ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Մոնակոյում մասնակցել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի նախարարների 19-րդ համաժողովին և հանդես եկել ելույթով։
Համաժողովն անցկացվել է «Ավելի անվտանգ և առողջ սպորտ բոլոր երեխաների համար» խորագրի ներքո։
Ողջունելով մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ սպորտի իրական արժեքը չափվում է ոչ միայն նվաճումներով,…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ՌԴ մշակույթի նախարարության համագործակցությամբ 2026 թվականի նոյեմբերի 9–16-ը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր։
Միջոցառումներին կմասնակցեն Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը, Կ. Ս. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնը, Հայաստանի էստրադային ջազ նվագախումբը՝ հրավիրված մենակատարների մասնակցությամբ,…
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: Նա համակարգելու է սպորտի ոլորտը:
Տիգրան Սիմոնյանը մասնագիտական կրթությունը ստացել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, որտեղ էլ…
Մոնակոյի Իշխանապետությունում մեկնարկած Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի նախարարների 19-րդ համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հանդիպումը Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) գլխավոր տնօրեն Օլիվիե Նիգլիի և գործակալության նախագահի գրասենյակի տնօրեն Ռաֆալ Պիեխոտայի հետ։
Նախարարը շնորհակալություն է հայտնել շարունակական համագործակցության համար՝ բարձր գնահատելով գործակալության…
Նոյեմբերի 7-14-ը Երևանում կանցկացվի 18-րդ «ՌեԱ» (Ռեանիմանիա անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի) միջազգային փառատոնը։
Հանդիսատեսին կրկին սպասվում է հագեցած մեկ շաբաթ` անիմացիոն ֆիլմերի ցուցադրություններով, ցուցահանդեսներով, ոլորտի առաջատարների հետ հանդիպումներով և շատ այլ նոր ու հետաքրքիր իրադարձություններով։
«ՌեԱ» միջազգային 18-րդ փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ:
Փառատոնին…
«Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի շրջանակում Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաներն ու մանկավարժները հյուրընկալվել են Գորիսի Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցում:
Նրանք ծանոթացել են գործընկեր կրթօջախի գործունեությանը և երաժշտական կրթության կազմակերպման պայմաններին։ Այցի կարևորագույն իրադարձությունը Գորիսի դրամատիկական թատրոնում կայացած համերգն էր, որը միավորել էր Երևանի Սայաթ-Նովայի և Գորիսի…
ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպարտակիադայի ծրագրի շրջանակում կայացել են աթլետիկական հնգամարտի և բազկամարտի հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները։
Բազկամարտի հանրապետական եզրափակիչ մրցումները տեղի են ունեցել Չարենցավան Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում։ Մասնակիցները մրցել են տարբեր քաշային կարգերում՝ առանձին տղաների և աղջիկների խմբերով։
Աղջիկների…
ԱՊՀ երկրների «Մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի Մեղրի քաղաքը հռչակվել էր 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք։
Նոյեմբերի 1-ին ԱՊՀ երկրների ազգային երգի և նվագարանների համատեղ համերգով ամփոփվել է «Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2026» ծրագիրը, որի ընթացքում ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք կոչումը փոխանցվել Բելառուսի Հանրապետության Մոլոդեչնո քաղաքին:
Հանդիսությանը ողջույնի խոսքով…
Երևանում կայացել է «Հայաստանի աղջիկների առաջնորդությունը սպորտում» («GOALS Armenia») կրթական հիմնադրամի կազմակերպած GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովը՝ «Ավելին, քան խաղ» («More Than a Game») խորագրով։
Հիմնադրամի գործունեության 10-ամյակին նվիրված միջոցառումը համախմբել է Հայաստանի ավելի քան 20 քաղաքային և գյուղական համայնքների 11–15 տարեկան շուրջ 250 աղջիկների, ինչպես նաև…
Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմից առաջին մեդալը նվաճել է Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը` դառնալում հրում վարժության բրոնզե մեդալակիր:
57 կգ քաշային կանանց պայքարում նա պոկում վարժությունում ցույց է տվել 85 կգ, իսկ հրումում` 120 կգ արդյունք: Երկամարտում Ալեքսանդրա Գրիգորյանը…
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…