ՀՀ դպրոցների շուրջ 7500 ուսուցիչների համար` ներառյալ Տավուշի մարզի դպրոցները, մեկնարկել են տեղեկատվական եռօրյա առցանց սեմինարներ, որոնք իրականացվում են «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում։
Սեմինարների նպատակն է ուսուցիչներին իրազեկել այն նոր փոփոխությունների մասին, որոնք վեց ուսումնական ոլորտների մասով տեղ են գտել վերանայված հանրակրթության պետական չափորոշչում, ինչպես նաև առարկայական չափորոշիչներում ու…
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատը և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը կնքել են համագործակցության հուշագիր:
Համաձայնագիրը, որ ստորագրվել է մետալուրգի մասնագիտական տոնին, պոլտեխնիկական համալսարանի ուսանողներին հնարավորություն կտա գիտելիքները կատարելագործել Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատում, իսկ կոմբինատին՝ ունենալ բարձրակարգ ինժեներական կադրային հերթափոխ:
Կողմերը համագործակցելու են ընդերքօգտագործման ոլորտի բակալավրական և…
«Էրազմուս+» ծրագրի այս տարվա 9 մասնակիցները եվրոպական երկրների բարձրագույն ուսումնական հաստատություններ մեկնելուց առաջ՝ այսօր, հյուրընկալվել են Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում:
Ուսանողների հետ հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, եվրոպական մի շարք երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չեխիա, Լեհաստան, Իտալիա…
ՀՀ Սյունիքի մարզի երեք ուսումնական հաստատությունների հենքի վրա 2017 և 2019 թթ. ընթացքում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ:
ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակում գրասենյակի ներկայացուցիչները մշտադիտարկման նպատակով այցելել են ՀՀ Սյունիքի…
Հուլիսի 18-ին «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ և «Softconstruct» ընկերության գործընկերությամբ Երևանում կայացել է Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլը:
Հայաստանում արդեն 6-րդ անգամ անցկացված ռոբոտաշինության օլիմպիադայի շրջանակում տեղի է ունեցել «Սոֆթբոտ» ռոբոտաշինության ցուցահանդեսը, որին մասնակցել է նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ ի դեմս Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների (ANEL): Ցուցահանդեսում ներկայացված էին…
Արևելյան Եվրոպայում «Ռոսատոմ»-ի տարածաշրջանային կենտրոնը ս.թ. հուլիսի 30-ին՝ ժամը 19:00-21:00-ին, կազմակերպում է «Ատոմային տեխնոլոգիաների երեկո» խորագրով միջոցառում:
Միջոցառումը, որին կարող են մասնակցել բուհերի ուսանողները և բարձր դասարանների աշակերտները, տեղի կունենա Թումոյի այգում (ք. Երևան, Հալաբյան 16):
Միջոցառման նպատակն է բարձրացնել երիտասարդների տեղեկացվածությունը ատոմային տեխնոլոգիաների՝ ոչ էներգետիկ նպատակներով օգտագործման վերաբերյալ:…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել Գիտության, Բարձրագույն որակավորման և Լեզվի կոմիտեներում:
Ստորաբաժանումների ղեկավարների և անձնակազմերի հետ հանդիպումներին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ու ԿԳՄՍ գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը:
Գիտության կոմիտեի աշխատակազմի հետ հանդիպմանը Վահրամ Դումանյանն ընդգծել է…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Արթուր Մարտիրոսյանն ընդունել են Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) ազգային թիմին:
Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ողջունել է խմբի անդամներին և կոչ արել լինել ավելի ակտիվ, ռազմավարական նպատակներով պայմանավորված՝ փորձել վեր հանել բուհական ոլորտի խնդիրները և բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների…
Վանաձորի, Գյումրու և Երևանի մի շարք դպրոցների 7-10-րդ դասարանների աշակերտների համար անցկացվել են կարիերայի պլանավորման միջոցառումներ:
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ» ծրագրի (ՄՀԶ ՄԿՈՒ) և @Career Lab (@careerlab.arm) ՀԿ-ի համագործակցության շրջանակում կազմակերպվել են տեղեկատվական այցեր, որոնց նպատակն է խրախուսել իգական սեռի սովորողների…
Ամփոփելով 2020-2021 թթ. «Կենգուրու» և «Մեղու» մրցույթները՝ լավագույն արդյունքներ արձանագրած և հաղթած աշակերտների ուսուցիչների համար «Այբ» կրթական հիմնադրամն այսօր միջոցառում էր կազմակերպել:
Ներկաներին առցանց ողջույնի խոսք է հղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ մեծապես կարևորվում է «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցությունը և…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…