ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկել է ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման գործընթացը

Նոյեմբերի 19, 2025
Լուրեր կազմակերպություններից

Մեկնարկել է մասնագիտական պետական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի տարակարգի շնորհման գործընթացը:

Տարակարգ ստանալու նպատակով արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողները նոյեմբերի 20-ից կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Անհրաժեշտ փաստաթղթերը սահմանված են ԿԳՄՍ նախարարի 2024 թվականի նոյեմբերի 27-ի «Մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման կարգը, տարակարգի շնորհման հանձնաժողովի ձևավորման, դրա գործունեության և տարակարգի բնութագրիչները, տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 77-Ն հրամանի հավելվածով:

Փաստաթղթերը պետք է ներկայացնել ԿԳՄՍ նախարարության մասնագիտական կրթության և ուսուցման վարչություն:

ԿԳՄՍ նախարարի 2025 թ. նոյեմբերի 18-ի N 2660-Ա/2 հրամանով հաստատվել է մասնագիտական պետական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի տարակարգի շնորհման համար մանկավարժական աշխատողի ներկայացրած փաստաթղթերի բովանդակային համապատասխանության գնահատման և հաշվարկի ուղեցույցը: Այն ներառում է նաև սովորողների կողմից մանկավարժական աշխատողի անանուն գնահատման հարցաթերթիկի և վերոնշյալ կարգի 21-րդ կետով սահմանված գնահատման թերթիկը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար պետք է դիմել ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության և ուսուցման վարչություն (հեռ.՝ (+374 10) 599 699, ներքին 624):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն