Կապանի N13 հիմնական դպրոցի IVբ դասարանի աշակերտների համար տոնը շարունակվում էր . հրաժեշտի տոն, որ կրում էր «Քառամյա տարեգրության էջեր» խորագիրը /Դասվար Կարինե Մարտիրոսյան/։
Մտնելով դպրոց` առաջին օրվանից նրանք հասկացան, որ խաղալիքների կողքին այսուհետ կլինեն գիրքն ու տետրը, որ առաջին ուսուցչուհու` ընկեր Մարտիրոսյանի օգնությամբ պետք է սովորեն գրել ու կարդալ:
IV դասարանցիները այսպես ջերմորեն ողջունեցին ներկաներին, և խորհրդավոր վերհիշեցին իրենց անցած չորս տարիները ազդարարելով միջոցառման սկիզբը:
Իսկ իմ օրն այսօր այնքան է բարի, որ կարելի է
Ծալել՝ իբրև թարմ հրավիրատոմս,
Բաժանել մարդկանց, որ երբ բաց անեն՝
Իրե՛նք ողողվեն ցոլքով բարության:
Նրանց հուզիչ և տպավորիչ երգն ու պարը, բանաստեղծությունները, պատմում էին իրենց անցած ճանապարհը: Բազում սրտառուչ շնորհակալական խոսքեր հնչեցին՝ ուղղված և՛ սիրելի դասվարին, ով առանց ջանք ու եռանդ խնայելու կրթել ու դաստիարակել է նրանց, և՛ բոլոր ուսուցիչներին, ծնողներին:
Նրանք համոզված էին,որ տարիներ հետո բոլորն էլ կարոտով ու ջերմությամբ են հիշելու իրենց կյանքի այս փոքրիկ անկյունը, որ կոչվում է մանկության մոլորակ։
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց դասարանի աշակերտների` տարրական դասարաններում ուսանած տարիների պատմությունը, որն ամփոփված էր տեսաժապավենում:
Միջոցառման ավարտին աշակերտները փորձեցին կենդանություն և շունչ հաղորդել Հովհաննես Թումանյանի «ՄԻ կաթիլ մեղր» հեքիաթին և ներկայացան ժամանակակից տարբերակով:
Ներկաները մեծ բավականություն ստացան երեխաների անկաշկանդ ելույթներից: Իսկ ինչպես նշեց դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը` այս շնորհաշատ աշակերտները նվիրյալ դասվարի 9-րդ սերունդն են, ովքեր ամուր և հաստատուն գիտելիքներով կփոխադրվեն V-րդ դասարան:
Մեր դասվարները կերտել և արարել են տարիներ շարունակ` չխնայելով սեփական ուժերն ու առողջությունը` շարունակելով ուսումնական դարբնոցի ավանդույթները:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Ողջույն գործընկերնե՛ր: Մի թեմա կա, որն այսօր դարձել է ընտանեկան «մարտերի» գլխավոր պատճառը: Մի կողմից՝ ունենք մեր ծնողների սերունդը, ում համար «դիպլոմը պետք է լինի» սկզբունքը սուրբ է: Նրանց համար…
Հարգելի՛ գործընկերներ, սիրով կլսեմ Ձեր կարծիքներն այս թեմայի վերաբերյալ , հետո կավելացնեմ պատրաստածս նյութը:Քանի որ սրա վերաբերյալ շատ մասնագետներ ունենում են հակասական կարծիքներ, տեսակետներ և մոտեցումներ, այդ պատճառով նախընտրում եմ…
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր քննարկմանն եմ ներկայացնում մի թեմա, որը, իմ համոզմամբ, միշտ կարևոր է եղել և առանցքային դեր է ունեցել մաթեմատիկայի և ԹԳՀԳ առարկաների ուսուցման գործընթացում: Նախագծային կամ հետազոտական աշխատանքների…
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց