Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի է ունեցել «Լավագույն ուսանող» մրցույթի այս տարվա հաղթողների պարգևատրման արարողությունը:
«Լավագույն ուսանող» մրցույթում հաղթող ճանաչված բարձր առաջադիմությամբ ուսանողները, համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի, պարգևատրվել են հավաստագրերով և ՀՀ պետական բյուջեից հատկացված անվանական դրամական կրթաթոշակներով: Պարգևներն հանձնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Շնորհավորելով հաղթողներին` նախարարը նշել է, որ ուսանողները կրթության քաղաքականության մշակման ասպարեզում շարունակում են մնալ նախարարության ամենակարևոր գործընկերներց մեկը. «Առաջիկա մեկ տարվա ընթացքում մենք ձեր կարիքն ավելի շատ ենք ունենալու, որովհետև բարձրագույն կրթության և գիտության մասին օրինագծի քննարկումներն առաջիկայում շարունակվելու են ուսանողների ակտիվ մասնակցությամբ: Չենք ուզում ասել, որ նախագիծն անթերի է, բայց փորձել ենք լուծում տալ հիմնական բոլոր խնդիրներին: Մեր առաջարկած լուծումները քննարկումների ժամանակ հղկվում են»,-նշել է նախարարը: Արայիկ Հարությունյանը շնորհավորել է նաև ուսանողների գալիք Ամանորը` ընդգծելով, որ ԿԳՄՍ նախարարությունը ջանքեր է գործադրում Նոր տարին մշակութային հագեցվածությամբ նշելու նոր մշակույթ ձևավորել. «Օգնեք մեզ տարածել այդ գաղափարը. մենք առաջարկում ենք տոնը լիարժեք դարձնել այցելելով մշակութային հաստատություններ` թատրոններ և թանգարաններ, որոնք տոնական օրերին ծառայություններ են մատուցելու: Ամանորի առիթով տոմսեր նվիրեք ձեր մտերիմներին, դասախոսներին և ռեկտորներին, նրանք էլ թող ձեզ նվիրեն»,- իր խոսքն ամփոփելով կոչ է արել Արայիկ Հարությունյանը:
Նշենք, որ «Լավագույն ուսանող» մրցույթի ամփոփմանը ներկա են գտնվել ՀՀ բուհերի ռեկտորները, ոլորտն համակարգող նախարարի տեղակալ Գ. Թամրազյանը: Մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ ներբուհական և հանրապետական: Ներբուհական փուլն ավարտելուց հետո բուհերը մինչև հոկտեմբերի 20-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն են ներկայացրել մրցույթի առաջին փուլի արդյունքներով հաղթած ուսանողների փաստաթղթերը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի դեկտեմբերի 2-ի հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովն ամփոփել է երկրորդ` հանրապետական փուլի արդյունքները և հաղթող է ճանաչվել (1-3-րդ տեղեր) բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններում սովորող 38 ուսանող՝ 15 բուհից: Մրցանակները տրվել են 7 ոլորտներում (բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն, մշակույթ, սպորտ):
2019 թ. «Լավագույն ուսանող» մրցույթում 1-ին տեղը շնորհվել է 14 ուսանողի, 2-րդ և 3-րդ տեղերը` 12-ական ուսանողի.
1-ին տեղ` 420.000 /չորս հարյուր քսան հազար/ դրամ,
2-րդ տեղ՝ 300.000 /երեք հարյուր հազար/ դրամ,
3-րդ տեղ՝ 210.000 /երկու հարյուր տաս հազար/ դրամ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ներկայացնել մաթեմատիկայի կապը մյուս ուսումնական առարկաների հետ: Չկա ուսումնական որևէ առարկա, որ դասավանդվի մյուս ուսումնական առարկաներից առանձնացված:Բոլոր գիտություններն էլ կապված են միմյանց հետ և փոխադարձ…
Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում>>վերնագրով թեման:Տարրական դասարաններում դրվում են գիտելիքների և կարողությունների հիմքերը, աստիճանաբար հարստանում է սովորողների խոսքը, զարգանում է նրանց…
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան