ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Խթանելով ցկյանս ուսումնառությունը. Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Թուրինում ընթացող քննարկմանը

Նոյեմբերի 19, 2025
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է նոյեմբերի 18-19-ը Իտալիայի Թուրին քաղաքում ընթացող «Մեծահասակների ուսումնառության բարեփոխումների աջակցություն․ ցկյանս ուսումնառության խթանումը ԵՄ անդամակցության և հարևանության համատեքստում» խորագրով աշխատաժողովին։

Միջոցառմանը մասնակցել են նաև կրթության ոլորտի պատասխանատուներ Գերմանիայից, Ալբանիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Թուրքիայից, Կոսովոյից, Հյուսիսային Մակեդոնիայից, Մոլդովայից, Մոնտենեգրոյից, Սերբիայից, Ուկրաինայից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդես է եկել որպես խոսնակ «ՄՈՒԿ-ի իրականացման և գործընկերային համատեղ ջանքերի ուժեղացում» թեմայով պանելային քննարկման ընթացքում: Նա ներկայացրել է Հայաստանի փորձը և իրականացվող բարեփոխումները մեծահասակների ուսումնառության խթանման ուղղությամբ՝ միաժամանակ կարևորելով միջազգային փորձի ուսումնասիրումն ու տեղայնացումը:

Աշխատաժողովը կարևոր հարթակ է փորձի փոխանակման, համատեղ նախաձեռնությունների ձևավորման և մեծահասակների ուսումնառության ռազմավարական ուղղությունների քննարկման համար։

Միջոցառումն իրականացվել է «Դի-Վի-Վի ինթերնեյշնալ» կազմակերպության և Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) համատեղ ջանքերով։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն