Կառավարությունը հաստատել է Ակադեմիական քաղաքի զարգացման հայեցակարգը։ Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում։
Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ դեռևս 2023 թվականի հոկտեմբերի 19-ին հաստատվել էր Ակադեմիական քաղաքի զարգացման նախնական հայեցակարգը, որը ներառում էր «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախնական պատկերացումներն ու տեսլականը։
«Դրանից հետո մեծ ծավալի աշխատանք է…
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Սովորողների միջազգային գնահատման ծրագրի՝ PISA 2025 (Program for International Student Assessment) միջազգային ստուգատեսի արդյունքների վերաբերյալ ազգային զեկույցի պատրաստման նախընթաց հանդիպում-քննարկմանը:
Հանդիպմանը մասնակցել են նաև կրթության ոլորտի գործընկեր միջազգային կազմակերպությունների, մարզպետարանների կրթության ստորաբաժանումների, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
«Գիտուժի» ներկայացուցիչները ներկայացրել են «Գիտության շաբաթ» միջոցառման արդյունքները, ինչպես նաև քննարկվել են 2026 թվականի համագործակցության հնարավոր ուղղությունները:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ գիտական…
ՀՀ կառավարությունը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և գործընկերների հետ համատեղ շարունակում է դպրոցական սննդի կայուն համակարգի զարգացումը:
Ծրագրի նոր փուլի մեկնարկին և «Վերափոխվող դպրոցական սնունդ՝ հիմնված տեղական արտադրանքի վրա» մոդելի ներդրմանն ընդառաջ՝ հանրապետության հինգ մարզում՝ Տավուշում, Վայոց ձորում, Գեղարքունիքում, Լոռիում և Սյունիքում, անցկացվում են խորհրդատվական հանդիպումներ։ Տավուշի մարզի Ներքին Ծաղկավանի…
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Իջևանի Մկրտիչ Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական, Իջևանի Գառնիկ Անանյանի անվան ավագ դպրոցներ և Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ:
Հերթական չնախատեսված այցի շրջանակում նախարարի տեղակալը ծանոթացել է հաստատությունների ուսումնական գործընթացների կազմակերպմանը, առկա խնդիրներին, հաստատությունների շենքային պայմաններին ու գույքային…
Թումո կենտրոնում տեղի է ունեցել ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի (EUCC) շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Կառավարության ներկայացուցիչներ, դեսպաններ, պաշտոնատար այլ անձինք:
ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը կառուցվում է Երևանի Հրազդանի կիրճի մոտակայքում՝ գործող Թումո կենտրոնի անմիջական հարևանությամբ։…
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագիծը՝ երկրորդ ընթերցմամբ։
Փոփոխությունը վերաբերում է Շանհայի վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում սովորող ՀՀ քաղաքացիների տարկետմանը և զինվորական ծառայությանը։…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ավտոսպորտի միջազգային ֆեդերացիայի (FIA) գլխավոր քարտուղար Վալերիո Լաչիզիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։
Նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է այցը և նշել, որ ավտոսպորտի զարգացումը Հայաստանում կարող է ունենալ ոչ միայն մարզական, այլև կրթական ու տեխնոլոգիական նշանակություն։ Նրա…
Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում մեկնարկել է Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) FormA եռօրյա վերապատրաստման ծրագիրը՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասավանդողների և ղեկավարների համար: Ծրագիրը կանցկացվի փետրվարի 23-25-ը:
Վերապատրաստման դասընթացի մեկնարկին ներկա է եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Եվրոպական կրթական հիմնադրամին…
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը, որը դպրոցների կառավարման համակարգում նոր մեխանիզմ է և նպատակ ունի տնօրենների թափուր տեղերը համալրել որակյալ կադրերով։
Ըստ այդմ՝ գործուղման միջոցով պետական հանրակրթական դպրոցի տնօրենի նշանակումը կարող է իրականացվել հետևյալ դեպքերում․
Հարգելի՛ ուսուցիչներ, նախագծային մեթոդը զարգացնում է սովորողների հետազոտական և թիմային հմտությունները (օրինակ՝ բնապահպանական կամ մշակութային թեմաներով): Որպեսզի նախագծի արդյունքների ամփոփումը լինի տեսանելի և տպավորիչ, աշակերտների հետ կարելի է օգտագործել Canva…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Տարրական դպրոցում ձևավորող գնահատումն առանցքային է, իսկ ՏՀՏ գործիքների (օրինակ՝ LearningApps կամ Google Forms) կիրառումը թույլ է տալիս այն դարձնել ավելի պատկերավոր և անհատականացված: Թվային գործիքների միջոցով…
Ողջույն, հարգելի՛ գործընկերներ: Այսօր մեր աշակերտները (և ոչ միայն նրանք) ավելի շատ գրում են սոցցանցերում, քան տետրերում: Արդյունքում ձևավորվել է մի նոր լեզվաշերտ, որտեղ «լայքելը» , «սքրին անելն» ու «ֆոլով…
Առաջարկում եմ Վարուժանի « Հարճը» ամփոփել «Անավարտ նախադասություններ մեթոդով»: Ի՞նչ կարծիքի եք, հարգելի՛ գործընկերներ: Անավարտ նախադասությունները շարունակե՛լ: Իմ կարծիքով ուժեղ մարդը նա է, ով- Կարծիքիս վերաբերյալ վկայություն պատմությունից- պոեմից- մեր…
Հարգելի՛ գործընկեր, առաջարկում եմ այսպիսի անդրադարձ: Նպատակը՝Ներկայացնում եմ Տերյանին Լսել «Մի խառնեք մեզ ձեր վայրի․․․» երգը, գրել 3-րոպեանոց շարադրանք՝ առանց գրիչը թղթից կտրելու: Ընթերցել « Ոչ ծաղրածու զվարճախոս» բանաստեղծությունը դուրս…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց