Մեկնարկել է Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որին այս տարի մասնակցում են 11 երկրի շուրջ 60 մանկավարժներ։
Վերապատրաստման ծրագրի բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանույշ Դվոյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Ժաննա Հարությունյանը, շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ, ուսուցիչներ:
Ողջունելով սփյուռքահայ ուսուցիչներին՝ ԿԳՄՍ…
Ծաղկաձորում ամփոփվել է Կոտայքի մարզի «Թվային գրագիտության և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցիչների մասնագիտական կարողությունների բարելավման ծրագիրը:
Ծրագիրը իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST)՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ և Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսավորմամբ։
Ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍՆ հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և…
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և նախարարության հանրակրթության ոլորտի պատասխանատուները Լոռու և Տավուշի մարզերում ևս անցկացրել են խորհրդակցություն մարզերի դպրոցների ենթակայության փոփոխության վերաբերյալ:
Քննարկմանը ներկա են եղել մարզային կրթության վարչությունների պատասխանատուները, դպրոցների տնօրենները, վարչատնտեսական մասի համակարգողները և ոլորտի այլ շահագրգիռ ներկայացուցիչներ։
2026 թվականի սեպտեմբերի 1-ից մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները,…
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները։
Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ բժշկական համալսարանի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Կառավարության։ Ռեկտորի ընտրության մրցույթն ընթացել է՝ համաձայն բուհի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի հաստատած կանոնակարգի 2026 թվականի հունիսի 26-ին։
Մրցույթին…
Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է մասնավոր նախադպրոցական ծառայությունների խթանման ֆինանսավորման նոր մոդելը՝ ներդնելով մեկ երեխայի հաշվով ֆինանսավորման մեխանիզմ՝ պետության և համայնքի համաֆինանսավորմամբ։
Զեկուցելով հարցը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմանված թիրախն է՝ ընդլայնել նախադպրոցական կրթության հասանելիությունը։ Մասնավորապես՝ նախատեսվում է ապահովել 3-5…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներին և ֆինանսական կրթության միջազգային փորձագետ Լեոնոր Ռիիթսալուին՝ քննարկելու «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի երկրորդ փուլի իրականացմանն առնչվող հարցեր։
Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության և ՀՀ կենտրոնական…
Գործարկվել է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական նոր կայքը՝ https://escs.gov.am:
Կայքը գործարկվել է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համագործակցությամբ և համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին։
Միաժամանակ հասանելի է նախարարության նախկին կայքը` https://escs.am/am
«Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններով նախատեսվում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ։
Ենթակայության փոփոխության համակարգված իրականացումը և ուսումնական գործընթացի անխափան շարունակականությունն ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է մարզային խորհրդակցությունների շարք, որի առաջին…
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագրի «Տեղական առաջնորդությունը, գործընկերությունը և ազդեցությունը» խորագրով միջոցառմանը:
«Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրն իրականացրել է ՄԱԶԾ Հայաստանը (ՄԱԿ-ի զարգացման ծրագիր)՝ Սերբիայի Հանրապետության կառավարության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ գործընկերությամբ 2024-2026 թթ․։ Ծրագրի շրջանակում Մասիս, Իջևան,…
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և ակադեմիական համայնքի ներկայացուցիչները մասնակցել են Հունգարիայում կայացած «QS Higher Ed Summit: Europe 2026» հեղինակավոր գագաթնաժողովին՝ ամրապնդելով միջազգային համագործակցությունը բարձրագույն կրթության ոլորտում:
Գագաթնաժողովի կազմակերպիչը QS (QS Quacquarelli Symonds)-ն էր, որը հայտնի է համալսարանների միջազգային QS World University Rankings վարկանիշավորմամբ։
«QS…
Եթե այսօր հնարավորություն ունենայիք ձեր տեխնոլոգիայի արվեստանոցը վերազինելու, ո՞ր երեք գործիքը կամ սարքավորումն առաջին հերթին կընտրեիք և ինչո՞ւ:
Իմ մանկավարժական փորձից համոզվել եմ, որ կերպարվեստի և տեխնոլոգիայի դասերը սովորողների ստեղծագործական մտածողության զարգացման լավագույն հնարավորություններից են: Երբ աշակերտին տրվում է հնարավորություն ինքնուրույն մտածելու, ընտրություն կատարելու, փորձարկելու և սեփական գաղափարներն…
Բարև, հարգելի՛ գործընկերներ: Վերջին տարիներին ավելի հաճախ եմ համոզվում, որ միջառարկայական համագործակցությունը կարող է ուսուցման գործընթացն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնել: Իմ դասավանդման ընթացքում մի քանի անգամ իրականացրել եմ համատեղ…
Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ մանկավարժներ,Լեզվի դասավանդման ամենօրյա պրակտիկայում հաճախ ենք բախվում մի նուրբ խնդրի. ինչպե՞ս ուսուցանել անաղարտ գրական հայերենը՝ միաժամանակ արմատախիլ չանելով այն հարուստ, գունեղ ու կենդանի լեզվամտածողությունը, որն աշակերտը բերում…
Արդյո՞ք դիմորդական քննությունների ներկայիս թեստային համակարգը իրապես ստուգում է աշակերտի հաղորդակցման և գրավոր խոսքի հմտությունները: Ինչպե՞ս եք հավասարակշռում քննական թեստերի վարժանքը (Exam Drill) լեզվի իրական իմացության (Communicative approach) զարգացման հետ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց