ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության համաշխարհային ֆորումի շրջանակում մասնակցել է «Ինչպե՞ս կարող են մշակույթը և մշակութային քաղաքականությունն ամրապնդել ժողովրդավարությունը» թեմայով պանելային քննարկմանը։
Նախարարը ներկայացրել է Հայաստանի փորձը ժողովրդավարական արժեքների խթանման, հասարակության ներգրավվածության և մշակութային բազմազանության պահպանման ուղղությամբ՝ ընդգծելով կրթության առանցքային դերը մշակույթի միջոցով ժողովրդավարության զարգացման գործընթացում։ Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կարող է մշակույթը խթանել ժողովրդավարությունը և հասարակության արժեքների ձևավորումը, ընդգծել է, որ կրթությունն այդ գործընթացի առանցքային գործիքն է։ Հետևապես, ինչպես նախարարն է շեշտել, բարեփոխումների իրականացումը թե՛ կրթության, թե՛ մշակույթի ոլորտներում կարևոր և ռազմավարական խնդիր է, և Հայաստանը պատրաստակամ է կիսելու իր փորձը։
«Մշակույթը հեղափոխությունների շարժիչ ուժն է։ Թավշյա՝ սիրո և համերաշխության հեղափոխությունը, ցույց տվեց մեր արժեքների ուժը։ Մեր նպատակը խաղաղությունն է, և դրա արմատը մշակույթում է։ Մշակույթը պետք է միավորի, ոչ թե բաժանի՝ դառնալով կամուրջ դեպի խաղաղ ու մարդկային ապագա»,– նշել է նախարարը՝ ընդգծելով, որ հենց մշակութային քաղաքականությունն է ձևավորում հասարակության արժեհամակարգը և խթանում ժողովրդավարական մտածողությունը։ «Երբ մեր երկրում տեղի էր ունենում ինստիտուցիոնալ բարեփոխում՝ միավորելով տարբեր նախարարություններ մեկ կառույցի ներքո, տարակարծիք քննարկումներ կային․ չկար միասնական մոտեցում, թե արդյոք սա ճիշտ քայլ է։ Միավորումից 6 տարի անց կարող ենք վստահ ասել, որ միջոլորտային մոտեցումը լիովին արդարացված է, քանի որ ձևավորվել է ընդհանուր նպատակների և տեսլականի շուրջ աշխատող միասնական թիմ, որն ավելի արդյունավետ է»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել՝ Հայաստանն այժմ կրթական լայնածավալ բարեփոխումների փուլում է, և ԿԳՄՍ նախարարության կողմից վարվող քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը մշակութային կրթությունն է։
Նա տեղեկացրել է՝ ներդրվել է հանրակրթության պետական նոր չափորոշիչը, որի հիմքում ուսումնական ծրագրի գաղափարական վերափոխումն է՝ գիտելիքահեն ուսուցումից անցում կատարելով դեպի կարողունակահեն ուսուցում։ «Ժամանակակից հասարակության մարտահրավերներից է՝ երեխաներին և երիտասարդներին ապահովել մասնագիտական և անձնական կյանքում անհրաժեշտ հմտություններով»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։ Նա նաև նշել է՝ կարողությունների շարքում են քննադատական մտածողությունը, մեդիա գրագիտությունը, ստեղծարարությունը, ինչպես նաև մշակութային և ժողովրդավարական արժեքների ընկալումը, որոնք ՀՀ հանրակրթական ծրագրի հիմքն են։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հիմնարար սկզբունքներից է նաև գենդերային զգայունությունը, որի ուղղությամբ բարեփոխումներն իրականացվել են Եվրոպայի խորհրդի գործընկերությամբ և աջակցությամբ։ «ԵԽ-ի փորձագիտական աջակցությունը մեծապես նպաստել է մեր կրթական ծրագրերի և դասագրքերի գենդերային բաղադրիչների մշակմանն ու կատարելագործմանը։ Գենդերային հավասարության, սոցիալական արդարության և ներառականության մասին խոսելիս՝ պետք է հասկանալ, որ խնդիրները չեն կարող լուծվել մեկ կամ երկու քայլով։ Սա պահանջում է շարունակական քաղաքականություն, ռազմավարական մտածողություն և երկարաժամկետ հետևողական աշխատանք՝ հստակ տեսլականի ուղղությամբ»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս ուղղությամբ ՀՀ-ն արդեն որոշակի արդյունքներ է արձանագրել։ ՀՀ կառավարության կազմում նախարարների շուրջ մեկ երրորդը կին է՝ հմուտ, նախաձեռնող և հաջողակ։ Ազգային ժողովում ևս կանանց ներկայացվածությունը գերազանցում է 36 տոկոսը, ինչը նույնպես խոսում է առաջընթացի մասին. «Բայց մենք դեռ ճանապարհ ունենք անցնելու. պետք է ամեն օր մեր երեխաներին սովորեցնենք, որ նրանք կարող են հասնել իրենց երազանքին՝ անկախ սեռից, սոցիալական վիճակից կամ այլ սահմանափակումից։ Գենդերային հավասարությունը, կրթությունը և մշակույթը պետք է ձևավորեն այն հասարակությունը, որտեղ յուրաքանչյուր երեխա հավատում է իր կարողություններին և տեսնում իր ապագան Հայաստանում»։
Պատասխանելով քննարկման մասնակիցների հարցերին՝ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ՀՀ-ում երիտասարդական քաղաքականությանը, որի հիմքում երիտասարդների զարգացման, նրանց ներուժի ինքնաիրացման համար նպաստավոր պայմանների և միջավայրի ձևավորումն է։ Հիմնական թիրախում ֆորմալ կրթությունից և աշխատաշուկայից դուրս գտնվող երիտասարդներն են․ պետական քաղաքականության նպատակը նրանց համապատասխան կարողություններով և իրազեկվածությամբ զինելն է։ Այս նպատակով պետություն-համայնք-մասնավոր համագործակցությամբ ՀՀ մարզերում հիմնվում են երիտասարդական կենտրոններ։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մշակույթն ու ժողովրդավարությունը խորապես փոխկապակցված են․ դրանք չեն կարող գոյություն ունենալ միմյանցից անջատ, սակայն ինչպես են դրանք փոխկապակցվելու՝ կախված է յուրաքանչյուրից։ «Երբ ասում ենք «մշակույթը ժողովրդավարության համար» կամ «ժողովրդավարությունը մշակույթի համար», նախ և առաջ խոսում ենք հասարակության ստեղծագործական ներուժի մասին։ Եթե կարողանանք ստեղծել միջավայր, որտեղ մեր երեխաները, երիտասարդները և քաղաքացիները կունենան իրենց կարծիքն ազատ արտահայտելու, ստեղծագործելու և ինքնադրսևորվելու իրավունքներ ու հնարավորություններ, ապա դրական փոփոխություններն անխուսափելի կլինեն։ Ստեղծագործականությունն ու նորարարությունն են առաջ մղում հասարակությունները, պետությունները և քաղաքակրթությունը։ Վստահ եմ՝ անկախ տեխնոլոգիական հեղափոխություններից ու արագ փոփոխվող աշխարհից՝ մարդու միտքն ու ստեղծագործական ուժը միշտ կմնան այն շարժիչ ուժը, որը կտանի մեզ դեպի առաջընթաց»։
Պանելային քննարկմանը, ի թիվս այլոց, մասնակցել են նաև այլ երկրների պաշտոնյաներ։ Հիշեցնենք, որ մինչ պանելային քննարկումը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես է եկել նաև ելույթով։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան