Աբովյանի Ն.Վանյանի անվան N5 հիմնական դպրոցում կայացավ «Բուլլինգը դպրոցում» թեմային նվիրված սեմինար-խորհրդատվություն դպրոցի աշակերտական խորհրդի համար: Խոհրդատվությունն անցկացրեց դպրոցի հոգեբան Ռ. Չեպուրնիխը:
Այսօր դպրոցներում շատ հաճախ է հնչում «Բուլլինգ» հասկացությունը: Բուլլինգը (անգլ`bullying) դասարանի բոլոր աշակերտների (կամ նրանց մի մասի) հետապնդողական գործողություններն են` ուղղված մեկին: Որպես հետապնդում կամ հոգեբանական բռնություն կարող են համարվել վիրավորանքները, սպառնալիքները, ֆիզիկական ագրեսիան, զոհին և իր գործողություններին տրված նեգատիվ գնահատականը: Բուլլինգի հետևանքով զոհը կորցնում է ինքնավստահությունը, նրա մոտ կարող են դիտարկվել հոգեկան շեղումներ և այլ հիվանդություններ: Մի շարք երկրներում սա խիստ կարևոր հարց է համարվում, և այս ուղղությամբ պարբերաբար հետազոտություններ են տարվում, սակայն Հայաստանում այս հարցը դեռևս բաց է մնում: Այսպիսով, սեմինար-խորհրդատվության նպատակն է իրազեկել աշակերտներին այս երևույթի մասին, բացատրել բուլլինգի հոգեբանական հիմքերը և ներկայացնել տվյալ երևույթից պաշտպանվելու հիմնական մեխանիզմները: Հանդիպման ընթացքում աշակերտները ծանոթացան «Դպրոցական բուլլինգ» երևույթին, քննարկման միջոցով առանձնացրին երևույթի առաջացման հիմնական պատճառները, դիտարկեցին բուլլինգի մասնակիցների հոգեբանական դիմանկարը և ծանոթացան բուլլինգը հաղթահարելու կոնստրուկտիվ ձևերին:
Ողջույն գործընկերնե՛ր: Մի թեմա կա, որն այսօր դարձել է ընտանեկան «մարտերի» գլխավոր պատճառը: Մի կողմից՝ ունենք մեր ծնողների սերունդը, ում համար «դիպլոմը պետք է լինի» սկզբունքը սուրբ է: Նրանց համար…
Հարգելի՛ գործընկերներ, սիրով կլսեմ Ձեր կարծիքներն այս թեմայի վերաբերյալ , հետո կավելացնեմ պատրաստածս նյութը:Քանի որ սրա վերաբերյալ շատ մասնագետներ ունենում են հակասական կարծիքներ, տեսակետներ և մոտեցումներ, այդ պատճառով նախընտրում եմ…
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր քննարկմանն եմ ներկայացնում մի թեմա, որը, իմ համոզմամբ, միշտ կարևոր է եղել և առանցքային դեր է ունեցել մաթեմատիկայի և ԹԳՀԳ առարկաների ուսուցման գործընթացում: Նախագծային կամ հետազոտական աշխատանքների…
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց