Այսօր կարծես նրանց հոգում խինդ ու թախիծ միասին են, արցունքի միջից նայում, ջերմ ժպտում էին իրար:
Հրաժեշտի օր էր, բայց և տոն էր մի նոր հանդիպման Կապանի N13 հիմնական դպրոցի IVա դասարանի աշակերտների համար: /Դասվար Լարիսա Խաչատրյան/
Սաներն իրենց ելույթներով,բանաստեղծություններով շնորհակալություն հայտնեցին կյանքը կառուցող հայրերին, այն ջերմացնող մայրերին ու ուսուցիչներին:
Երգեր, շնորհակալության խոսքեր, պարային համարներ, ուր արժևորվեցին հարազատ կրթօջախում ստացած գիտելիքները, ուսուցիչների դերն ու նշանակությունն իրենց կրթության, դաստիարակության գործում: Աշակերտները խոստովանեցին՝ առաջին ուսուցչից ստացած ամենակարևոր՝ բարեկրթության դասն իրենց ուղեկցելու է ողջ կյանքում:
Դպրոց-մայր-ուսուցիչ-հայրենիք գաղափարների մասին խոսելիս աշակերտները անկեղծանում են՝ դպրոցն իրենց ուսում է տվել,մայրերն ու ուսուցիչներն՝ աչքերին փայլ, հայրենիքը՝ խաղաղ երկինք, և դիմելով ժամանակին՝ փոքրիկները նշեցին.
Կանգ առ ժամանակ պետք է ետ գնամ:
Խոսքս ասելուց տառերն եմ խառնել, բառերն եմ կորցրել,
Ամեն տողի մեջ մի սխալ եմ արել:
Անհամար բառեր որ պետք չէր ասել
Կանգ առ ժամանակ թող որ ետ գնամ
Մի նոր թուղթ վերցնեմ ու նորից սկսեմ,
Ամեն ինչ նորից նոր մաքուր էջից
Մի նոր գրիչով առանց դողալով
Կանգ առ ժամանակ...
Կանգ առ, ժամանակ, մի վազիր, թույլ տուր մի քիչ էլ մեր ուսուցչուհու համար լինեմ փոքրիկ աշակերտ՝ հուզված, ամոթխած, մի քիչ շփոթված:
Երախտիքի խոսքեր հնչեցին ծնողների ու այն աշակերտների կողմից,ովքեր եղել են Լարիսա Խաչատրյանի նախկին սաները: Աշակերտական խորհրդի նախագահ Լիլիթ Մկրտչյանի խոսքը հուզեց բոլոր ներկաներին.
Այնքան արագ է անցնում ամեն բան,
Որ չեմ հասցնում վայրկյաններն հաշվել,
Եվ երբ նայում եմ ես օրացույցին,
Հասկանում եմ, որ տարին է անցել…
Աչք դեռ չթարթած օրերն սլանում,
Սրտումս անհագ կարոտ են վառում,
Քո ներկայությունն զգալու տենչին,
Սիրտս ոչ մի կերպ էլ չի դիմանում…
Երբ կողքիս ես դու, ընկեր Խաչատրյան:
Լարիսա Խաչատրյանը արդեն 47 տարի աշխատում է դպրոցում: Փորձառու ուսուցչուհին միջին դպրոց է ճանապարհել արդեն 15 դասարան, սակայն յուրաքանչյուրի հետ ունենում նույն հուզմունքը, հրաժեշտի դժվարին պահերն ու մշտապես սաների հետ ամուր կապը պահելու ցանկությունը:
Կապանի N13 հիմնական դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը շնորհավորեց ուսուցիչներին, աշակերտներին և ծնողներին կրտսեր դպրոցը պատվով ավարտելու առթիվ և մաղթեց հաջողություններ, ձեռքբերումներ միջին դպրոցում:
«Մի բան հստակ է՝ կա սեր, նվիրում և համոզված ենք, որ այդ ջերմությունը կտանեք ձեզ հետ ողջ կյանքի ընթացքում»,- հավելեց տնօրենը:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Ողջույն գործընկերնե՛ր: Մի թեմա կա, որն այսօր դարձել է ընտանեկան «մարտերի» գլխավոր պատճառը: Մի կողմից՝ ունենք մեր ծնողների սերունդը, ում համար «դիպլոմը պետք է լինի» սկզբունքը սուրբ է: Նրանց համար…
Հարգելի՛ գործընկերներ, սիրով կլսեմ Ձեր կարծիքներն այս թեմայի վերաբերյալ , հետո կավելացնեմ պատրաստածս նյութը:Քանի որ սրա վերաբերյալ շատ մասնագետներ ունենում են հակասական կարծիքներ, տեսակետներ և մոտեցումներ, այդ պատճառով նախընտրում եմ…
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր քննարկմանն եմ ներկայացնում մի թեմա, որը, իմ համոզմամբ, միշտ կարևոր է եղել և առանցքային դեր է ունեցել մաթեմատիկայի և ԹԳՀԳ առարկաների ուսուցման գործընթացում: Նախագծային կամ հետազոտական աշխատանքների…
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց