ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

Հոգեբանի և հատուկ մանկավարժի կամավոր ատեստավորման ուղեցույցներ

Նոյեմբերի 10, 2026
Լուրեր կազմակերպություններից

Հրապարակվել են հոգեբանի ծառայություն տրամադրող և հատուկ մանկավարժի ծառայություն մատուցող մասնագետների կամավոր ատեստավորման մեթոդական ուղեցույցները՝ ՀՀ Կառավարության 2025 թվականի հունիսի 12-ի N 772-Ն որոշմամբ  հաստատված կարգի համաձայն:

Դրանցում ներկայացվում են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշներ։ Դրանց հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումներով՝ https://tinyurl.com/yc6akdrs, https://tinyurl.com/mssr8t3h:

…

ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն

Նոյեմբերի 10, 2026
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը։

Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, գլխավոր քարտուղարի տեղակալը, խորհրդականները, նախարարության ենթակա մարմինների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Խորհրդակցության սկզբում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախարարի նորանշանակ տեղակալ Տիգրան Սիմոնյանին, որը…

Նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը հետևել է կամավոր ատեստավորմանը

Նոյեմբերի 10, 2026
Լուրեր կազմակերպություններից

Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը Երևանի Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցում ձևավորված քննական կենտրոնում հետևել է կամավոր ատեստավորման ընթացքին։

Նախարարի տեղակալը քննական կենտրոնի պատասխանատուների հետ քննարկել է կազմակերպական աշխատանքների հետ կապված հարցեր՝ հույս հայտնելով, որ ատեստավորման արդյունքները դրական կլինեն՝…

Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ ԱԺ-ում քննարկվում է 2027 թ․ բյուջեն

Նոյեմբերի 5, 2026
Լուրեր կազմակերպություններից

Բուհական համակարգի բարեփոխումները լինելու են Կառավարության ծրագրի տվյալ փուլի ամենակարևոր անելիքներից մեկը։ Արդեն իսկ հանրային քննարկման է ներկայացվել մի քանի նախագիծ, այդ թվում՝ կրթաթոշակային համակարգի նախագիծը, որն արտացոլում է այդ ուղղությամբ պետության ուղերձները։

«Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից ֆինանսական խնդիրների պատճառով»,- ասել է ԿԳՄՍ նախարար…

2027 թ․ ԿԳՄՍՆ բյուջեն կկազմի 435.9 մլրդ դրամ՝ 15.9 մլրդ դրամով ավելի, քան նախորդ տարի

Նոյեմբերի 5, 2026
Լուրեր կազմակերպություններից

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են 2027 թվականի պետական բյուջեի նախագծով ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտների համար նախատեսված ֆինանսական հատկացումները։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ 2027 թվականին նախարարության բյուջեն կկազմի շուրջ 435.9 մլրդ դրամ՝ 15.9 մլրդ…

Հայտնի են կամավոր ատեստավորման անցկացման քննական կենտրոնները

Նոյեմբերի 5, 2026
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի նոյեմբերի 03-ի N 2318-Ա/2 հրամանով հաստատվել է կամավոր ատեստավորման անցկացման քննական կենտրոնների ցանկը:

Այդ նպատակով ձևավորվել են 60 քննական կենտրոններ, որոնք համապատասխանաբար տեղակայված են մայրաքաղաք Երևանի և ՀՀ տասը մարզերի տարբեր հանրակրթական հաստատություններում:

Ավելի քան 10 մլրդ դրամ՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ավարտի համար

Նոյեմբերի 5, 2026
Լուրեր կազմակերպություններից

Կառավարության որոշմամբ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման ծրագրի պատշաճ իրականացման նպատակով կհատկացվի 10.58 մլրդ դրամ լրացուցիչ ֆինանսավորում։

Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։

Ծրագրի շրջանակում արդեն ավարտվել են ավելի քան 220 դպրոցի և կրթահամալիրի, ինչպես նաև ավելի քան 380 մանկապարտեզի շինարարական աշխատանքները։ Մինչև…

Հայաստանի երեք համալսարանում կներդրվի ֆիզիկական արհեստական բանականության կրթական նոր ծրագիր

Նոյեմբերի 5, 2026
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանում ֆիզիկական արհեստական բանականության (Physical AI) զարգացման 7-ամյա կրթական նոր ծրագիրը ՀՀ բուհերում ներդնելու որոշումը։

Ծրագիրը 2027-2028 ուսումնական տարվանից կներդրվի ԵՊՀ-ում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական և Հայաստանի ամերիկյան համալսարաններում՝ նպատակ ունենալով զարգացնել ռոբոտաշինության և ֆիզիկական արհեստական բանականության ոլորտում միջազգայնորեն մրցունակ կրթական և գիտահետազոտական կարողությունները բարձրագույն կրթության երեք…

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ

Նոյեմբերի 4, 2026
Լուրեր կազմակերպություններից Սպորտային լուրեր

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: Նա համակարգելու է սպորտի ոլորտը:

Տիգրան Սիմոնյանը մասնագիտական կրթությունը ստացել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, որտեղ էլ…

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

Հոկտեմբերի 30, 2026
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է գիտական ինստիտուտների ղեկավարների հետ՝ քննարկելու գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները, գիտական կազմակերպությունների կառավարման, ֆինանսավորման և հետագա գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերը։

Հանդիպմանը մասնակցել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյանը, կոմիտեի այլ ներկայացուցիչներ։ Ներկայացնելով Լիլիթ Մկրտչյանին՝…