Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նշել է, որ նախադպրոցական կրթությունն ուսումնական գործընթացի կարևորագույն առաջին օղակն է, և առավել երկարաժամկետ կտրվածքով համակարգային փոփոխությունների արդյունքները տեսանելի կլինեն նաև վերոնշյալ օրենքով:
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է օրենքի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը: Ըստ այդմ՝ այն նախատեսում է՝ նախադպրոցական կրթության ոլորտի զարգացմանն ուղղված պետական երաշխիքների ընդունում և ամրագրում, կրթական ծառայությունների մատչելիության և հասանելիության ապահովում, այդ թվում՝ քաղաքաբնակ և գյուղաբնակ, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալական և տնտեսական դժվարին պայմաններում հայտնված երեխաների համար: Բացի այդ, ակնկալվում է երեխաների կյանքի և առողջության պայմանների բարելավման, խնամքի, սննդի կազմակերպման, ուսումնանյութական բազայի ամրապնդման համար իրավահարաբերությունները կանոնակարգող նորմատիվային իրավական երաշխիքների հիմքի ապահովում, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներգրավման, նախադպրոցական տարիքի երեխաների համախառն ընդգրկվածության, նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիության շարունակական ապահովում: Ակնկալվում է նաև հաստատությունների ղեկավար և մանկավարժական կադրերի վերապատրաստման և մասնագիտական որակի բարձրացման, ատեստավորման, հաստատությունների գործունեության կանոնակարգում, միասնական մոտեցումների և զարգացման ապահովում, նախադպրոցական հաստատությունների գործունեության ֆինանսավորման նոր և հստակ մեխանիզմների մշակում ու ներդրում և այլն:
Արայիկ Հարությունյանի ելույթին հաջորդել են հանձնաժողովի անդամների հարցերը: Նրանց հետաքրքրել են նախադպրոցական այլընտրանքային մոդելների, բոլոր նախադպրոցական հաստատությունների համար հավասար պայմանների ապահովման, ոչ պետական դպրոցների լավագույն մոդելների օգտագործման հնարավորության, ազգային փոքրամասնության ներկայացուցիչների կրթության կազմալերպման, կենսաթոշակային տարիքի դաստիարակների, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար նախադպրոցական կրթության ապահովման հարցերը: Պատգամավորներին հետաքրքրել է նաև նախադպրոցական հաստատությունների ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հնարավորության, զանազան զարգացման կենտրոնների գործունեության ու լիցենզավորման և այլ հարցեր:
Նախարարը հանգամանալից պատասխանել է բոլոր հարցերին՝ շնորհակալություն հայտնելով շահագրգիռ քննարկման համար: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ հնչած բոլոր առաջարկություններին և դիտողություններին անդրադարձ կլինի օրենքի նախագծի առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ Սիրով ներկայացնում եմ իմ պատրաստած սահիկաշարը 11-րդ դասարանի <<Օբյեկտ կեղմնորոշված ծրագրավորում>> թեմայի շրջանակներում և կից դասի ամփոփման փուլում կիրառված խաղի ձևաթուղթը: Կսպասեմ Ձեր դիտարկումներին: https://docs.google.com/presentation/d/1QVFHf6Z6TSES50WCpvQr2cpTCrSw0Rvb/edit?usp=sharing&ou
Հարգելինե՛րս, սիրազեղվենք անանձնական սիրո ծփանքում; Դասի խորհուրդը՝ Մարդն այնքան մեծ է, որքան կարողանում է սիրել Միացնել Ռ․ Ամիրխանյանի «Տու՛ր ինձի , Տե՛ր» երգը: «Տու՛ր ինձի , Տե՛ր» բանաստեղության առանձնացված տողերը…
Հարգելի՛ գործընկերներ, այսօր ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել «Տիգրան Մեծի աշխարհակալ տերության ստեղծումն ու անկումը» թեմայի շրջանակներում՝ «Դիվանագիտական նամակագրություն Արտաշատի պայմանագրի նախաշեմին» ինտեգրված ուսուցման մոդելի կիրառման մասին է, որը նորարարական…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկել իմ զեկույցը: https://drive.google.com/file/d/1w8I1nk9_bQbjouRqoentRKM1yjUQvW7k/view?usp=sharing
Դպրոցական գնահատման համակարգը երկար տարիներ ընկալվել է որպես կրթության հիմնական չափանիշ: «9 է ստացել՝ լավ է սովորել», «6 է ստացել՝ չի հասկացել»â€¤ նման պարզ ձևակերպումները կարծես հեշտացնում են կրթական գործընթացը,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց