ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կրթության ամբողջ նպատակը հայելիները պատուհաններ դարձնելն է...

Փետրվարի 22, 2018
Դպրոցական անցուդարձ

Դիլիջանի Կենտրոնական դպրոցը ցանկանում է ստեղծել կրթված մարդկանց  ցանց, որին հասնելու ճանապարհը հանրակրթությունն է, այն  դպրոցը, որտեղ աշակերտները հիմնական գիտելիքներից բացի   ձեռք են բերում արժեքներ, որոնք կերտում են մարդուն: Փետրվար ամսվա  2-րդ շաբաթը  բուռն ու հետաքրքիր օր էր խոստացել Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի թիմին՝ 7ա-րդ  դասարանի աշակերտներին, (դասղեկ Հ. Լոռյան), այս անգամ նրանց հյուրընկալել էին Դիլիջանի Կենտրոնական դպրոցի ուսուցիչներն ու տարեկիցները:  Դասապրոցեսի նորույթը նշանակալի էր, ձևաչափը՝  անգնահատելի հետաքրքիր: Աշակերտները նախ ներկա եղան պարարվեստի դասին, այբեցիների հետ  պարելով  Կարնո քոչարի, այնուհետև  մասնակցեցին արվեստի դասին  փորձելով կավե իրեր պատրաստել, շրջեցին դպրոցում, ծանոթացան դպրոցի պայմաններին, Վանաձորի 23-ի և Կենտրոնական դպրոցի  միջև տեղի ունեցավ ֆուտբոլի ընկերական խաղ, իսկ քիմիական լաբորատորիայում իսկական հրավառություն էր՝ աշակերտները մասնակիցը եղան մի շարք հետաքրքիր քիմիական փորձերի: Կրթահամալիրը լավ կրթություն ստանալու առումով խոստումնալից է, ադմինիստրատիվ և ուսուցչական  կազմը անչափ սիրալիր, օրն էլ բավականին հագեցած...

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…