ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Նորություններ

Տիգրան Վիրաբյանը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Հոկտեմբերի 22, 2026
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը հանդիպել է «Կինոդարան» հարթակի ներկայացուցիչների հետ։ 

Հանդիպմանը քննարկվել են հայկական տեսալսողական բովանդակության զարգացման, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մշակութային նախագծերի իրականացման, երեխաների և երիտասարդների համար հայալեզու կրթամշակութային ծրագրերի մշակման և հանրահռչակման հարցերն ու համագործակցության հնարավորությունները:

Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը կարևորել…

Կառավարությունը 148,5 մլն դրամ լրացուցիչ գումար է հատկացրել միջնադարյան բացառիկ ձեռագրերի ձեռքբերման համար

Հոկտեմբերի 22, 2026
Մշակութային լուրեր

ՀՀ կառավարությունը բյուջեի պահուստային ֆոնդից 148,5 մլն դրամ կհատկացնի պատմամշակութային և գիտական բացառիկ նշանակություն ունեցող երկու հայկական ձեռագրերի ձեռքբերման և Հայաստան տեղափոխման նպատակով։

Դրանք կհամալրեն Մատենադարանի գիտական հավաքածուն։

Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում։ Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ տարբեր երկրներում գտնվող հայկական մշակութային արժեքների…

Գիտական նոր նախագիծ արհեստական բանականության ոլորտում

Հոկտեմբերի 22, 2026
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում իրականացվող «Արևելյան գործընկերության երկրներում գերազանցության զարգացման համար արհեստական բանականության ոլորտում հետազոտությունների և նորարարության ընդլայնում» (WARIE) նախագծի պաշտոնական բացմանը։

Նախագիծն իրականացվում է Horizon Europe-European Excellence Initiative նախաձեռնության շրջանակում և համակարգվում է Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից. ներկայացված 284 հայտերից…

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հետևելու բարեկարգման աշխատանքներին

Հոկտեմբերի 22, 2026
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։

Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են ընթացքը՝ տեղեկացնելով, որ…

Հանդիպում «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 21, 2026
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին։

Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Լիլիթ Մկրտչյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, կարևորել է գիտության շուրջ շարունակական երկխոսությունը՝ դրանում ընդգրկելով ոլորտի տարբեր շահառուների: Նա շեշտել է, որ…

COP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերը

Հոկտեմբերի 21, 2026
Միջազգային լուրեր

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) «Կանաչ գոտում» տեղակայված ԿԳՄՍ նախարարության տաղավարում այսօր ներկայացվել են բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումները, գիտական հետազոտությունների աջակցության ծրագրերն ու «Ակադեմիական քաղաք» նախագիծը։

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ներկայացուցիչներն այցելուներին ծանոթացրել են գիտության պետական ֆինանսավորման և դրամաշնորհային ծրագրերի հնարավորություններին, գիտահետազոտական…

Դպրոցական այգուց՝ COP17-ի ամբիոն. դպրոցականները և ուսանողները խոսել են կենսաբազմազանության մասին

Հոկտեմբերի 21, 2026
Միջազգային լուրեր

COP17-ի Կանաչ գոտում այսօր տեղի է ունեցել «Երիտասարդները՝ որպես փոփոխությունների շարժիչ ուժ. դպրոցական սնունդ և կենսաբազմազանություն» ինտերակտիվ քննարկումը։

Այն համատեղ կազմակերպել էին ԿԳՄՍ նախարարությունը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) և «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» (ԴՍԵԲ) հիմնարկը։ Դպրոցականներն ու ուսանողները ներկայացրել են, թե ինչպես է «Դպրոցական սնունդ» ծրագիրը դառնում կենսաբազմազանության մասին…

Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան

Հոկտեմբերի 21, 2026
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր մասնակցել է Երևանում անցկացվող Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի (International Science and Technology Center) կառավարման խորհրդի 83-րդ նստաշրջանի բացմանը։

Նախարարը կարևորել է Հայաստանում նստաշրջանի անցկացումը՝ ընդգծելով, որ մեր երկիրն արդեն երրորդ անգամ է հյուրընկալում կենտրոնի կառավարման խորհրդի նիստը։

«Այս…

Քննարկվել են Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հոկտեմբերի 21, 2026
Լուրեր կազմակերպություններից

Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվող Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կառավարման խորհրդի 83-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է կենտրոնի գործադիր տնօրեն Կարինա Անգելուևայի հետ։

Կողմերը քննարկել են կենտրոնի գործունեության զարգացման, կառավարման համակարգի արդիականացման և Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Ողջունելով Կարինա Անգելուևային՝ Ժաննա Անդրեասյանը բարձր է գնահատել Հայաստանի…

«Խաղաղությունն է կերտում երկխոսության մշակույթ»․ ազգային մշակույթների հանդիպում՝ «Ընտանիք» կենտրոնում

Հոկտեմբերի 21, 2026
Դպրոցական անցուդարձ

«Հանուն մշակութային երկխոսության» ծրագրի շրջանակում «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց «Խաղաղությունն է կերտում երկխոսության մշակույթ» խորագրով փառատոնը՝ համախմբելով Շիրակի մարզում ապրող ազգային փոքրամասնությունների՝ հունական, ռուսական, Արմավիրի մարզի Ակնալիճի եզդիական, Արարատի մարզի Վերին Դվինի ասորական համայնքների ներկայացուցիչների, ինչպես նաև Ջավախքի՝ Նինոծմինդայի և Ախալքալաքի կրթամշակութային հաստատությունների մանկավարժներին ու սաներին։ Փառատոնը դարձավ տարբեր…

  • Ինչպես արդյունավետ օգտագործել բժշկական բառապաշարը 11-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…

  • «Հայկ և Բել » առասպելի ուսուցումը

    Թեմայի հեղինակ՝ Margarit Tangyan

    «Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…

  • Գիտակցված ընթերցանության ձևավորումը և որակական հատկանիշները տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    ​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…

  • «Խոսում ենք ռուսերեն՝ «Լուսացույց» մեթոդով և Wordwall-ով»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…