ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Նազիկ Ավդալյանն իր օրինակով ցույց է տվել, որ աղջիկներն ու կանայք պետք է չվախենան․ Ժաննա Անդրեասյան

Ապրիլի 8, 2026
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամը կազմակերպել է «Սպորտի կարևորությունը կյանքում» խորագրով պանելային քննարկումը, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Միջոցառումն անցկացվել է Մայրության և գեղեցկության տոնի շրջանակում՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի աջակցությամբ։

Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Ծանրամարտի աշխարհի…

Պետական աջակցությամբ իրականացվող մշակութային ծրագրերի շնորհանդես

Ապրիլի 7, 2026
Մշակութային լուրեր

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ժամանակակից արվեստի, մշակութային կրթության և գրահրատարակչական ոլորտներում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2026 թվականին իրականացվող մշակութային ծրագրերի շնորհանդեսը։

Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, դրամաշնորհային ծրագրերն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել պետական մշակութային քաղաքականության առաջնահերթությունները, ընդգծել…

Մինչև 2030 թվականը բուհերի ընդունելությունը կկատարվի գործող ընթացակարգով․ քննարկում ԱԺ-ում

Ապրիլի 7, 2026
Լուրեր կազմակերպություններից

Բարձրագույն ուսումնական հաստատությունները մինչև 2029-30 ուսումնական տարին ներառյալ ընդունելությունը կիրականացնեն ներկայում գործող իրավակարգավորումներով։

Այդ նպատակով 2025 թվականին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի անցումային դրույթներում համապատասխան հստակեցումներ են առաջարկվում՝ նկատի ունենալով, որ այս ընթացքում կմշակվի և կգործարկվի ընդունելության նոր կարգը, որի պահանջն ամրագրված է նոր օրենքով։

Համապատասխան նախագիծն…

Վերաբացվել է Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակը

Ապրիլի 7, 2026
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Այսօր տեղի է ունեցել Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի վերաբացումը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Եվրոպական միության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:

Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի գործունեությունը միտված է Եվրոպական հանձնաժողովի կողմից բարձրագույն…

«Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողություն

Ապրիլի 7, 2026
Սպորտային լուրեր

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգևատրման և մեծարման հանդիսավոր արարողությունը, որը կազմակերպվել է Սպորտի միջազգային օրվան նվիրված միջոցառման շրջանակում:

Միջոցառմանը մասնակցել են Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության,…

Ժաննա Անդրեասյանն այցելել է Գեղակերտի ծանրամարտի մարզադպրոց

Ապրիլի 6, 2026
Սպորտային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Սպորտի միջազգային օրվա առթիվ այցելել են Արմավիրի մարզի Գեղակերտ համայնք՝ Օլիմպիական խաղերի մեդալակիր, ԽՍՀՄ եռակի չեմպիոն, Եվրոպայի և աշխարհի կրկնակի չեմպիոն, աշխարհի բազմակի ռեկորդակիր Յուրի Սարգսյանի անվան ծանրամարտի մարզադպրոց։

Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրի ծանրամարտի մարզադպրոցում, որտեղ մարզվել է հայտնի մարզիկը,…

Սպորտի միջազգային օրվա առթիվ Ժաննա Անդրեասյանն այցելել է սեղանի թենիսի վաստակաշատ ներկայացուցիչ Գոհար Խանզրատյանին

Ապրիլի 6, 2026
Սպորտային լուրեր

Սպորտի միջազգային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այցելել են սեղանի թենիսի Եվրոպայի արծաթե և բրոնզե մեդալակիր, ՍՍՀՄ գավաթակիր, «Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի գլխավոր մրցավար Գոհար Խանզրատյանի բնակարան:

Գոհար Խանզրատյանը սեղանի թենիսի հայաստանյան ամենանշանավոր ներկայացուցիչներից է՝ բազմաթիվ մրցաշարերի…

Սպորտը նպաստում է հումանիստական արժեքների տարածմանը. այսօր Սպորտի միջազգային օրն է

Ապրիլի 6, 2026
Սպորտային լուրեր

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի որոշմամբ ապրիլի 6-ը հռչակվել է Սպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման և խաղաղության։

Օրվա շրջանակում ԿԳՄՍ, Առողջապահության և Ներքին գործերի նախարարությունների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ անցկացվել են մի շարք նախաձեռնություններ՝ բացօթյա մարզումներ, սպորտային մրցումներ և ցուցադրական ելույթներ, որոնք համախմբել են տարբեր տարիքի և հետաքրքրությունների քաղաքացիների։

Միջոցառումներին…

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի հաղթող

Ապրիլի 6, 2026
Սպորտային լուրեր

Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում:

Նա լավագույնն է ճանաչվել հենացատկի վարժության եզրափակչում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ևս դարձել էր գավաթի խաղարկության հաղթող՝ նժույգթափեր վարժության եզրափակչում վաստակելով 14.800 միավոր:

Մարզական վարկանիշավորման սանդղակի առաջատարները կստանան մարզագույք

Ապրիլի 6, 2026
Սպորտային լուրեր

ԿԳՄՍ նախարարությունում այսօր տեղի ունեցած խորհրդակցությամբ ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի մարզական վարկանիշավորման 2025 թ. արդյունքները:

Առաջին տեղը զբաղեցրել է Վայոց ձորի մարզը, երկրորդ տեղը՝ Կոտայքի մարզը, լավագույն եռյակը եզրափակել է Գեղարքունիքի մարզը:

Խորհրդակցությունը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը,…