ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

Տեխնոլոգիաները՝ ի նպաստ կրթության. ուսուցչական համաժողովին մասնակցել է 700 մանկավարժ

Մայիսի 27, 2026
Լուրեր կազմակերպություններից

Երևանի պետական համալսարանում մեկնարկել է «Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» խորագրով ուսուցչական համաժողովը։

Ամենամյա համաժողովի նպատակն է արձանագրել հանրակրթության ոլորտում իրականացվող մեծածավալ բարեփոխումների ընթացքը, կիսվել ոլորտի նորարարություններով: Համաժողովին մասնակցել է շուրջ 700 ուսուցիչ՝ Երևանից և մարզերից:

Բացման խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը,…

Բնագիտության ավարտական քննության նախագծային աշխատանք՝ «Երկրաշարժ» թեմայով

Մայիսի 26, 2026
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի Ռուբեն Միրոյանի անվան թիվ 77 հիմնական դպրոցում ներկա է եղել 9-րդ դասարանի բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն) ավարտական քննության նախագծային աշխատանքներից մեկի ներկայացմանը:

Համաձայն հանրակրթական նոր չափորոշչի՝ 2025-2026 ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանի բոլոր սովորողները բնագիտական առարկաների ավարտական քննությունը կարող են հանձնել նաև…

Դպրոցների ղեկավարման իրավունքի (հավաստագիր) հավակնորդների փաստաթղթերի ընդունում

Մայիսի 26, 2026
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին:

Հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց մայիսի 26-ից հունիսի 16-ը ներառյալ՝ https://schoolexams.emis.am/ հղումով: Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով:

Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության կայքում:

5 բրոնզե մեդալ Կենսաբանության միջազգային բաց օլիմպիադայից

Մայիսի 26, 2026
Լուրեր կազմակերպություններից

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի «Սիրիուս» դաշնային տարածքում տեղի ունեցած Կենսաբանության երկրորդ միջազգային բաց օլիմպիադայում հայ աշակերտները 5 բրոնզե մեդալ են նվաճել։

Օլիմպիադային մասնակցել են 17 երկրների 100-ից ավելի աշակերտներ։

Հայաստանի թիմը ներկայացրել են ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Ղազարյանը, Մարիամ Գալստյանը, Նանե Անանիկյանը, «Հերացի» ավագ…

Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների

Մայիսի 25, 2026
Լուրեր կազմակերպություններից

Մեկնարկում է 2026–2027 ուսումնական տարում առաջին դասարան հաճախող երեխաների էլեկտրոնային հայտագրումը՝ երեք փուլով։

Փուլ առաջին

Հունիսի 8–ին՝ ժամը 09:00-ից մինչև հունիսի 21-ը՝ ժամը 24։00–ը ներառյալ, հայտագրումը բաց կլինի արտոնություններ ունեցող երեխանների համար (արտոնությունները տեսանելի կլինեն համակարգում)։ Արտոնություններից կարող են օգտվել․

  1. տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցող երեխաները
  2. տվյալ դպրոցի աշխատակիցների երեխաները
  3. Հայաստանի…

«Ուսումնական հաստատությունը պետք է երիտասարդին ոգեշնչի և թևեր տա»․ Արաքսիա Սվաջյան

Մայիսի 22, 2026
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ներկա է եղել Արարատի պետական քոլեջի «Սպասարկման կազմակերպում» մասնագիտության շրջանավարտների վերջին դասին։

Շնորհավորելով նրանց՝ նախարարի տեղակալը մաղթել է նպատակների և երազանքների իրականացում, վերելքներ և հաջողություններ մասնագիտական հետագա գործունեության ճանապարհին։ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ քոլեջի շրջանավարտներն արդեն մասնագետներ են և կարող են իրենց տեղը գտնել…

Կրթական համակարգի կարևորագույն առաքելությունը քաղաքացի ձևավորելն է․ Արաքսիա Սվաջյանը բարի երթ է մաղթել շրջանավարտներին

Մայիսի 22, 2026
Լուրեր կազմակերպություններից

Հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն ավանդական Վերջին դաս միջոցառմամբ այսօր հրաժեշտ են տալիս դպրոցին:

Օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Արարատի մարզի Դիտակ համայնքի Նվեր Սարգսյանի անվան միջնակարգ և Արտաշատի ավագ դպրոցներ՝ հետևելու ավարտական միջոցառումներին:

Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է շրջանավարտներին կարևոր օրվա կապակցությամբ՝ նշելով, որ դպրոցն ավարտելը կյանքի…

«Ձեզ միշտ ուղեկցելու են դպրոցում ձեռք բերած արժեքները». Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Վերջին դասի միջոցառումներին

Մայիսի 22, 2026
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոց և Կոտայքի մարզի Վերին Պտղնիի միջնակարգ դպրոց՝ շնորհավորելու շրջանավարտներին Վերջին դաս միջոցառման կապակցությամբ:

«Բոլորս այսօր լցված ենք սիրո ու ջերմության զգացումներով: Ուզում եմ, որ այդ սերն ու ջերմությունը ձեզ հետ ունենաք կյանքի հետագա բոլոր օրերին.…

Փոփոխություններ են նախատեսվում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում

Մայիսի 22, 2026
Լուրեր կազմակերպություններից

ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այսօր քննարկվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է՝ օրենքը շուրջ երկու տարի է՝ կիրառության մեջ է, և այդ ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք լրացուցիչ…

«Մշակույթի վարպետը» ծրագրով «Ընտանիք» կենտրոնը նոր շունչ բերեց Ջավախքի մշակութային կյանքին

Մայիսի 22, 2026
Լուրեր կազմակերպություններից

«Մշակույթի վարպետը» ծրագրի շրջանակում, նվիրված մեծանուն կոմպոզիտոր և քանոնահար Խաչատուր Ավետիսյան-ի ծննդյան 100-ամյակին, ծրագրի երկրորդ փուլը մեկնարկեց Ջավախք աշխարհի Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային հաստատությունում՝ վերածվելով ազգային մշակույթի, հոգևոր արժեքների և արվեստի միավորման յուրօրինակ տոնի։

«Երաժշտություն, որ քայլում է մեզ հետ» խորագիրը կրող գեղարվեստական միջոցառումը համախմբել էր Նինոծմինդայի կրթամշակութային խմբակների սաներին…

  • Ինչպե՞ս հաղթահարել մաթեմատիկայի նկատմամբ վախը և խթանել սովորողների հետաքրքրությունը

    Թեմայի հեղինակ՝ varsshaboyan778@gmail.com

    Մաթեմատիկան ոչ միայն դպրոցական առարկա է, այլև տրամաբանական մտածողության, խնդիրների լուծման և որոշումների կայացման կարևոր գործիք: Սակայն բազմաթիվ սովորողների համար այն հաճախ ասոցացվում է դժվարությունների, սխալվելու վախի և անհաջողության զգացողության…

  • 10–12-րդ դասարաններում սովորե՞լ ամեն ինչ, թե՞ միայն անհրաժեշտը

    Թեմայի հեղինակ՝ Elena.1981#

    10–12-րդ դասարաններում հաճախ հանդիպում ենք մի իրավիճակի. աշակերտներն անկեղծ ասում են. «Այս առարկան ինձ պետք չի, իմ մասնագիտության հետ կապ չունի»: Արդյունքում նրանք կորցնում են հետաքրքրությունը, չեն պատրաստվում դասերին և…

  • Հանրային ամոթանք դասարանում․ դաստիարակո՞ւմ, թե՞ երկարատև վնաս

    Թեմայի հեղինակ՝ Meri Harutyunyan

    «Մի՞թե միայն դու չհասկացար»: «Տեսեք, երեխանե՛ր, ինչպես չպետք է պատասխանել»: «Քո տարիքին ես սա արդեն պետք է իմանայիր»: Հավանաբար մեզանից շատերը նման արտահայտություններ լսել են՝ որպես աշակերտ, իսկ ոմանք գուցե…

  • Հայաստանը` կենսաբազմազանության համաշխարհային թեժ կետերից մեկում:

    Թեմայի հեղինակ՝ shox

    Հայաստանը կենսաբազմազանության համաշխարհային թեժ կետերից մեկում: 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանը Երևանում կհյուրընկալի ՄԱԿ-ի << Կենսաբազմազանության մասին>> կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը: Ես, որպես աշխարհագրության ուսուցչուհի շատ կարևորում եմ ոչ միայն համաժողովի…

  • #ՀՊՉ

    Թեմայի հեղինակ՝ Քնարիկ Առաքելյան

    Ինչպե՞ս եք իրականացնում միջառարկայական ինտեգրումը տարրական դասարաններում Հարգելի ուսուցիչներ, Նոր ՀՊՉ-ով առանցքային տեղ է հատկացված միջառարկայական կապերին և խաչվող հասկացություններին: Օրինակ՝ «Տեխնոլոգիա» (թղթով/նյութերով աշխատանք), «Մաթեմատիկա» (չափումներ, երկրաչափական պատկերներ) և «Կերպարվեստ»…