ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ՝ ոլորտային հարցերի վերաբերյալ նրանց դիտարկումները լսելու, հուզող խնդիրներն ու առաջարկները քննարկելու նպատակով։
Սովորողներին, մասնավորապես, հետաքրքրել են հանրակրթության պետական չափորոշչով սահմանված նոր գնահատման համակարգի և դասագրքերի բովանդակության վերաբերյալ հարցեր: Նախարարին ներկայացվել է նաև ուսուցողական…
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նախագծով սահմանվում են գիտության ոլորտի զարգացման ռազմավարության սկզբունքները և հիմնական ռազմավարական նպատակները՝ հետազոտությունների գերազանցության խթանում, տնտեսական ազդեցության մեծացում, սոցիալական պատասխանատվության…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ներկա է եղել Հայաստանի տեխնոլոգիական համայնքի ամենասպասված միջոցառումներից մեկի՝ «ԴիջիԹեք 2025»-ի շրջանակում անցկացվող «EdTech Talks by Armath» կոնֆերանսին, որը վերաբերել է տեխնոլոգիական կրթությանը և կրթության մեջ տեխնոլոգիաների կիրառմանը։
«Արմաթ»-ի կողմից այսօր կազմակերպված կրթական կոնֆերանսի ընթացքում ՀՀ-ում գործող տարբեր կրթական ծրագրերի և ոչ…
ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն այսօր կազմակերպել է «ՏՀՏ–ն կրթության մեջ» խորագրով երկօրյա խորհրդաժողով, որի ընթացքում ներկայացվել է հաշվետվություն՝ իրականացված մի շարք ծրագրերի վերաբերյալ:
Խորհրդաժողովի ընթացքում ներկայացվել և քննարկվել են կրթության կառավարման տեղեկատվական համակարգի, ենթահամակարգերի, «Իթվինինգ» ծրագրի առաջընթացի, կրթական համակարգում արհեստական բանականության ներդրման, հեռավար ուսուցման հարթակի առանձնահատկությունները, ինչպես նաև…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին:
Հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2025 թ. հոկտեմբերի 10-ից 24-ը ներառյալ՝ առցանց եղանակով՝ https://schoolexams.emis.am/ հղումով:
Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով:
Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և սահմանված կարգով կհրապարակվի ԿԳՄՍ նախարարության կայքում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շարունակում է չնախատեսված այցելությունները հանրակրթական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ՝ տեղում ծանոթանալու դասերի կազմակերպման ընթացքին և առկա խնդիրներին։
Այս անգամ նախարարի տեղակալն այցելել է Երևանի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք կրթական հաստատություններ։
Արաքսիա Սվաջյանի առաջին կանգառը եղել է Մասիսի թիվ 3 հիմնական դպրոցում, որտեղ…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ՝ քննարկելու ոլորտային խնդիրները և լսելու նրանց դիտարկումներն ու առաջարկները:
Մանկավարժներն առանձնակի անդրադարձել են տնօրենի, ուսուցչի թափուր տեղի և «Տարվա լավագույնները» մրցույթների կարգերին, վերջինիս հայտերի ներկայացման ընթացքին՝ դրանց շուրջ ներկայացնելով իրենց դիտարկումներն ու հուզող հարցերը:
Մանկավարժներին…
«Գրչի և վրձնի վարպետները. Ավետիք Իսահակյան 150 և Մարտիրոս Սարյան 145» խորագրով միջոցառումների շարքը շարունակվեց նաև Ջավախքում՝ Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային կենտրոնում, որտեղ հայ երիտասարդները ներգրավվեցին ստեղծագործական ու ճանաչողական մի նախաձեռնության, որի առանցքում հայ մշակույթի դասական վարպետների կյանքն ու արվեստն էր։ Միջոցառման ընթացքում կենտրոնի սաները հանդես եկան ասմունքով, գրական վերլուծություններով, գեղարվեստական…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2025-2026 ուսումնական տարվա «Ամսվա լավագույններ» (հոկտեմբեր) մրցութային հայտերի ընդունումը:
Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ԿԳՄՍ նախարարի 2024թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն՝ հետևյալ անվանակարգերում.
1) Հանրակրթական ուսումնական…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Հանդիպմանը քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա համատեղ ծրագրերի…
Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ՝ քննադատական մտածողության զարգացման համատեքստում Հանրակրթության պետական չափորոշիչները կրթությունը դիտարկում են ոչ թե որպես առանձին գիտելիքների փոխանցում, այլ որպես փոխկապակցված համակարգ, որտեղ կարևորվում…
Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…
Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…
Հրավիրում եմ քննարկելու Սիրելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում ավելի հաճախ ենք առնչվում կրտսեր դպրոցականների միջև ծաղրանքի, մեկուսացման կամ միմյանց վիրավորելու դեպքերի: Երբեմն դրանք ներկայացվում են որպես «խաղ» կամ «կատակ», սակայն մենք…
Բարև ձեզ հարգելի' գործընկերներ,մասնավորապես, շատ սիրելի դասվարներ:Անչափ հաճելի է շփվել ու փորձով փոխանակվել բոլորիդ հետ: Կածում եմ բոլորս էլ պարզ գիտակցում ենք,որ տարրական կրթությունը երեխայի կրթական ուղու ամենակարևոր ու զգայուն…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց