Այսօր աշխարհի շատ երկրներում նշվում է մի գեղեցիկ և հետաքրքրիր տոն, որ կոչվում է գիրք նվիրելու օր: Այն առանձնահատուկ հետաքրքրությամբ նշվում է հատկապես Հայաստանում:
Գիրք նվիրելու տոնը առավել իմաստուն դարձրեց Ջերմուկի Մաքսիմ Գորկու անվան թիվ 1 հիմնական դպրոցի բոլոր սաներին:
Ահա տարրական օղակի բոլոր սաները գրադարանում են: Արդեն հասկացել են տոնի էությունը և նրանցից յուրաքանչյուրը իր ձեռքում կրում է փաթեթավորված մի գիրք: Այդ գիրքը նա նվիրելու է իր համադասարանցիներից որևէ մեկին՝ պարզ գիտակցելով, որ օգտակար գործ է կատարում, որ այս մեկ գիրքը ընթերցելուց հետո իր ընկերը կընթերցի նաև երկրորդը, երրորդը և այսպես շարունակ:
Այսօր դպրոցականների մոտ իշխում է տոնական տրամադրությունը. նրանք դատողություններ են անում գրքի, նրա մեծ դերի, իրենց սիրելի մանկագիրների, նրանց թողած մեծ ու իմաստությամբ լեցուն հարստության մասին:
Տարրական դասարանների աշակերտները երգեցին, արտասանեցին գրքի մասին, ներկայացրեցրին Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռին» հեքիաթից մի հատված, իսկ հիմնական դպրոցի աշակերտները ներկայացրեցին իրենց նախընտրած հեղինակներին ու գրքերը, ասույթներ:
Հաջողվեց գրքի տոնը: Այն իսկական տոն դարձավ: Երեխաները գիրք նվիրեցին և հասկացան, թե որքան կարևոր դեր ու տեղ ունի գիրքը մեզանից յուրաքանչյուրի կյանքում:
Տարրական դասարանների մեթոդ-մասնախմբի ղեկավար Մ.Գրիգորյան
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան