2019թ. ապրիլի 7-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ գրական-երաժշտական ցերեկույթ « Գործն է անմահ…» խորագրով՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծ Հովհ.Թումանյանի և Հայ երգի արքա Կոմիտասի հոբելյանական 150-ամյակին:
Հայոց մեծերի շունչն ու հոգին էր թևածում դպրոցում: Ամեն ինչ թումանյանական էր՝ պարզ, հյուրասեր և մարդամոտ՝ Կոմիտասի երգերի ախորժալուր հնչյուններով ողողված: Թումանյանական հայրենասիրություն, թումանյանական մարդասիրություն և լավատեսություն` ազգային մաքրամաքուր երգերի ներքո:
Հնչում են երգեր Թումանյանի բառերով, բանաստեղծություններ, քառյակներ, հատվածներ պոեմներից:
Հանդիսավար Անահիտ Տեր-Գրիգորյանը ըստ դասարանների ներկայացնում է կատարումները: Բեմականացվում են «Գիքորը», «Նեսոյի քարաբաղնիսը» պատմվածքները, «Բարեկենդանը» և «Անբան Հուռին» հեքիաթները, Լճաշենի բարբառով 5-րդԱ դասարանի աշակերտ Սպարտակ Պետրոսյանն առանձնակի սիրով ներկայացնում է «Ոսկու կարասը» հեքիաթը, տիկնիկային թատրոնը /ղեկավար՝ Հ.Առաքելյան/ բեմականացնում է «Անխելք մարդը» հեքիաթը:
Դպրոցի «Մանկունք» երգչախումբը /ղեկավար՝ Ք.Քոչարյան/ կատարեց Կոմիտասի «Սոնա յար», «Երկինքն ամպելա» երգերը, իսկ «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը /ղեկավար՝ Մ.Վարդանյան/ կատարեց հատված «Անուշ» օպերայից «Ամպի տակից …»:
Դպրոցի տնօրեն Ա.Մուրադյանն իր խոսքում ներկայացնում է Թումանյան մարդու, գրողի և հասարակական գործչի կերպարը:
Թումանյանը ժողովրդական հանճարի փայլատակումն է: Ծնվելով հողից, ունենալով լեռնեցու մեծ սիրտ ու պայծառ երևակայություն՝ նա իր ստեղծագործության մեջ խտացրեց ժողովրդի ազգային նկարագիրը, նրա ճակատագիրը և պատմական գոյատևման վիթխարի ուժը:
Դպրոցի 1-12-րդ դասարանի աշակերտները, Հովհ.Թումանյանի ծննդյան 150ամյակին նվիրված ասմունքի հանրապետական մանկապատանեկան 12-րդ մրցույթ-փառատոնի տարածքային փուլի հաղթող, «Հայ գրականություն» և ՀԵՊ առարկաների օլիմպիադաների հանրապետական փուլի Iկարգի դիպլոմի մրցանակակիր Նարե Խանդանյանը սահուն ներկայացրին անմահ լոռեցու և երգի մեծ արքայի կյանքը, ստեղծագործական ուղին ու գողտրիկ գործերը:
- Եվ Թումանյանն է մեր բանաստեղծներից ավելի հայոցը, ամենից ավելի բնաշխարհիկը,- հնչում է Պ.Սևակի բնորոշումը:
Մեծերի կյանքը նրանց գրքերում է, նրանց պատգամներում, նրանց գործերում: Նրանք սերունդներին դաստիարակում են իրենց լուռ, բայց և միաժամանակ, խոսուն ներկայությամբ:
Դպրոցի մանկավարժական խորհրդի որոշումներով դասասենյակներ անվանակոչվեցին հայ ժողովրդի երկու լավագույն զավակների անուններով: 6-րդԱ դասարանը հետայսու կոչվելու է Անմահ լոռեցու, իսկ 7-րդԲ դասարանը՝ Մեծ երգահանի անունով:
Օրվա առիթով բարեմաղթանքի խոսքեր հղեցին Լճաշեն համայնքի ղեկավար Կ.Մարգարյանը, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կ.Զազյանը, գրողների միության Գեղարքունիքի մարզի բաժանմունքի նախագահ, ,,Հայաստան,, թերթի գլխավոր խմբագիր Տ.Նիկողոսյանը, Մահապարտների գնդի նվիրյալ, Արցախյան ազատամարտի մասնակից Ս.Մաթևոսյանը և դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Լ.Հովհաննիսյանը:
Գրական- երաժշտական ցերեկույթը կազմակերպել էին հայոց լեզվի, գրականության, գրաբարի առարկայական, տարրական կրթության մեթոդական միավորման անդամները, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ծ.Կարապետյանը, «Կերպարվեստ» առարկայի ուսուցչուհի Ա.Գյուրջյանը:
Բոլորը հեռացան թումանյանական մարդասիրությամբ ու կոմիտասյան լավատեսությամբ՝ ազգային մաքրամաքուր երգերի ներքո:
Ս.Սիմոնյան
«Հայոց լեզու և գրականության» առարկայի ուսուցչուհի
Ողջույն գործընկերնե՛ր: Մի թեմա կա, որն այսօր դարձել է ընտանեկան «մարտերի» գլխավոր պատճառը: Մի կողմից՝ ունենք մեր ծնողների սերունդը, ում համար «դիպլոմը պետք է լինի» սկզբունքը սուրբ է: Նրանց համար…
Հարգելի՛ գործընկերներ, սիրով կլսեմ Ձեր կարծիքներն այս թեմայի վերաբերյալ , հետո կավելացնեմ պատրաստածս նյութը:Քանի որ սրա վերաբերյալ շատ մասնագետներ ունենում են հակասական կարծիքներ, տեսակետներ և մոտեցումներ, այդ պատճառով նախընտրում եմ…
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր քննարկմանն եմ ներկայացնում մի թեմա, որը, իմ համոզմամբ, միշտ կարևոր է եղել և առանցքային դեր է ունեցել մաթեմատիկայի և ԹԳՀԳ առարկաների ուսուցման գործընթացում: Նախագծային կամ հետազոտական աշխատանքների…
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց