ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության «Ceibal» կազմակերպության պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և ՀՀ-ում Ուրուգվայի դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլին։
Ողջունելով պատվիրակությանը՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Հայաստանի և Ուրուգվայի միջև հաստատված բարեկամական հարաբերություններն ու տարբեր ոլորտներում ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով դրանց ընդլայնման կարևորությունը հատկապես կրթության և գիտության ոլորտներում։
Նա առանձնացրել է թվային կրթության ուղղությամբ փորձի փոխանակման կարևորությունը և տեղեկացրել է՝ ՀՀ կրթական համակարգում առկա են տեխնոլոգիական կրթության նորարար ծրագրեր, որոնք հաջողությամբ արտահանվում են: Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության համադրման համատեքստում նախարարն անդրադարձել է «Արմաթ» ճարտարագիտական և «Ֆաբ Լաբ» թվային լաբորատորիաների, ինչպես նաև «Թումո» և COAF կենտրոնների գործունեությանը։
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության «Ceibal» կազմակերպության պատվիրակության անդամները նշել են, որ Հայաստան այցի շրջանակում այցելել են նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն՝ ծանոթանալու իրականացվող ծրագրերին։ Նշվել է նաև, որ Ուրուգվայում ևս կգործի «Թումո» կենտրոն։
Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է Ուրուգվայի համալսարանում գործող հայագիտական կենտրոնի դերը՝ ընդգծելով, որ ծրագիրն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և համակարգմամբ:
«Ceibal» կազմակերպության հիմնադիր Միգել Բրեչները, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը և ընդլայնելու փորձի փոխանակումը։ Նա ներկայացրել է կազմակերպության գործունեությունը՝ նշելով, որ հիմնական առաքելություններից են նորարարության խթանումը և տեխնոլոգիական կրթության զարգացումը: Նա նաև տեղեկացրել է՝ «Ceibal» ծրագիրը (Conectividad Educativa de Informática Básica para el Aprendizaje en Línea) Ուրուգվայի պետական կրթական նախաձեռնություն է, որը արհեստական բանականության մի շարք տարածաշրջանային լաբորատորիաներ է հիմնել և տարատեսակ ծրագրեր է իրականացնում՝ այդ թվում մշակելով ԱԲ գործիքներ ուսուցիչների, աշակերտների և կրթության կառավարման համակարգի համար:
Նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով արհեստական բանականության դերը կրթական գործընթացներում, նշել է՝ արհեստական բանականության խորացված կրթությունը և ԱԲ գրագիտությունը դարձել են ուսումնական պլանի բաղադրիչ: Նա տեղեկացրել է՝ ՀՀ մի շարք ավագ դպրոցներում արդեն երրորդ տարին իրականացվում է «Արհեստական բանականության սերունդ» կրթական ծրագիրը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բարձրագույն կրթության և հետազոտության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձ է եղել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Անդրադառնանք ևս մեկ թեմայի գործընկերների ցանկությամբ: Երեխաների ուշադրությունը գրավելն ու պահելը պահանջում է թե՛ հոգեբանական հնարքներ, թե՛ ճիշտ կառուցվածք: Քանի որ երեխաների ուշադրության կենտրոնացման տևողությունը սովորաբար սահմանափակ է, կարևոր է…
Հարգելի գործընկերներ, իմ դասարանում ունեմ 32 աշակերտ՝ նրանք սահուն կարդում են, բայց կան մի քանիսը,որոնք դժվարանում են պատմել,վերարտադրել տեքստի բովանդակությունը. ձեր դասարաններում ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը՝ քննարկենք միասին.
Հարգելի՛ գործընկերներ, Տեխնոլոգիա առարկայի դասերը առանձնահատուկ հնարավորություն են տալիս սովորողների ստեղծագործական և գործնական կարողությունների զարգացման համար: Իմ դիտարկմամբ՝ այս դասերի ընթացքում սովորողների հետաքրքրությունը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, թե որքանով…
Հարգելի գործընկերներ, Հաճախ ենք տեսնում աշակերտների, ովքեր ամբողջ գիշեր դաս են սովորում, բայց առավոտյան գրեթե ոչինչ չեն հիշում: Որպես կենսաբան՝ ես փորձում եմ նրանց բացատրել, որ ուղեղը սովորական «պարկ» չէ,…
ֆիզիկա առարկայի միջառարկայական կապերի համար լայն կիրառություն ունեցող թեմաներից է, որի միջոցով կարող ենք կապ հաստատել նաև հասարակագիտության հետ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց