ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Մեկնարկել է «1991 ստորաբաժանում» ծրագրի նախապատրաստական դասընթացը

Հունվարի 29, 2020
Պաշտոնական

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամում (FAST) այսօր մեկնարկել է «1991 ստորաբաժանում» ծրագրի նախապատրաստական դասընթացը: Ծրագրով նախատեսվում է ՀՀ զինված ուժերի կազմում ստեղծել նոր հատուկ միավոր, որի գործունեության արդյունքում հնարավոր կլինի իրականացնել միջնաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանն ուղղված գիտահետազոտական նախագծեր և վերլուծություններ:
Տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ հիմնադրամի վեցամսյա…

Հա՛յ զինվոր, այսօր քո տոնն է

Հունվարի 29, 2020
Դպրոցական անցուդարձ

Զինվո՛ր, հա՛յ զինվոր, այսօր քո տոնն է։ Հայկ Նահապետի հետնո՛րդ, դու հզոր ես, դու պատրաստ ես Դավթի զարկը տալ թշնամուն։ Դու սերունդ ես մի ժողովրդի, որ ունեցել է Նժդեհ, Անդրանիկ, Դրո, Սպարապետ, Մոնթե...

Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի 8ա դասարանը, ՄԿԱ֊ի գծով տնօրենի տեղակալ Ս. Բաղդասարյանի, կազմակերպիչ Ա. Ավագյանի և…

Կրթության միջազգային օր (International Day of Education)

Հունվարի 29, 2020
Դպրոցական անցուդարձ

Այսօր` հունվարի 24-ին, ՄԱԿ-ի կողմից հռչակված կրթության միջազգային օրն է և այս առիթով Կապանի N5 հիմնական դպրոցի անգլերենի ուսուցչուհիներ Անահիտ Աղագուլյանը, Ստելլա Մարգարյանը և Քրիստինե Օհանյանը 8-րդ «բ» դասարանում անցկացրեցին կինոդաս` նվիրված կրթության, իբրև համընդհանուր իրավունք և հասարակական բարիք նշանակությանը: Աշակերտների շրջանում վերահաստատվեց համոզմունքը, որ մեր երկրի զարգացման կարևորագույն հենասյունը…

Համագործակցություն հանուն դաստիարակության

Հունվարի 29, 2020
Դպրոցական անցուդարձ

Համագործակցություն հանուն դաստիարակության

Հունվարի 24-ին Կապանի N5 հիմնական դպրոցի 3-րդ «ա» դասարանի ծնողական լսարանում «Օգնության դաս» վարեց դաստիարակչական աշխատանների կազմակերպիչ Հասմիկ Մեսրոպյանը:

Դասի թեման` «Երեխայի իրավունքները և ամենաթողությունը»:

Դասի նպատակն էր զինել ծնողներին գիտելիքներով, հմտություններով, որոնք անհրաժեշտ են դրական դաստիարակչական մոտեցումների համար:

Ծնողները նշեցին, որ դասընթացն արդյունավետ է և օգնում է…

Շնորհավոր տոնդ, հայոց բանակ

Հունվարի 24, 2020
Դպրոցական անցուդարձ

Անկախության ուղին բռնած մեր երկրի համար անչափ կարևոր է հզոր, մարտունակ բանակ ունենալը, բանակի զորացմանն ու զինվորին աջակցելը, մատաղ սերնդի հոգիներում հայրենասիրություն ու մարտունակություն սերմանելը: Ինչպես ասում են, բանակն ու դպրոցը, բանակն ու հասարակությունը միասին են, նրանք անպարտելի են: Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց ցերեկույթ՝ նվիրված…

Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է

Հունվարի 24, 2020
Դպրոցական անցուդարձ

Այդ տոնին ընդառաջ` Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի «ՆԶՊ և ԱԿ» առարկայի ուսուցիչ Հ.Մեսրոպյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում Արցախյան պատերազմի մասնակիցների հետ: Դպրոցի պատվավոր հյուրերն էին Աիդա Սերոբյանը (Արցախյան ազատամարտի կանանց հասարակական խորհրդի նախագահ, բուժծառայության գնդապետ), Աղասի Կարապետյանը (Արաբկիր վարչական տարածքի ԵԿՄ նախագահ) և Հենրիկ Ավետիսյանը (Արաբկիր վարչական տարածքի ԵԿՄ…

Դաս-քննարկում

Հունվարի 24, 2020
Դպրոցական անցուդարձ

Հունվարի 24-ին Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի XI-XII դասարանների աշակերտները ուսուցիչներ Ռ.Ղազանչյանի և Մ.Դանիելյանի ղեկավարությամբ ներկայացրին դաս-քննարկում`«Կլոր սեղան» վերնագրով, որի խնդիրն էր ծանոթանալ կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխություններին:

Քննարկման մասնակիցները ազատ ու անկաշկանդ մտքեր փոխանակեցին և կատարեցին եզրահանգումներ:

(Կայացավ ևս մեկ դաս`իրականացնելով ԿԳՄՍ նախարարության հանձնարարությունը`կազմակերպել համապատասխան միջոցառումներ`նվիրված կրթության միջազգային…

Գեղեցկության, լույսի, պայքարի ու սիրո բանաստեղծ՝ Պարույր Սևակ

Հունվարի 24, 2020
Դպրոցական անցուդարձ

Հունվարի 24-ին Կապանի N13 հիմնական դպրոցում գեղեցիկ ավանդույթ է դարձել հայ գրողների հոբելյաններին անդրադառնալը: Հունվարի 24-ին հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակի ծննդյան օրն է: Կապանի N13 հիմնական դպրոցի VIա դասարանի սաները գրադարանում անցկացրին դաս-միջոցառում՝ նվիրված Պարույր Սևակին: Աշակերտները ներկայացրեցին հետաքրքիր դրվագներ Պարույր Սևակի կյանքից, ստեղծագործական հարուստ ու բեղմնավոր ուղուց: Միջոցառմանը…

Ազդարարվել է «Հորիզոն-2020» թվիննինգ COBRAIN ծրագրի մեկնարկը

Հունվարի 24, 2020
Պաշտոնական

Այսօր ազդարարվել է ԵՊԲՀ համակարգմամբ Հայաստանում երբևէ շահած առաջին «Հորիզոն-2020» թվիննինգ COBRAIN ծրագրի մեկնարկը: Այդ նպատակով հրավիրված գիտաժողովին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը, Շվեդիայի խորհրդական-դեսպանորդ, գործերի ժամանակավոր հավատարմատար…

Վերանայվում են STEM առարկաների պետական չափորոշիչները

Հունվարի 24, 2020
Դպրոցական անցուդարձ

Կրթական ծրագրերի և չափորոշիչների վերանայման բնագիտամաթեմատիկական (STEM) ուղղությամբ հերթական աշխատաժողովը տեղի է ունեցել հունվարի 21-23-ը: «Գնահատում և թեստային առաջադրանքների օրինակելի նմուշներ» խորագիրը կրող աշխատաժողովը նվիրված էր գնահատման խնդիրներին: Աշխատաժողովն անցկացվում է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար» ծրագրի շրջանակում:

Նշենք, որ STEM առարկաների պետական չափորոշիչները վերանայվում…