ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

Պարգևատրում Բյուրականի աստղադիտարանում․ առարկայական օլիմպիադաների հաղթողներին շնորհավորել է նախարարը

Մայիսի 15, 2026
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 1-ին կարգի դիպլոմներ է հանձնել 2025-2026 ուստարվա դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների հաղթողներին։

ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ միջոցառումն անցկացվել է Բյուրականի աստղադիտարանում․ ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, առարկայական օլիմպիադաների կազմակերպիչները և դիպլոմակիրները։

Առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին 2025-2026 ուստարում մասնակցել է 1463…

Կայացել է «Չինարենի կամուրջ» ամենամյա միջազգային մրցույթի հայաստանյան փուլի ամփոփիչ միջոցառումը

Մայիսի 13, 2026
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Կայացել է «Չինարենի կամուրջ» ամենամյա միջազգային մրցույթի հայաստանյան փուլի ամփոփիչ միջոցառումը, որն անցկացվում է «Մեկ աշխարհ, մեկ ընտանիք» խորագրի ներքո:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Լի Սինվեյը, դասախոսներ, ուսանողներ, աշակերտներ:

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ…

Արագածոտնի մարզում քարոզարշավին դպրոցների մասնակցության գրանցված դեպքերով կանցկացվի քննություն

Մայիսի 13, 2026
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԱԺ ընտրություններին նախընթաց նախընտրական քարոզարշավի մեկնարկից սկսած` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստանում է ահազանգեր դպրոցների մանկավարժների, աշխատակազմի, սովորողների կողմից աշխատանքային ժամերին և դասերի ընթացքում քարոզարշավին մասնակցության վերաբերյալ, ուսումնական հաստատություններում քարոզչության արգելքի խախտման հետ կապված։

Նմանատիպ դեպքերից մեկը գրանցվել է այսօր՝ մայիսի 13-ին, Ապարան քաղաքում. Արագած և…

ՀՀ ակախության 35-ամյակին նվիրված միջոցառումների հայեցակարգային առաջարկների ներկայացման ժամկետը երկարաձգվել է

Մայիսի 13, 2026
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների հայեցակարգային առաջարկների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի մայիսի 20-ը։

Շահագրգիռ կազմակերպությունները և ստեղծագործական թիմերը կարող են իրենց առաջարկների փաթեթն ուղարկել Մշակույթի զարգացման հիմնադրամի էլ. հասցեին՝ info@cultfoundation.am:

Ներկայացված հայտերի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 25-ին ԿԳՄՍ նախարարությունում: Ժամի վերաբերյալ տեղեկատվությունը…

Քննարկվել է նախադպրոցական, հանրակրթության և միջին մասնագիտական կրթության ոլորտների 2027-2029 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտը

Մայիսի 13, 2026
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է նախադպրոցական, հանրակրթության և միջին մասնագիտական կրթության ոլորտների 2027-2029 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագիծը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը, մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետ Գայանե Արզումանյանը, «Կրթության զարգացման և…

«Մեր երեխաներն ամեն ինչ կարող են, նրանց պետք է տալ թռիչքի հնարավորություն». Արաքսիա Սվաջյան

Մայիսի 13, 2026
Մշակութային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում հետևել է Պերճ Զեյթունցյանի «Մի նայիր հայելուն» ներկայացմանը, որը բեմադրվել է Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցի հետ համագործակցությամբ և դպրոցի աշակերտների դերակատարմամբ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ողջունելով է ներկաներին, կարևորել է բուհ-դպրոց համագործակցությունը. «Շատ ուրախ…

Զարգացնելով «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան դասավանդող ուսուցիչների կարողությունները. ստորագրվել է հուշագիր

Մայիսի 13, 2026
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Հայկական բարեգործական ընդհանուր միություն հիմնադրամի» միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում կիրականացվի «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցիչների վերապատրաստում։

Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ՀԲԸՄ գլխավոր տնօրեն Վասկեն Յակուբյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է համագործակցությունը հատկապես…

«Գիտության հանրային հաշվետվողականությունն առանցքային է»․ Ժաննա Անդրեասյան

Մայիսի 11, 2026
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Առաջընթաց՝ արդյունավետ գիտությամբ. ԱԱԳ-2026» գիտաժողովի բացմանը։

Մայիսի 11-16-ը Դիլիջանում անցկացվող գիտաժողովի ընթացքում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած մրցույթների շահառուները ներկայացնելու են իրենց գիտական խմբերի հետազոտությունների արդյունքները՝ «Առաջատար հետազոտությունների աջակցության ծրագիր», «Գիտական խմբերի/լաբորատորիաների մեկնարկի կամ ամրապնդման աջակցության ծրագիր», «Հեռավար լաբորատորիաների…

Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգը

Մայիսի 8, 2026
Լուրեր կազմակերպություններից

Կառավարությունը նախորդ շաբաթ հաստատել է աշխարհի լավագույն բուհերում սովորելու, ուսումն ավարտելուց հետո ՀՀ-ում աշխատելու համար քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները։

Կարգի ընդունումը բխում է 2026 թվականի մարտի 4-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխությունից, որով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման և…

Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները

Մայիսի 8, 2026
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել են 2026-2027 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները:

Ըստ հրամանի՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-ից 12-րդ դասարանների սովորողների ուսումնական պարապմունքները սկսվելու են 2026 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվելու են 2027 թվականի մայիսի 21-ին` 5-օրյա…