ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստին

Փետրվարի 17, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստին: Աշխատանքային հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով հյուրին, ասել է, որ բարձր է գնահատում Հայաստանում ֆրանսիական համալսարանի արդյունավետ գործունեությունը և պատրաստակամություն հայտնել աջակցել…

Ինքնակառավարումը սիրո տոնայնություն է

Փետրվարի 14, 2020

Փետրվարի 14-ին իրականություն դարձավ Կապանի N 5 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի ամենասիրած նախագիծը` ինքնակառավարումը: Ավանդույթ դարձած ամենամյա այս գործընթացը սովորաբար համընկեցվում է որևէ նշանավոր օրվա հետ: Այս անգամ աշակերտները նախընտրեցին «Սիրո տոնը» որպեսզի, ինչպես իրենք են մեկնաբանել, ընդգծեն իրենց սիրո արտահայտությունն առ ուսուցիչ և առ մանկավարժություն:

- Մեր դպրոցում ինքնավարության…

Փետրվարի 19-ին կմեկնարկի Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառը

Փետրվարի 14, 2020
Մշակութային լուրեր Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը ՀԳԱ-ի և «ԻԲԲԻ Արմենիայի» համագործակցությամբ՝ փետրվարի 19-21-ը կանցկացնի արդեն ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառը, որին իրենց մանկապատանեկան հավաքածուներով կմասնակցեն ՀՀ մի շարք հրատարակչություններ և գրատներ: Տոնավաճառին զուգահեռ գրադարանում կիրականացվի միջոցառումների ծրագիր (ծրագիրը կցվում է). պաշտոնական բացումը՝ փետրվարի 19-ին, ժամը…

Երկարօրյա ծառայություններ մատուցելու սկիզբ

Փետրվարի 14, 2020
Դպրոցական անցուդարձ

2019-2020 ուսումնական տարում ՎՎ Կապանի գրասենյակի նախաձեռնությամբ Կապանի N 5 հիմնական դպրոցի տարրական դասարանների կարիքավոր ընտանիքների աշակերտների համար հաստատվել են երկարօրյա ծառայությունների հարաբերություններ:

Նախաձեռնության նպատակն է սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնություն ցուցաբերելը, դասապատրաստմանն աջակցելը, ինքնուրույն սովորելու կարողություններն ու ստեղծագործական ունակությունները զարգացնելը:

Տնային պայմաններում տվյալ երեխաների խնամքի և կրթական աջակցության…

Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»

Փետրվարի 14, 2020
Պաշտոնական Օրվա խորհուրդ

Գիրք նվիրելու օրը՝ գրադարաններում

Այս տարի ևս ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության 12 գրադարաններում (գրադարանների ցանկը և միջոցառումների ծրագիրը կցվում է)՝ Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական և մարզային գրադարաններում կիրականացվեն բազմաբովանդակ ծրագրեր և միջոցառումներ:

Կանցկացվեն գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ, ցուցահանդես-տոնավաճառներ, գրքի նվիրատվության ակցիաներ, վիկտորինաներ, խաղ-մրցույթներ, հեքիաթապատումներ, ինտերակտիվ ընթերցումներ, քննարկումներ հեղինակների հետ, կինո և մուլտֆիլմերի դիտումներ, գրական և…

Ֆիզմաթ հոսքի սովորողներն այցելեցին ԵՊՀ

Փետրվարի 14, 2020
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 13-ին երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148  ավագ դպրոցի ֆիզմաթ հասքի X-5 դասարանը հյուրընկալվել էր ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետում:

Այցը նախաձեռնել էր նույն դպրոցի «Ֆիզիկա» առարկայի  ուսուցչուհի Գ.Մարտիրոսյանը:

Երեխաները ծանոթացան ֆակուլտետի հետ և լսեցին դասախոսություն` «Իմպուլս: Իմպուլսի պահպանման օրենքը» թեմայով: Դասախոսությունը վարում էր ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Լյովա Գրիգորյանը: Այնուհետև երեխաները լաբորատորիայում…

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Փետրվարի 14, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին և ԱԶԲ-ի ծրագրերի համակարգող Գոհար Մուսայելյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Ողջունելով հյուրերին՝ Արայիկ Հարությունյանը կարևորել է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հույս…

Արթուր Ալեքսանյանը և Գևորգ Ղարիբյանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոններ, Կարեն Ասլանյանը՝ բրոնզե մեդալակիր

Փետրվարի 13, 2020
Սպորտային լուրեր

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Գևորգ Ղարիբյանը ոսկե մեդալ են նվաճել Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնությունում, իսկ Կարեն Ասլանյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Արթուր Ալեքսանյանը (97 կգ քաշային կարգ) եզրափակիչ գոտեմարտում մրցել է Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոս Կախելաշվիլիի հետ և 7։1 հաշվով հաղթանակ տոնել՝ դառնալով Եվրոպայի առաջնության հնգակի չեմպիոն։

Ռիոյի Օլիմպիական…

Համադպրոցական գիտության փառատոնը՝ մարտի 7-ին

Փետրվարի 12, 2020
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարտի 7-ին կամփոփի Համադպրոցական գիտության փառատոնը։ Առաջին անգամ անցկացվող այս միջոցառմանը մասնակցում են Երևանի, Սյունիքի և Շիրակի մարզերի 13 դպրոցների 63 աշակերտներ` 20 ուսուցչի ղեկավարությամբ: Համադպրոցական գիտության փառատոնը, որի շրջանակում աշակերտները ներկայացրել են իրենց աշխատանքները, կեզրափակվի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում…

Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը նվիրված է Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին

Փետրվարի 11, 2020
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ՝ փետրվարի 8-ին մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը՝ նվիրված մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանին։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Ալեքսանդր Հարությունյանը 20-րդ դարի հայ կոմպոզիտորական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից է։ Նրա բազմաժանր ստեղծագործությունները՝ կոնցերտներ‚…