ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Մշակութային լուրեր

Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքների ընթացքին

Օգոստոսի 13, 2026
Մշակութային լուրեր

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում շարունակվում են բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները։

Աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հերթական այցն է կատարել հուշահամալիր։ Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Բարեկարգման երկրորդ փուլի…

Շրջայց՝ Կապանի և Գորիսի դրամատիկական թատրոններում

Օգոստոսի 12, 2026
Մշակութային լուրեր

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր եղել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններում:

Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը և Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը: Պաշտոնյաները շրջել են կառույցներում, ծանոթացել դրանց…

Տիգրան Վիրաբյանն այցելել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն

Օգոստոսի 12, 2026
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանն այցելել է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն։

Այցի ընթացքում թատրոնի ղեկավարության, ստեղծագործական և վարչական կազմի հետ քննարկվել են թատրոնի հիմնանորոգման մեկնարկին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև հիմնանորոգման ընթացքում թատրոնի բնականոն գործունեության ապահովմանը։ Մասնավորապես` քննարկվել են շինարարական աշխատանքների ընթացքում ստեղծագործական գործընթացն այլ…

Հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլանները

Օգոստոսի 7, 2026
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2026-2027 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները:

Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում տարին, ինչպես նաև աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդները մեկնարկում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան:

Ուսումնական տարվա տևողությունը 34-40 շաբաթ է, որը բաժանվում է կիսամյակների: 

Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր

Օգոստոսի 7, 2026
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ «Հայաստանի հունական համայնքների միություն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Պարի դասավանդումը և ցուցադրումը՝ որպես Հայաստանի հույների ինքնության պահպանման ձև» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է պահպանել և հանրահռչակել Հայաստանի հունական համայնքի ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր դրսևորումներից մեկը՝ հունական ժողովրդական պարը, ինչպես նաև նպաստել…

Արժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունը

Օգոստոսի 6, 2026
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը, որն ուղղված է Շիրակի մարզի հարուստ և ինքնատիպ երգիծական բանահյուսության փաստագրմանն ու հանրայնացմանը՝ հեռուստատեսային և թվային մեդիա ձևաչափերով։

Ծրագրի իրականացումը հիմնավորվում է այն հանգամանքով, որ «Շիրակի երգիծական բանահյուսությունը» մշակութային տարրը ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 31-ի N 1719-Ա որոշմամբ…

«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ». մշակութային կրթության և կենսունակ ժառանգության պահպանության նոր հարթակ

Օգոստոսի 4, 2026
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն իրականացնում է «ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ» ծրագիրը, որը մշակութային կրթության միջոցով նպաստում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանը, փոխանցմանը և կենսունակության ապահովմանը Հայաստանի համայնքներում։

«ՖՈԼԿԱՆԻՎ լաբորատորիաներ» ծրագրի խմբերը գործում են Երևանում և Տավուշի մարզի Գանձաքար, Աչաջուր, Վերին Ծաղկավան, Կոտայքի մարզի Գառնի, Արգել, Արագածոտնի մարզի Երնջատափ և Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սյունիքի մարզի Գորիս և Լոռու մարզի Ալավերդի համայնքներում։

Արաքս Մանսուրյանի հոբելյանը

Օգոստոսի 3, 2026
Մշակութային լուրեր

Օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանը ծնվել է 1946 թվականի օգոստոսի 1-ին Բեյրութում:

Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1977 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։

1977-1992 թվականներին եղել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի:

1992 թվականին հրավիրվել է Սիդնեյի Opera Hause՝ որպես մեներգչուհի, որտեղ և…

Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ

Հուլիսի 31, 2026
Մշակութային լուրեր

Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնը հայտարարում է գրական մրցույթ հետևյալ անվանակարգերում․
 

  • Արձակ
  • Դրամատուրգիա
  • Մանկապատանեկան գրականություն
  • Պոեզիա

Մասնակցության հայտ կարող են ներկայացնել 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները։ Ստեղծագործությունները պետք է լինեն…

Կառավարությունը միջոցներ է հատկացրել «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի անցկացման համար

Հուլիսի 30, 2026
Մշակութային լուրեր

«Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնի կազմակերպման և անցկացման նպատակով Կառավարությունը հատկացրել է շուրջ 179 մլն ՀՀ դրամ։

Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում, միջոցները տրամադրվել են  պահուստային ֆոնդից։

Զեկուցելով հարցը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Կառավարության քաղաքականության առաջնահերթություններից են մշակույթի և մշակութային կյանքի…