ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

Միջոցառումներ՝ Արվեստի համաշխարհային օրվա շրջանակում

Ապրիլի 10, 2026
Մշակութային լուրեր

Ապրիլի 15-ն աշխարհում նշվում է որպես Արվեստի համաշխարհային օր։ Նախաձեռնության նպատակը հանրային կյանքում արվեստի դերի կարևորումն ու ստեղծագործականության խթանումն է՝ միավորելով արվեստի տարբեր ուղղություններն ու ստեղծագործական գործընթացները:

ԿԳՄՍ նախարարությունը Արվեստի օրվա շրջանակում Երևանում, Արտաշատում և Վանաձորում նախաձեռնել է բազմաժանր մշակութային միջոցառումներ․ տեղի կունենան համերգային ծրագրեր, թատերական և մնջախաղային ներկայացումներ, ցուցահանդեսներ,…

Ղազախստանի ԱԳ նախարարն այցելել է Հայաստանի պատմության թանգարան

Ապրիլի 9, 2026
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ղազախստանի արտաքին գործերի նախարար Երմեկ Կոշերբաևի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայաստանի պատմության թանգարան:

Հյուրերը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի և թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ շրջել են թանգարանի մշտական ցուցադրության սրահներում:

Պատվիրակության անդամները ծանոթացել են նաև Հայաստանի պատմության թանգարանի մշտական…

Գիտամեթոդական խորհրդի արտագնա նիստ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում

Ապրիլի 9, 2026
Մշակութային լուրեր

Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի արտագնա նիստ՝ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի գլխավորությամբ:

Նիստի նպատակն էր տեղում հետևել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին և իրականացնել մշտադիտարկում։

Արտագնա նիստի ընթացքում գիտամեթոդական խորհրդի անդամները, հուշահամալիրի նախագծի հեղինակային խմբի ճարտարապետների և կապալառու շինարարական կազմակերպության ներկայացուցիչների…

Ժաննա Անդրեասյանի հերթական այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ապրիլի 9, 2026
Մշակութային լուրեր

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր։

Նրան ուղեկցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Ցեղասպանության հուշահամալիրի նախագծի հեղինակային խմբի ճարտարապետները և կապալառու շինարարական ընկերության ներկայացուցիչները նախարարին…

Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի աջակցության հայտերի ընդունում

Ապրիլի 8, 2026
Մշակութային լուրեր

Մեկնարկել է Մշակութային բազմազանության միջազգային հիմնադրամի (IFCD) ֆինանսական աջակցության ծրագրի հերթական՝ 17-րդ շրջափուլը։
 

Հիմնադրամը ֆինանսավորում է ներքոնշյալ նպատակները հետապնդող ծրագրերը.
 

  • Ներդնել կամ մշակել այնպիսի միջոցառումներ, որոնք ուղղակի ազդեցություն կունենան մշակութային արտահայտչաձևերի, ներառյալ՝ մշակութային ապրանքների, ծառայությունների ու գործունեության ստեղծման, արտադրության, տարածման և հասանելիության վրա:
  • Զարգացնել և…

Պետական աջակցությամբ իրականացվող մշակութային ծրագրերի շնորհանդես

Ապրիլի 7, 2026
Մշակութային լուրեր

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել ժամանակակից արվեստի, մշակութային կրթության և գրահրատարակչական ոլորտներում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ 2026 թվականին իրականացվող մշակութային ծրագրերի շնորհանդեսը։

Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, դրամաշնորհային ծրագրերն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել պետական մշակութային քաղաքականության առաջնահերթությունները, ընդգծել…

Դրամաշնորհ գրողներին, հետազոտողներին, թարգմանիչներին և արտերկրի հրատարակիչներին

Ապրիլի 3, 2026
Մշակութային լուրեր

Հայտնի է «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» ծրագրով դրամաշնորհ ստացողների ցանկը:

Այս միջոցառմամբ դրամաշնորհ ստացող ֆիզիկական, իրավաբանական անձանց, արտերկրի հրատարակիչների ցանկի ձևավորման համար ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային գրադարանի կայքերում հրապարակվել էին համապատասխան հայտարարություններ:

Դրամաշնորհի դիմած ֆիզիկական անձինք աջակցություն կստանան ստեղծագործական, թարգմանական կամ հետազոտական աշխատանքի համար։ Դրամաշնորհային…

Պատմական վերադարձ. բացվել է միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությունը

Ապրիլի 2, 2026
Մշակութային լուրեր

Հայաստանի պատմության թանգարանում պաշտոնապես բացվել է միջնադարյան հայկական փայտարվեստի եզակի ցուցանմուշներից մեկի՝ 1188 թվականին թվագրվող հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությունը։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։

Պատմական…

Համերգ՝ նվիրված Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադրման 88 ամյակին

Ապրիլի 2, 2026
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ներկա է եղել Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադրման 88 ամյակին նվիրված համերգին:

Միջոցառումն անցկացվել է Ճարտարապետների միությունում. նվագախումբը ներկայացրել է հատուկ համերգային ծրագիր՝ նվիրված կոմպոզիտոր, թավջութակահար և լեգենդար կոլեկտիվի հիմնադիր Արտեմի Այվազյանի հիշատակին ու հայկական ջազի ակունքներին։ Համերգի գլխավոր հյուրն էր ճանաչված թավջութակահար Արտյոմ Մանուկյանը։

«Նաիրի» կինոթատրոնը վերաբացվել է նոր հնարավորություններով

Ապրիլի 2, 2026
Մշակութային լուրեր

«Նաիրի» կինոթատրոնը վերադառնում է որպես վերաիմաստավորված մշակութային տարածք՝ պահպանելով իր պատմական ինքնությունն ու հիշողությունը, համալրվելով ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։

Այս առիթով տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և «Նաիրի» կինոթատրոնի տնօրեն Լիաննա Թամրազյանը։

Ասուլիսի ընթացքում ներկայացվել են կինոթատրոնի նոր ձևաչափը, տեխնիկական վերազինումը, զարգացման ռազմավարությունն…