ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կառավարությունը հաստատել է Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները

Նոյեմբերի 20, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվել են «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, զեկուցելով հարցը, տեղեկացրել է՝ ռեկտորի ընտրությունը կատարվել է բարձրագույն կրթության և գիտության ոլորտը կարգավորող նախորդ օրենքի շրջանակում:

Վանաձորի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 7-ին. հոգաբարձուների խորհրդի նիստում, գաղտնի քվեարկությամբ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ծատուրյանն ընտրվել է ռեկտոր՝ 5 տարի ժամկետով: Նա երկար տարիներ եղել է Վանաձորի բնագիտամաթեմատիկական դպրոցի տնօրենը։

Արմեն Ծատուրյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ ընդգծելով, որ ներդնելու է բոլոր ջանքերը Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի աշխատանքները լավարկելու համար՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կրթության որակին և վերջնարդյունքին՝ բարձրագույն կրթության բարեփոխումների օրակարգին համահունչ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ռեկտորին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն