ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

Ի՞նչ պահանջներ են ներկայացվում տնօրենին․ քննարկվել են դպրոցների կառավարման համակարգի բարեփոխումները

Հոկտեմբերի 29, 2025
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարությունում «ԵՄ-ն հանուն կրթության» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում՝ «Հայաստանում դպրոցների կառավարման համակարգի բարեփոխում. մարտահրավերներ և հաջողության պատմություններ» խորագրով:

Քննարկմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին, հանրակրթության ոլորտի ներկայացուցիչներ, այդ թվում՝ մարզային վարչությունների պետեր, փորձագետներ և այլք:

Արաքսիա Սվաջյանը…

Կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդական քաղաքականության ոլորտներում ՀՀ-ԵՄ հարաբերությունները դինամիկ զարգանում են

Հոկտեմբերի 28, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն Ազգային ժողովում այսօր մասնակցել է Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նստաշրջանի շրջանակում անցկացված Սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին:

Ողջունելով ներկաներին՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է ԿԳՄՍ նախարարության հանձնառությունը՝ համապատասխանեցնելու ոլորտային օրենսդրությունը եվրոպական չափանիշներին…

«Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը». ինքնագնահատման զեկույց

Հոկտեմբերի 28, 2025
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև 2023 թ. ապրիլի 27-ին Բրյուսելում և 2023 թ. օգոստոսի 1-ին Երևանում ստորագրված «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագիրն ուժի մեջ է մտել ընթացիկ տարվա սեպտեմբերի 12-ին: «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» համաձայնագրով Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի 29.3 մլն եվրո բյուջետային աջակցություն՝ որպես դրամաշնորհ:

Համաձայնագիրն ուղղված…

Հետազոտությունների աջակցության ծրագրով կֆինանսավորվի 79 նախագիծ

Հոկտեմբերի 27, 2025
Լուրեր կազմակերպություններից

Հայտնի են ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր 2025» մրցույթի արդյունքները: Ըստ այդմ՝ ֆինանսավորման է երաշխավորվել 79 նախագիծ:

Մրցույթն ուղղված է հայաստանյան գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական որակավորման բարձրացմանը:

Մրցույթի նպատակն է ներգրավել երիտասարդ հետազոտողների և ասպիրանտների, բարձրացնել…

Կայացել է «Արժեքահեն կրթություն» ուսուցչական համաժողովը

Հոկտեմբերի 27, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է Հայաստանի ամերիկյան համալսարանում «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպած «Արժեքահեն կրթություն» ուսուցչական համաժողովին։

Ողջունելով ներկաներին և կարևորելով ուսուցչական համայնքի հետ շարունակական շփումները՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ արդեն ավանդույթ է դառնում տարվա ընթացքում մի քանի անգամ հավաքվել ուսուցիչների, տնօրենների,…

Ուսուցիչների հետ քննարկվել են ոլորտային մի շարք հարցեր

Հոկտեմբերի 23, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ՝ քննարկելու ոլորտային խնդիրներն ու նրանց դիտարկումները:

Մանկավարժներին մտահոգող հիմնական թեմաները վերաբերել են ուսումնական հաստատություններում ժամաքանակի բաշխման սկզբունքներին, երկարօրյա ուսուցման կազմակերպմանը, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ մանկավարժ-խմբակավարների գործունեության առանձնահատկություններին, դասաժամերի քանակին և այլն:

Մանկավարժները հայտնել են, որ մասնակցել…

Հետազոտությունների և նորարարության հարցերով ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեի չորրորդ հանդիպում

Հոկտեմբերի 23, 2025
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում տեղի է ունեցել «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շրջանակում Հետազոտությունների և նորարարության հարցերով Հայաստան-Եվրոպական միություն համատեղ կոմիտեի չորրորդ հանդիպումը։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր…

Հրապարակվել են կամավոր ատեստավորման անցկացման օրերը, ժամերը և քննական կենտրոնները

Հոկտեմբերի 23, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 22-ի N 2488-Ա/2 հրամանով լրացումներ և փոփոխություններ են կատարվել ԿԳՄՍ նախարարի 2025 թվականի օգոստոսի 29-ի «2025 թվականի ուսուցիչների, արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների, այդ թվում՝ մանկապատանեկան ստեղծագործական, մշակութային և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների և մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների,…

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենսդրական նախագծեր

Հոկտեմբերի 22, 2025
Լուրեր կազմակերպություններից

Ազգային ժողովի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Կրթության մասին» և կից օրենքներում առաջարկվող կարգավորումները: Ըստ այդմ՝ նախատեսվում է, որ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները փուլային տրամաբանությամբ կունենան մեկ լիազոր մարմին, որը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է:

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ առաջինից երկրորդ ընթերցում…

Հայտնի են դպրոցականների 2025-2026 ուստարվա առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը և ժամկետները

Հոկտեմբերի 22, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են ՀՀ դպրոցականների 2025-2026 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների մարզային և հանրապետական փուլերի ժամկետները, ինչպես նաև առարկայական օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը:

Օլիմպիադան կազմակերպվում է երեք փուլով՝ առաջին /դպրոցական/, երկրորդ /մարզային/ և երրորդ /հանրապետական/: 5-6-րդ դասարանների «Մայրենի» և «Մաթեմատիկա» առարկաների օլիմպիադաներն անցկացվում են երկու փուլով՝ դպրոցական և…

  • Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ

    Թեմայի հեղինակ՝ Նունե79

    Պատմություն առարկայի միջառարկայական կապը աշխարհագրության և հասարակագիտության հետ՝ քննադատական մտածողության զարգացման համատեքստում Հանրակրթության պետական չափորոշիչները կրթությունը դիտարկում են ոչ թե որպես առանձին գիտելիքների փոխանցում, այլ որպես փոխկապակցված համակարգ, որտեղ կարևորվում…

  • ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Ինչ պատահեց, երբ աշակերտներս ընտրեցին տեխնոլոգիան

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ84

    Վերջերս 7-րդ դասարանում սովորական գրավոր հանձնարարության փոխարեն աշակերտներին առաջարկեցի իրենց աշխատանքը ներկայացնել ցանկացած նախընտրած ձևաչափով՝ վիդեո, սլայդ, ձայնագրություն, պաստառ, գրավոր տարբերակ կամ այլ ստեղծագործ լուծում: Կարծում էի, որ մեծամասնությունը կընտրի…

  • Բուլինգի կանխարգելումը կրտսեր դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Միքայելյան

    Հրավիրում եմ քննարկելու Սիրելի՛ գործընկերներ, Վերջին շրջանում ավելի հաճախ ենք առնչվում կրտսեր դպրոցականների միջև ծաղրանքի, մեկուսացման կամ միմյանց վիրավորելու դեպքերի: Երբեմն դրանք ներկայացվում են որպես «խաղ» կամ «կատակ», սակայն մենք…

  • Ինտերակտիվ ուսուցումը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ալինա Վարդազարյան

    Բարև ձեզ հարգելի' գործընկերներ,մասնավորապես, շատ սիրելի դասվարներ:Անչափ հաճելի է շփվել ու փորձով փոխանակվել բոլորիդ հետ: Կածում եմ բոլորս էլ պարզ գիտակցում ենք,որ տարրական կրթությունը երեխայի կրթական ուղու ամենակարևոր ու զգայուն…