ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Նորություններ

Վազգեն Թևանյանը` ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն

Նոյեմբերի 2, 2026
Սպորտային լուրեր

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանն արծաթե մեդալ է նվաճել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությում:

65 կգ քաշային Վազգեն Թևանյանը, որն առաջին անգամ էր դուրս եկել ԱԱ եզրափակիչ, վճռորոշ գոտեմարտում մրցել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բոուեն Բասեթի հետ և զիջել մրցակցին:

Վազգեն Թևանյանը պայքարը սկսել…

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

Հոկտեմբերի 30, 2026
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է գիտական ինստիտուտների ղեկավարների հետ՝ քննարկելու գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները, գիտական կազմակերպությունների կառավարման, ֆինանսավորման և հետագա գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերը։

Հանդիպմանը մասնակցել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանը, կոմիտեի այլ ներկայացուցիչներ։ Ներկայացնելով Լիլիթ Մկրտչյանին՝…

«Գլաձոր» համալսարանում բացվել է Իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոնը

Հոկտեմբերի 30, 2026
Լուրեր կազմակերպություններից

Երևանի «Գլաձոր» համալսարանում տեղի է ունեցել Իրանագիտության և աշխարհաքաղաքական վերլուծությունների կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը:

Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆեդ Քոչարյանը, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին, Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է Երևանի «Գլաձոր» համալսարանում…

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ևս երկու տարի կշարունակի իր առաքելությունը՝ որպես ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

Հոկտեմբերի 30, 2026
Միջազգային լուրեր Սպորտային լուրեր

Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ևս երկու տարով վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան։

Համագործակցության շարունակությունը պաշտոնապես ազդարարվել է այսօր՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում անցկացված «Գործելով միասին՝ հանուն երեխաների և բնության պաշտպանության» խորագրով միջոցառման շրջանակում։ 

Վերանշանակման արարողությանը հաջորդել…

Կայացել է «ՏՀՏ–ն կրթության մեջ» խորագրով ամենամյա խորհրդաժողովը

Հոկտեմբերի 30, 2026
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կազմակերպած «ՏՀՏ–ն կրթության մեջ» խորագրով ամենամյա խորհրդաժողովին։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են կրթության կառավարման նոր համակարգի, ինչպես նաև ԻԹվինինգ ծրագրի առաջընթացի և զարգացման նոր հնարավորությունները, մասնավորապես՝ կրթության թվայնացման ուղղությամբ իրականացված մեծածավալ աշխատանքները:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ…

Նախագիծ. փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ

Հոկտեմբերի 30, 2026
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ առաջարկվող փոփոխությունները միտված են կամավոր ատեստավորման արդյունքների հիման վրա ուսուցիչների վարձատրության կարգավորումների հստակեցմանը, դրույքաչափի բարձրացման հնարավորության ընդլայնմանը, ինչպես նաև ատեստավորման գործընթացի կազմակերպման և ֆինանսավորման հետ կապված…

Եզրափակվել են Հրաչյա Աճառյանի և Երևանի Հանրապետության հրապարակի հոբելյաններին նվիրված միջոցառումները

Հոկտեմբերի 30, 2026
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, «Հովեր» պետական կամերային երգչախմբի և Վահագն Հայրապետյան տրիոյի համատեղ համերգով եզրափակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թվականների օրացույցում ընդգրկված՝ Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Երևանի Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքը։

Հոբելյանական միջոցառումները նվիրված են Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։

Համերգին հնչել են…

328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար

Հոկտեմբերի 30, 2026
Սպորտային լուրեր

Կառավարությունը 328 մլն 218.8 հազար դրամ է հատկացրել Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքներ գրանցած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակների տրամադրման նպատակով։

Որոշումն ընդունվել է գործադիրի նիստում։

ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշման համաձայն՝ միջազգային հեղինակավոր մրցաշարերում բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին…

Ժաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Հոկտեմբերի 30, 2026
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներին՝ քննարկելու ոլորտում իրականացվող բարեփոխումները, առաջիկա ծրագրերն ու համատեղ աշխատանքի առաջնահերթությունները։

Հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանը և նախագահի տեղակալ Հարություն Սարգսյանը։ Ներկայացնելով Լիլիթ Մկրտչյանին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է կոմիտեի…

«Հանուն մշակութային երկխոսության» ծրագրի եզրափակիչ փուլ. ճանաչողական այց դեպի Ակնալիճ և Սարդարապատ

Հոկտեմբերի 30, 2026
Լուրեր կազմակերպություններից

«Հանուն մշակութային երկխոսության» ծրագրի եզրափակիչ փուլում կազմակերպվեց ճանաչողական այց ծրագրի ակտիվ մասնակիցների համար՝ դեպի Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքի եզդիական մշակութային կենտրոն և Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։ Ակնալիճ համայնքում մասնակիցները ծանոթացան եզդիական մշակույթի առանձնահատկություններին և հոգևոր ժառանգությանը։ Առավել մոտիկից ճանաչեցին Հայաստանում ապրող եզդի համայնքի մշակութային ինքնությունն ու արժեքները՝ կարևորելով ազգային փոքրամասնությունների մշակույթի…