ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Իսահակյան 150. կայացել է Վաչե Շարաֆյանի «Աբու Լալա Մահարի» օրատորիայի պրեմիերան

Հոկտեմբերի 31, 2025
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր, մշակութային-հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառում, որին ներկա են եղել նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Ավետիք Իսահակյանի 150-ամյակի կապակցությամբ իրականացվող միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետարանը 2025 թվականի հունվարին հայտարարել էր Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմի հիման վրա երաժշտական ստեղծագործության՝ վոկալ-սիմֆոնիկ երկի ստեղծման մրցույթ, որի հաղթող էր ճանաչվել կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Աբու Լալա Մահարի» օրատորիան:

Հոբելյանական երեկոյի ընթացքում տեղի է ունեցել Վաչե Շարաֆյանի «Աբու-Լալա Մահարի» օրատորիայի պրեմիերան՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական նվագախմբի և երգչախմբի կատարմամբ. դիրիժոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան, խմբավար՝ Նարինե Ոսկանյան, մենակատարներ՝ Արման Առաքելյան, Տիգրան Հակոբյան:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն