ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հայտերի ընդունելություն

Նոյեմբերի 18, 2025
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (ՀՀՄՀ) մեկնարկել է 2027 թվականի միջոցառումների ծրագրի ձևավորման գործընթացը, որը կազմվում է ՀՀՄՀ անդամ անդամ երկրներից ստացված ծրագրային հայտերի հիման վրա:
 

Ընդունվում են հայտեր հետևյալ ոլորտներից՝

  • ընդհանուր-հումանիտար
  • մշակույթ
  • կրթություն և գիտություն
  • ԱՊՀ երկրների երիտասարդության միջև համագործակցության զարգացում
  • տեղեկատվություն, զանգվածային հաղորդակցություն և գրահրատարակչություն
  • սպորտ
  • զբոսաշրջություն
  • ԱՊՀ անդամ երկրներում 2027 թվականին հայտարարված թեմատիկ տարվա շրջանակում իրականացվող միջոցառումներ (Իրավական կրթության տարի):

Սահմանված ձևով (ռուսերեն) լրացված հայտերը (հայտաձևը կցվում է) անհրաժեշտ է մինչև 2026 թվականի հունվարի 10-ը ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչություն՝ capd@escs.am էլեկտրոնային հասցեին։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն