ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի պետական կամերային թատրոնը 2026 թվականի մարտի 6-20-ը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում։
Ամերիկահայ հանդիսատեսին կներկայացվեն «Սիրո խոստովանություն» և «Տղաները չափն անցնում են» ներկայացղումները։ Հյուրախաղերի իրականացմանն աջակցում է նաև Armenian Fund-ը:
Հյուրախաղերի նպատակն է խթանել հայկական թատերարվեստի միջազգային ներկայացվածությունը, ամրապնդել Հայաստան–Սփյուռք մշակութային կապերը:
Սպասվում է,…
ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կամերային թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանն այսօր նշում է ծննդյան 75-ամյակը:
Արա Երնջակյանը ծնվել է 1951 թվականին Երևանում։ 1974 թվականին ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը, իսկ 1982 թվականին՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը՝ ստանալով ռեժիսորի որակավորում։ 1971-1972 թվականներին Երնջակյանի հիմնած ՈՒՀԱ-ի (Ուրախների և…
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախումբն այսօր Լիբանանի Բեյրութ քաղաքի AUB համերգասրահում հանդես կգա ելույթով։ Համերգի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը բրիտանահայ Սիփան Օլահն է։
Համերգային ծրագիրը ներկայացնում է ծաղկաքաղ հայ և համաշխարհային երաժշտարվեստի գոհարներից՝ Էդվարդ Միրզոյանի, Ղազարոս Սարյանի, Լուիջի Արդիտիի, Ֆրանց Շուբերտի, Ռոբերտ Ամիրխանյանի, Արամ Խաչատրյանի, Ջակոմո Պուչինիի, Մարինե…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի և «Արտպրոգրես» մշակութային ՀԿ նախաձեռնությամբ մարտի 21-22-ը կանցկացվի դասական երգեցողության համաքոլեջային մրցույթ-փառատոն՝ նվիրված ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի օպերային երգիչ(տենոր) և բեմադրիչ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին:
Փառատոնին կարող են մասնակցել Հայաստանում գործունեություն իրականացնող արվեստի և երաժշտական…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով։
Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։
Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են իրականացվող աշխատանքների ընթացքը։ Քննարկվել են աշխատանքների որակի ապահովման և սահմանված ժամկետների պահպանմանն առնչվող մի…
ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում մեկնարկել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը, որն իրականացնում է «Արմ Ֆիլմ Ինդուստրի Դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի գործընկերությամբ։
Ծրագրի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Կինոդպրոց առանց սահմանների կրթական ծրագրի ղեկավար Գուժ…
Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի նոր շենքի շահագործումից հետո մեկնարկել է նոր թատերաշրջանը։
Այսօր տեղի է ունեցել «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման առաջնախաղը, որի բեմականացումն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի և Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի համագործակցությամբ։
Առաջնախաղին ներկա են եղել ԿԳՄՍ…
ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանն այսօր նշում է ծննդյան 84-րդ տարեդարձը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են սիրված երգչուհուն՝ շնորհավորելու տարեդարձի կապակցությամբ:
Նախարար Ժաննա Անդրեասյանը Ռաիսա Մկրտչյանին մաղթել է…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնի և Ա. Պ. Չեխովի անվան միջազգային թատերական փառատոնի համագործակցությամբ փետրվարի 25-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում տեղի կունենա «Պենելոպե, օ՜, Պենելոպե» ներկայացման հայաստանյան առաջնախաղը:
Առաջնախաղին ընդառաջ՝ այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել…
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի» նախագիծը:
Նախարար Ժաննա Անդրեասյանի զեկուցմամբ՝ օրենքի նախագծի ընդունմամբ առավել հստակեցվում և տարանջատվում են մաքսային ռեժիմները մշակութային արժեքների արտահանման, այդ թվում՝ ժամանակավոր արտահանման դեպքում:
«Օրենքի…
«Ողջույն, սիրելի գործընկերներ: Գիտեմ, որ շատերիս համար այս շրջանը բավականին թեժ է՝ կապված տարակարգի թղթապանակների նախապատրաստման հետ: Ինձ հետաքրքիր է Ձեր փորձը. ո՞ր նյութերի կամ մեթոդական մշակումների վրա եք ավելի…
Հարգելի՛ գործընկերներ, խմբային աշխատանքների ժամանակ հաճախ ենք բախվում ԿԱՊԿ ունեցող երեխաների մեկուսացվածությանը: Ձեր փորձից ելնելով՝ ո՞ր թվային հարթակներն են (օրինակ՝ LearningApps, Wordwall) ավելի արդյունավետ աշխատում նրանց մոտիվացնելու և խմբային պրոցեսի…
Սիրելի՛ ուսուցիչներ, առաջարկում եմ քննարկել Google Doodle-ների կիրառումը դասապրոցեսում: Դրանք օգնում են տեսողականացնել պատմական իրադարձությունները և անհատների կենսագրությունները: Իմ առաջարկը. Սովորողներին հանձնարարել ստեղծել սեփական Doodle-ը (օր.՝ Կոմիտաս, Գրատպության տոն և…
Քննարկեք նորագույն տեխնոլոգիաների դերը: Օրինակ՝ ինչպես կարելի է AI գործիքներով մոդելավորել բջջի կառուցվածքը կամ կանխատեսել գենետիկական խաչասերումների արդյունքները:
Խաղը դպրոցում գիտելիքների մատուցման յուրահատուկ միջոց է:Այն թույլ է տալիս զուգակցել ուսուցումը զվարճանքի հետ:Եթե խաղը լավ է կազմակերպված,հորինված,ապա երեխան առանց երկմտելու մտնում է խաղի մեջ,փորձում է իր ուժերը հասակակիցների հետ,մրցում…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց