ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ հետևել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքներին

Նոյեմբերի 7, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Նրան ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:

Այցի շրջանակում նախարարին ներկայացվել են հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքն ու կատարման որակը, տեղում քննարկվել են առկա խնդիրները, դրանց ուղղված հնարավոր լուծումները:

Նախարարը կարևորել է հուշահամալիրի տարածքում միջավայրի հարմարեցման՝ ներառականության ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացումը: Կապալառու կազմակերպության ներկայացուցիչներն իրազեկել են «Հայոց ցեղասպանության» հուշարձանի մույթերի վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքների, ընտրված քարատեսակների որակական չափանիշների մասին մանրամասներ:

Նախարարը կարևորել է մասնագետների հետևողական և պատասխանատու աշխատանքը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել որակի բարձր չափանիշներն ու աշխատանքների կատարման ժամկետները։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն