Դեկտեմբերի 18-ից 21-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում տեղի ունեցավ «Կվանտորիադա» մանկական ինժեներական թիմերի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՃԼ) «ThreeSmart» և «Error404» թիմերը:
425 դպրոցականներ Ռուսաստանից և արտերկրից՝ այդ թվում նաև Հայաստանից, Իսպանիայից, Ռումինիայից, Էստոնիայից և Ղազախստանից Մոսկվայի «Մանեժ» ցուցասրահում երեք օր շարունակ ցուցադրեցին իրենց ինժեներական գիտելիքները և ներուժը՝ լուծելով իրենց առաջադրված ինժեներական խնդիրները հետևյալ 10 ուղղություններով՝ «Гибкая электроника», «Инструменты редактирования генов», «Оптимальный захват», «Психоэмоциональный тренажер», «Бесшовный навигатор», «Умная энергетика», «Трансформируемый модуль космической станции», «Аэротакси», «Канатная дорога», Low Cost High Tech.
Մանկական ինժեներական թիմերի «Կվանտորիադա» միջազգային մրցույթը, թիմային մրցույթ է բոլոր այն երեխաների և պատանիների համար, ովքեր հետաքրքրվում են ստեղծագործ ինժեներությամբ և գյուտարարությամբ Ռուսաստանում և այլ երկրներում: Առաջանդրանքների կատարումը մասնակիցներից պահանջում է իրական ինժեներական և գիտահետազոտական հմտություններ, լայն միջառարկայական գիտելիքներ և ստեղծագործ մոտեցում:
Սա ոչ ավանդական օլիմպիադա կամ մրցույթ է. աշխատանքն իրականացվում է նախագծային ֆորմատով, իսկ հաղթող են ճանաչվում, բոլոր այն թիմերը, որոնք կարողանում են լուծել ուղղություններում առաջադրված խնդիրները:
Նշենք, որ ընտրական փուլին մասնակցության հայտ ներկայացրած ավելի քան 60000 երեխաներից (Ռուսաստանի դաշնության բոլոր շրջաններ և 15 արտասահմանյան երկրներ), եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն ստացել էին ընդամենը 450-ը, որից 18-ը՝ Հայաստանից:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ՀԱՊՀ, ՀԱՃԼ) «Threesmart» և «Error404» թիմեր լավագույնս հաղթահարելով հեռավար ընտրական փուլը, առաջատարի կարգավիճակով մասնակցեցին միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին՝ ներկայացնելով իրենց նախագծերը «Бесшовный навигатор» և «Умная энергетика» ուղղություններում:
«Threesmart» թիմը ստեղծել է տարածքներում տեղակողմնորաշման «NAVIO» բազմաֆունկցիոնալ համակարգը: Մշակել բջջային հեռախոսների համար ծրագրային հավելված, որը պետք է ապահովվի օգտատիրոջ անընդհատ տեղորոշումն բաց և փակ տարածքներում:
«Error404» թիմի կողմից ստեղծվել է 40 Վտ մինիմալ հզորությամբ խելացի, այլընտրանքային էներգիայի սնման աղբյուրով էլեկտրակայանի մոդել:
Հայաստանյան թիմերը լավագույնս հանդես գալով հաջողությամբ հաղթահարել են եզրափակիչ փուլի առաջադրանքները և ճանաչվել են հաղթող «Умная энергетика» և «Бесшовный навигатор» անվանակարգերում:
«ThreeSmart» թիմը Երիտասարդ ժյուրիի կողմից արժանացել է նաև լավագույն թիմ մրցանակին:
Նյութի աղբյուրը. https://polytech.am/
Հարգելի գործընկերներ, Մենք այլևս չենք կարող անտեսել այն փաստը, որ նույնիսկ 4-րդ դասարանի աշակերտները սկսել են օգտվել արհեստական բանականության գործիքներից (ChatGPT և այլն)՝ շարադրություններ գրելու կամ մաթեմատիկական բարդ խնդիրներ լուծելու…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր քննարկման եմ դնում բոլորիս համար կարևոր մի թեմա՝ ի՞նչ մեթոդներ և հնարներ կարող ենք կիրառել առաջին դասարանում, որպեսզի փոքրիկ սովորողը չհոգնի, պահպանի հետաքրքրությունը և հնարավորինս երկար ժամանակ…
Կրտսեր դպրոցականների հետ աշխատանքը պահանջում է հատուկ մոտեցում, քանի որ այս տարիքում երեխայի հիմնական գործունեությունը խաղից անցում է կատարում ուսումնառությանը: Ահա մի քանի արդյունավետ մեթոդներ և գաղափարներ. 1. Խաղային մեթոդներ…
Հարգելի մասնակիցներ Հարկ է նկատի ունենալ, որ Ֆորումում դիտարկվում է ոչ թե ձեր ակտիվությունը, այլ ձեր կողմից վարվող հիմնական թեմայի համապատասխանությունը սահմանված «Չափանիշներին»:
Ողջույն, սիրելի գործընկերներ: Որպես դասվար և մաթեմատիկայի ուսուցիչ, ով ամեն օր աշխատում է 1-ին, 5-րդ և 6-րդ դասարանցիների հետ, ես տեսնում եմ, թե որքան արագ է փոխվում կրթական միջավայրը: Այսօր…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց