուղղությամբ, համագործակցություն է ծավալում շուրջ 20 միջազգային կազմակերպության հետ: ԿԳՄՍՆ աջակցությամբ «Անուշավան Աբրահամյան» բարեգործական կրթական հիմնադրամի և Արցախի Հանրապետության կրթութան, գիտության և սպորտի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ըստ որի, Բերձոր քաղաքում կհիմնադրվի գյուղատնտեսական քոլեջ:
-ի նիստում անդրադարձ է եղել նաև աշխատաշուկայի վերլուծության և պահանջարկ ունեցող մասնագիտությունների ցանկի հստակեցման խնդիրներին, առանց որի հնարավոր չէ մասնագիտությունների արդյունավետ պլանավորում և տեղերի բաշխում իրականացնել: Նշվել է, որ բոլոր քոլեջներում և ուսումնարաններում արդեն գործում են կարիերայի կենտրոններ, որոնք իրականացնում են մշտադիտարկում` շրջանավարտների աշխատանքի տեղավորման վերաբերյալ:
Խորհրդի անդամները ներկայացրել են նաև մի շարք առաջարկություններ 2020-2025 թթ. ՄԿՈւ ոլորտում նախատեսվող գործողությունների վերաբերյալ:
նիստը` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՄԿՈՒԶԱԽ-ի անդամներին` 2019 թվականի աշխատանքի համար և շնորհավորել նրանց առաջիկա տոները` հույս հայտնելով, որ 2020 թվականի աշխատանքն ավելի բովանդակային և արդյունավետ կլինի:
-ի նիստին ներկա է եղել նաև ոլորտն համակարգող նախարարի տեղակալ Գ. Թամրազյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են
գործատուների, արհեստակցական միությունների և պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ Սիրով ներկայացնում եմ իմ պատրաստած սահիկաշարը 11-րդ դասարանի <<Օբյեկտ կեղմնորոշված ծրագրավորում>> թեմայի շրջանակներում և կից դասի ամփոփման փուլում կիրառված խաղի ձևաթուղթը: Կսպասեմ Ձեր դիտարկումներին: https://docs.google.com/presentation/d/1QVFHf6Z6TSES50WCpvQr2cpTCrSw0Rvb/edit?usp=sharing&ou
Հարգելինե՛րս, սիրազեղվենք անանձնական սիրո ծփանքում; Դասի խորհուրդը՝ Մարդն այնքան մեծ է, որքան կարողանում է սիրել Միացնել Ռ․ Ամիրխանյանի «Տու՛ր ինձի , Տե՛ր» երգը: «Տու՛ր ինձի , Տե՛ր» բանաստեղության առանձնացված տողերը…
Հարգելի՛ գործընկերներ, այսօր ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել «Տիգրան Մեծի աշխարհակալ տերության ստեղծումն ու անկումը» թեմայի շրջանակներում՝ «Դիվանագիտական նամակագրություն Արտաշատի պայմանագրի նախաշեմին» ինտեգրված ուսուցման մոդելի կիրառման մասին է, որը նորարարական…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկել իմ զեկույցը: https://drive.google.com/file/d/1w8I1nk9_bQbjouRqoentRKM1yjUQvW7k/view?usp=sharing
Դպրոցական գնահատման համակարգը երկար տարիներ ընկալվել է որպես կրթության հիմնական չափանիշ: «9 է ստացել՝ լավ է սովորել», «6 է ստացել՝ չի հասկացել»â€¤ նման պարզ ձևակերպումները կարծես հեշտացնում են կրթական գործընթացը,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց