ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ապարանում ստեղծվել է «Միկրոտիեզերք» մուրալը

Նոյեմբերի 7, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ «Փարիզ–Երևան. Քաղաքային արվեստ» ծրագրի շրջանակում Ապարան քաղաքում ֆրանսիացի հայտնի սթրիթ արտ արվեստագետ Բոլտը ստեղծել է մուրալ՝ վերնագրված «Միկրոտիեզերք»։

Այն արտացոլում է արվեստագետի մոտեցումը՝ բուսական, կենդանական և մարդկային տարրեր պարունակող դիցաբանական կերպարներին։

«Այս կերպարները կարող են լինել աստվածություններ, արձաններ, որտեղ բուսական, կենդանական ու մարդկային տարրերը խառնվում են։ Սա պատմող որմնանկար է. յուրաքանչյուր կերպար պատմում է իր սեփական պատմությունը։ Թեման երազային, հրաշալի կամ, երբեմն, աբսուրդային է։ Այստեղ խաչվում են մանկական պատկերների, հրեշների, աֆրիկյան քանդակների ու կոմիքսների թեմաները»,- նշել է Բոլտը։

Մուրալի համադրողներն են Նիկոլա Լոգերո-Լասերը և Արամ Զուրաբյանը: Նրաց ընդգծմամբ՝ այս նախագիծը նպատակ ունի զարգացնելու ժամանակակից քաղաքային արվեստը Հայաստանում և խրախուսելու մշակութային երկխոսությունը տարբեր արվեստագետների միջև։

Մուրալի ստեղծմանն աջակցել է նաև Հայաստանում Ֆրանսիայի ինստիտուտը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Համագործակցային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Nunufar

    Համագործակցային ուսուցում Համագործակցային ուսուցման տեսակներից է խմբային աշխատանքը , որը կարևոր դեր ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում: Խմբային աշխատանքի կիրառումը մաթեմատիկայի դասերին ուղղված է մի քանի կարևոր նպատակների իրականացմանը․ զարգացնել տրամաբանական…

  • Շախմատի դասավանդման մեթոդները և դրանց կիրառությունը դպրոցական կրթության մեջ

    Թեմայի հեղինակ՝ KHAraqs

    Հարգելի գործընկերներ սիրով ներկայացնում եմ իմ զեկույցի թեման: Մեծ հետաքրքրությամբ կսպասեմ ձեր դիտարկումներին: Ներածություն Շախմատը դպրոցական կրթության մեջ կարևոր դեր ունի սովորողների մտավոր կարողությունների զարգացման գործում: Այն նպաստում է տրամաբանական…

  • «Սովորել սովորեցնել. Ինչպե՞ս զարգացնել մետաճանաչողությունը»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, այսօր միայն գիտելիք տալը բավարար չէ: Ամենակարևորը երեխային «սովորել սովորեցնելն» է կամ մետաճանաչողությունը: Սա օգնում է աշակերտին գիտակցել իր ուժեղ կողմերը և կառավարել իր մտածողությունը: Իմ 4-րդ դասարանի…

  • Միջառարկայական կապերի մասին

    Թեմայի հեղինակ՝ *Քրիստինա*

    «Գործընկերներ, հաճախ լսում ենք, որ աշակերտները տարբերակում են «հումանիտար» և «բնագիտական» ուղղությունները: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է՞, օրինակ, Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» ստեղծագործությունը վերլուծել կենսաբանի աչքերով (էկոհամակարգ, տեսակների պայքար)…

  • «Սովորողի գործակալություն. Ինչպե՞ս տալ ընտրության իրավունք»

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    «Հարգելի՛ գործընկերներ, որպես մանկավարժներ՝ մենք հաճախ ստանձնում ենք «դասի դիրիժորի» դերը՝ կառավարելով ամեն մի վայրկյանն ու գործողությունը: Սակայն ժամանակակից կրթական միտումները մեզ հուշում են անցում կատարել դեպի Սովորողի գործակալություն (Student…