ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Նորություններ > Մշակութային լուրեր

Հայաստանի մշակույթի օրերը Վրաստանում՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հոկտեմբերի 7, 2026
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Վրաստանում անցկացվող Հայաստանի մշակույթի օրերին նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին։

Պատվիրակության կազմում է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։

Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային…

«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ

Հոկտեմբերի 6, 2026
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո Ազատության հրապարակում անցկացվել է «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի եզրափակիչ գալա համերգը։

Փառատոնի մասնակիցները մեկ բեմում՝ կողք կողքի, հանդես են եկել հայաստանյան երաժշտական ոլորտի անվանի արտիստների՝ հայկական ջազի լեգնեդ Լևոն Մալխասյանի,  Լիպարիտ Ավետիսյանի,  Ռուբեն Հախվերդյանի,  Վարսենիկ Ավանյանի,…

Պարգևատրումներ Ճարտարապետության համաշխարհային օրվա առիթով

Հոկտեմբերի 6, 2026
Մշակութային լուրեր

Ճարտարապետության համաշխարհային օրվա շրջանակում Հայաստանի ճարտարապետների պալատում տեղի է ունեցել ճարտարապետների պարգևատրման արարողություն:

Ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է ճարտարապետներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ նշելով, որ նրանք ԿԳՄՍ նախարարության առանցքային գործընկերներն են:…

«Տանիքը՝ Հայաստան» ազգային փոքրամասնությունների փառատոն

Հոկտեմբերի 1, 2026
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 4-ը կանցկացվի «Տանիքը՝ Հայաստան» փառատոնը՝ որպես մեկամսյա կինոծրագիր:

Այն նվիրված է Հայաստանի Հանրապետությունում բնակվող 11 ազգային փոքրամասնությունների մշակութային բազմազանությանը, ինքնությանը և Հայաստանի միասնական մշակութային միջավայրում նրանց ներկայությանը։

Կինոծրագիրը ներառում է 12 կինոցուցադրություն՝ մեկ բացման ֆիլմ և ազգային փոքրամասնությունների համայնքներին նվիրված 11 ֆիլմ։

Ծրագրի…

Երևանի նորաձևության շաբաթ 2026

Հոկտեմբերի 1, 2026
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ Հայաստանի նորաձևության պալատը հոկտեմբերի 8-11-ը կանցկացնի «Երևանի նորաձևության շաբաթ 2026»-ը՝ Երևանում համախմբելով հայ և միջազգային դիզայներների, ոլորտի առաջատար մասնագետների, ազդեցիկ հյուրերի, համաշխարհային մեդիա ներկայացուցիչների և նորաձևության սիրահարների մեկ տանիքի ներքո:

Միջոցառմանն ընդառաջ տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել…

Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր

Հոկտեմբերի 1, 2026
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ներկա են եղել միջոցառման բացման արարողությանը: 

Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերի շրջանակում Հայաստանում հյուրընկալվել է «Օրփեոս» հեռուստառադիոկենտրոնի «Երգչախմբային…

ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը՝ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում

Սեպտեմբերի 30, 2026
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է Հանրապետության հրապարակի համալիրում գտնվող Կառավարական երկրորդ տան՝ Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծը։

Նիստը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ներկա է եղել նաև նախարարի տեղակալ…

Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար

Սեպտեմբերի 29, 2026
Մշակութային լուրեր

Հայաստանի պետական կամերային նվագախումբը Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձին նվիրված համերգաշարով հյուրախաղերով հանդես է եկել Հնդկաստանում՝ ելույթ ունենալով երեք քաղաքներում՝ Կալկաթայում, Նյու Դելիում և Չեննայում (պատմական Մադրաս)։

Համերգաշարը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության, ինչպես նաև Հնդկաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ։

…

«EU4Culture II». Գեղարքունիքի և Սյունիքի մի շարք բնակավայրերում կխթանվեն ստեղծարար էկոհամակարգերը

Սեպտեմբերի 29, 2026
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն այսօր մասնակցել են «Ստեղծարար էկոհամակարգերը Հայաստանում. տեղական ներուժի բացահայտում՝ հանուն կայուն զարգացման» խորագրով ցանցային և քաղաքականության երկխոսության միջոցառմանը, որն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող EU4Culture ծրագրի շրջանակում։

Այս փուլում ծրագրում ընդգրկվել են Գեղարքունիքի…

Միջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակին

Սեպտեմբերի 28, 2026
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ ՌԴ-ում՝ Հայաստանի դեսպանատան Մշակութային կենտրոնում, տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակին:

Լազարյանների հանդիսությունների սրահում բացվել է միջազգային փաստագրական ցուցահանդես՝ «Հանդիպումներ Լազարյան ճեմարանում» խորագրով: Այն ներկայացնում է Ա. Սպենդիարյանի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը…