«Գրչի և վրձնի վարպետները. Ավետիք Իսահակյան 150 և Մարտիրոս Սարյան 145» խորագրով միջոցառումների շարքը շարունակվեց նաև Ջավախքում՝ Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային կենտրոնում, որտեղ հայ երիտասարդները ներգրավվեցին ստեղծագործական ու ճանաչողական մի նախաձեռնության, որի առանցքում հայ մշակույթի դասական վարպետների կյանքն ու արվեստն էր։ Միջոցառման ընթացքում կենտրոնի սաները հանդես եկան ասմունքով, գրական վերլուծություններով, գեղարվեստական ընթերցումներով և գունային պատկերացումներով հարուստ պլեներով և նկարների ցուցադրությամբ։ Երիտասարդներն անդրադարձան Իսահակյանի ստեղծագործություններում ամփոփված հայրենասիրությանը, մարդկային խոր զգացումներին և Սարյանի գույների մեջ բացված արևոտ Հայաստանին։ Նախաձեռնության կարևոր բաղադրիչներից էր մշակութային երկխոսության ստեղծումը՝ Հայաստանի և Ջավախքի պատանեկան մտքի ու հոգևոր որոնումների միջև։ Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում անցկացված միջոցառումը վառ ապացույցն էր, որ մշակույթը սահմաններ չի ճանաչում, և որ հայ մեծերի ժառանգությունը միավորող ուժ է՝ անկախ աշխարհագրական հեռավորությունից։
Միջոցառումների հաջորդ կանգառը Նինոծմինդա քաղաքի՝ «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում էր։ Այստեղ ևս պատանի մասնակիցները բացեցին ստեղծագործական մի հարթակ, որտեղ մեկտեղվեցին գրական խոսքն ու գունային պատկերացումը, ճանաչողական վերլուծությունն ու հոգևոր զգացողությունը։ Կենտրոնի սաները ներկայացրին ասմունքներ, գրական ու գեղարվեստական վերլուծություններ, ինչպես նաև Մարտիրոս Սարյանի գեղանկարչական ոճով ներշնչված աշխատանքներ։ Միջոցառման ընթացքում պատանիները կատարեցին Իսահակյանի գործերի հիման վրա ստեղծված երաժշտական ու պարային կատարումներ, որոնք հուզիչ ազդեցություն ունեցան հանդիսատեսի վրա։ Սուրբ Սարգիս եկեղեցում անցկացվեց հոգևոր կարգը, որը կատարվեց ի հիշատակ Ավետիք Իսահակյանի և Մարտիրոս Սարյանի։ Այս խորհրդանշական արարողությունը արտահայտում էր խոնարհումը երկու մեծության առջև, որոնց արվեստը ոչ միայն լուսավորել է սերունդներ, այլև խարսխվել է ազգային ինքնության ու հավերժության գաղափարի վրա։ Նինոծմինդայում միջոցառումը վերածվեց հոգևոր և մշակութային հիշողության տոնի, որտեղ մասնակցությունը գերազանցում էր սովորական ճանաչողական գործընթացը՝ դառնալով ապրում, հպարտություն և հայ մշակույթի վարպետների անմահ ժառանգության կենսական շարունակություն։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Ընտանիք» կենտրոնի նախաձեռնությամբ:
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան