Ճարտարապետության համաշխարհային օրվա շրջանակում Հայաստանի ճարտարապետների պալատում տեղի է ունեցել ճարտարապետների պարգևատրման արարողություն, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։
Շնորհավորելով մասնագիտական տոնի առիթով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Ճարտարապետների աշխատանքը փոխում է հանրության կյանքի որակը, քանի որ քաղաքաշինական միջավայրը փոփոխության և զարգացման տեսլական է ապահովում՝ ընդլայնելով դրա իրագործման հնարավորությունները»,- ասել է նախարարը:
Նա կարևորել է Ճարտարապետների միության և ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի աշխատանքը՝ ընդգծելով բարձրակարգ փորձագիտական ռեսուրսի կարևորությունը հուշարձանների պահպանման ուղղությամբ: Նախարարն անդրադարձել է նաև ճարտարապետական կրթության զարգացող դինամիկային՝ նշելով, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում ամեն տարի գրանցվում է ուսանողների թվի աճ, ինչը նշանակում է՝ ոլորտը հետաքրքրական է երիտասարդների համար:
Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարը «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, վերականգնող ճարտարապետ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դոցենտ, Հայաստանի ճարտարապետների միության անդամ Հովհաննես Սանամյանին պարգևատրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով: Պարգևը հանձնվել է Հայաստանի Հանրապետության պատմամշակութային հուշարձանների պահպանության և վերականգնման ոլորտում բազմամյա փորձի, մնայուն աշխատանքի և սեփական փորձն ու գիտելիքները սերունդներին փոխանցելու համար՝ ծննդյան 70-ամյա հոբելյանի կապակցությամբ:
Միջոցառման ընթացքում ամփոփվել են նաև Հայաստանի ճարտարապետների պալատի կազմակերպած Ճարտարապետական ստեղծագործությունների 2025թ. ստուգատես-մրցույթի արդյունքները։ Ներկայացված նախագծերի հեղինակներին շնորհվել են առաջին, երկրորդ և երրորդ կարգի դիպլոմներ, որոնք հանձնել է Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը։
Շնորհավորելով ճարտարապետներին՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նշել է, որ Ճարտարապետների պալատի նախաձեռնած ճարտարապետական աշխատանքների ստուգատեսը հրաշալի առիթ է՝ ճանաչելու և արժևորելու մեր օրերում ապրող, ստեղծագործող ճարտարապետներին։ «Ներկայացված աշխատանքները, վստահաբար, բիզնես նախագծեր լինելուց բացի ճարտարապետների մտքի թռիչքն ու ստեղծագործական հայացքն են։ Այսօր, ավելի, քան երբևէ, ճարտարապետները պահանջված են ինչպես մասնավոր, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում: Քաղաքաշինության կոմիտեն ձեր աջակցությամբ և ակտիվ համագործակցությամբ ձգտելու է նպաստել մասնագիտական գործունեության համար բարենպաստ միջավայրի կայացմանը»,-նշել է Եղիազար Վարդանյանը։
Մի խումբ ճարտարապետներ արժանացել են նաև Երևանի քաղաքապետարանի պարգևներին։
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև «Ճարտարապետական փառատոն 2024» գրքի (կատալոգի) շնորհանդեսը, ներկայացվել են ճարտարապետ Սպարտակ Կնտեղցյանի աշխատանքները։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարցադրում քննարկման համար: «Ինչպե՞ս եք հասարակագիտության ժամերին ինտեգրում մեդիագրագիտության բաղադրիչը: Արդյո՞ք մենք պետք է ավելի շատ ժամանակ հատկացնենք թվային էթիկայի և ապատեղեկատվության դեմ պայքարի թեմաներին, քան տեսական սահմանումներին: Կիսվեք Ձեր…
Համացանցային (առցանց) և տպագիր (գրքային) բառարաններն ունեն իրենց յուրահատուկ տեղը կրթական գործընթացում: Սովորողների համար ընտրությունը հաճախ կախված է նպատակից՝ արագ տեղեկատվությո՞ւն է հարկավոր, թե՞ խորքային ուսումնասիրություն: Ահա դրանց հիմնական առանձնահատկությունների…
Մաթեմատիկայի դասերին ՏՀՏ-ների կիրառումն ունի մի շարք առավելություններ. ï‚· գույնի, գրաֆիկայի, անիմացիաների օգտագործումը ընդլայնում են ինֆորմացիայի ներկայացման հնարավորությունները, ï‚· ապահովվում է դիտողականության ավելի բարձր մակարդակ, ï‚· ուսումնական նյութը դառնում է…
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց