ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վահան Տերյանն այն անհատականություններից է, որի գրական ժառանգությունն ունի գեղագիտական և գաղափարական արժեք. Ալֆրեդ Քոչարյան

Նոյեմբերի 5, 2025
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի և «Ջավախք» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվել է հայ մեծ բանաստեղծ և հասարակական գործիչ Վահան Տերյանի 140–ամյակին նվիրված գիտաժողով:

Բացման խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական բարեգործական կազմակերպության նախագահ Շիրակ Թորոսյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, Վահան Տերյանի ընտանիքի ներկայացուցիչ Գևորգ Էմին-Տերյանը:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի նշմամբ՝ գիտաժողովի անցկացումը հնարավորություն է նորովի գնահատելու Տերյանի դերը հայ գրականության և մշակույթի զարգացման գործում։

«Վահան Տերյանը մեր մշակութային պատմության այն անհատականություններից է, որի գրական ժառանգությունն ունի ոչ միայն գեղագիտական, այլև գաղափարական արժեք։ Այս գիտաժողովը վկայում է Վահան Տերյանի ժառանգության գիտական ուսումնասիրության շարունակականության և արդիականության մասին: Վահան Տերյանի 140-ամյակի միջոցառումների շրջանակում այս տարի վերաբացվել է բանաստեղծի վերակառուցված և նորացված տուն-թանգարանը նրա ծննդավայրում՝ Ջավախքի Գանձա գյուղում: Բացման արարողությանը մասնակցել են Վրաստանի և Հայաստանի պատվիրակությունները՝ երկու երկրների նախարարների գլխավորությամբ: Այդ առիթով հատուկ շնորհակալություն ենք հայտնում Վրաստանի մշակույթի նախարարությանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամին, «Ջավախք» հայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությանը և այն բոլոր բարերարներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել տուն-թանգարանի վերակառուցման և վերաբացման գործում: ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ իրականացվել է «Վահան Տերյանի ինտերակտիվ տուն-թանգարան» ծրագիրը: Այդ համատեքստում ստեղծվել է Վ. Տերյանի կերպարի 3D եռաչափ մոդելը, որը հասանելի է այցելուներին հայերեն, անգլերեն և վրացերեն: Միևնույն ժամանակ, նախարարության կողմից ֆինանսական աջակցություն է տրամադրվել թանգարանի կայքի ստեղծման և «Տերյանական օրեր» ամենամյա միջոցառման կազմակերպման համար»,- ասել է նախարարի տեղակալը և հավելել՝ Տերյանի ստեղծագործական ժառանգությունը խորհրդանշական կամուրջ է երկու երկրների մշակութային և կրթական համագործակցության զարգացման և ամրապնդման համար։

Ալֆրեդ Քոչարյանի նշմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունը շարունակելու է աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են հայ մեծ բանաստեղծի գրական ժառանգության ուսումնասիրմանը և հանրահռչակմանը: Նա շնորհակալություն է հայտնել գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին մաղթել արդյունավետ աշխատանք։

Գևորգ Էմին-Տերյանը և Շիրակ Թորոսյանն ընդգծել են Վահան Տերյանի 140–ամյակին նվիրված գիտաժողովի անցկացման կարևորությունը՝ նշելով, որ այն ընդգրկում է մեծ բանաստեղծի գործունեության ամբողջ շրջանակը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Համագործակցային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Nunufar

    Համագործակցային ուսուցում Համագործակցային ուսուցման տեսակներից է խմբային աշխատանքը , որը կարևոր դեր ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում: Խմբային աշխատանքի կիրառումը մաթեմատիկայի դասերին ուղղված է մի քանի կարևոր նպատակների իրականացմանը․ զարգացնել տրամաբանական…

  • Շախմատի դասավանդման մեթոդները և դրանց կիրառությունը դպրոցական կրթության մեջ

    Թեմայի հեղինակ՝ KHAraqs

    Հարգելի գործընկերներ սիրով ներկայացնում եմ իմ զեկույցի թեման: Մեծ հետաքրքրությամբ կսպասեմ ձեր դիտարկումներին: Ներածություն Շախմատը դպրոցական կրթության մեջ կարևոր դեր ունի սովորողների մտավոր կարողությունների զարգացման գործում: Այն նպաստում է տրամաբանական…

  • «Սովորել սովորեցնել. Ինչպե՞ս զարգացնել մետաճանաչողությունը»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, այսօր միայն գիտելիք տալը բավարար չէ: Ամենակարևորը երեխային «սովորել սովորեցնելն» է կամ մետաճանաչողությունը: Սա օգնում է աշակերտին գիտակցել իր ուժեղ կողմերը և կառավարել իր մտածողությունը: Իմ 4-րդ դասարանի…

  • Միջառարկայական կապերի մասին

    Թեմայի հեղինակ՝ *Քրիստինա*

    «Գործընկերներ, հաճախ լսում ենք, որ աշակերտները տարբերակում են «հումանիտար» և «բնագիտական» ուղղությունները: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է՞, օրինակ, Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» ստեղծագործությունը վերլուծել կենսաբանի աչքերով (էկոհամակարգ, տեսակների պայքար)…

  • «Սովորողի գործակալություն. Ինչպե՞ս տալ ընտրության իրավունք»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, որպես մանկավարժներ՝ մենք հաճախ ստանձնում ենք «դասի դիրիժորի» դերը՝ կառավարելով ամեն մի վայրկյանն ու գործողությունը: Սակայն ժամանակակից կրթական միտումները մեզ հուշում են անցում կատարել դեպի Սովորողի գործակալություն (Student…