ՀՀ կառավարության որոշմամբ՝ ԿԳՄՍ նախարարությանը 2025 թվականին հատկացված պետական միջոցներից կատարվել է վերաբաշխում 10 մլրդ 772 դրամի չափով՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի պատշաճ կատարման նպատակով։
Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարի խոսքով՝ 2025թ.-ի ՀՀ պետական բյուջեով 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, նորոգման և գույքով ապահովման ծրագրի ճշտված բյուջեն կազմում է 126,4 մլրդ դրամ: Ծրագրի շրջանակում արդեն շինարարական աշխատանքներն ավարտվել են 60 դպրոցում (որից 35-ը՝ կառուցված, 25-ը՝ նորոգված) և 235 նախադպրոցական հաստատությունում։ Մինչև տարեվերջ շահագործման կհանձնվի ևս 50 դպրոց (որից 8-ը՝ կառուցվող, 42-ը՝ նորոգվող), մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը 151 դպրոց (որից 49-ը՝ կառուցվող, 102-ը՝ նորոգվող), իսկ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ևս 47 կառուցվող դպրոց։ 2026 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պատրաստ կլինի, ընդհանուր առմամբ, 308 դպրոց, որից 139-ը՝ կառուցված և 169-ը՝ կապիտալ վերանորոգված:
Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ հատկացվող 10.7 մլրդ ՀՀ դրամի մի մասը նախատեսվում է ուղղել Թալին համայնքի Կաքավաձոր և Ոսկեթաս բնակավայրերում 75-ական տեղ հզորությամբ մանկապարտեզների, Լոռու մարզի Լեռնավան համայնքում մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցմանը:
Միջոցներ կհատկացվեն նաև Երևանի Ա. Հովհաննիսյանի անվան թիվ 194 և Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական, ինչպես նաև Քուչակի, Ագարակի Տ. Թերլեմեզյանի անվան, Երնջատափի Ե. Չարենցի անվան, Մելիքգյուղի, Հովտամեջի, Գորայքի, գ. Ախլաթյանի, Շատինի միջնակարգ դպրոցների վերանորոգմանն ու հիմնանորոգմանը:
Տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով միջոցներ կտրամադրվեն Ներքին Բազմաբերդի Ե. Ասատրյանի անվան, Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան, Փշատավանի միջնակարգ, Երևանի Վ. Թեքեյանի անվան թիվ 92 հիմնական և Իջևանի Գառնիկ Անանյանի անվան ավագ դպրոցների համար:
Սյունիքի մարզի Հարժիսի Համլետ Մինասյանի անվան և Տավուշի մարզի Նավուրի միջնակարգ դպրոցների կառուցման աշխատանքների համար ևս համապատասխան ֆինանսավորում կապահովվի:
Տրամադրված հատկացման շրջանակում նախատեսվում է նաև կրթահամալիրների կառուցում Հացաշեն, Ագարակավան, Արագածոտնի մարզի Նոր-Ամանոս, Գեղարքունիքի մարզի Արփունք բնակավայրերում։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ծրագրում անհրաժեշտ ճկունություններ ապահովելու համար Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակմամբ դպրոցների և կրթահամալիրների կառուցման, ինչպես նաև դպրոցների նորոգման ծրագրերի մասով գումարներ են հատկացվելու չբաշխված տողերով։ Սա նշանակում է, որ պատվիրատու մարմինը՝ տվյալ դեպքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, կունենա որոշակի ֆոնդ՝ ըստ շինարարության ընթացքի և կատարողականի ծավալների ֆինանսավորումն ուղղելով համապատասխան օբյեկտներին։ Ընդհանուր առմամ՝ չբաշխված տողերով կհատկացվի 9.53 մլրդ դրամ, որը կբաշխվի կառուցվող 25 դպրոցի, 11 կրթահամալիրի և նորոգվող 64 դպրոցի միջև:
Ընդգծելով որոշման ընդունման կարևորությունը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ ծրագրի իրականացման ընթացքում աճել են ֆինանսավորման ծավալները և լավարկվել շինարարության տեմպերը։
«Փոխգործակցության, այցերի, քննարկումների և քննադատությունների արդյունքում լավացել են թե՛ մեր կառավարչական, թե՛ շինարարական կազմակերպությունների հմտությունները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով շարունակական այցերը նոր կառուցվող դպրոցներ և մանկապարտեզներ։
Նշենք նաև՝ որոշմամբ վերաբաշխվող գումարից 68 մլն ՀՀ դրամ հատկացվում է մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավմանը, ինչպես նաև 5 մլն դրամ՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ դպրոցների նորոգման աշխատանքների վերահսկողության գծով խորհրդատվական ծառայության ձեռքբերմանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան