ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ֆիզմաթ հոսքի սովորողներն այցելեցին ԵՊՀ

Փետրվարի 14, 2020
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 13-ին երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148  ավագ դպրոցի ֆիզմաթ հասքի X-5 դասարանը հյուրընկալվել էր ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետում:

Այցը նախաձեռնել էր նույն դպրոցի «Ֆիզիկա» առարկայի  ուսուցչուհի Գ.Մարտիրոսյանը:

Երեխաները ծանոթացան ֆակուլտետի հետ և լսեցին դասախոսություն` «Իմպուլս: Իմպուլսի պահպանման օրենքը» թեմայով: Դասախոսությունը վարում էր ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Լյովա Գրիգորյանը: Այնուհետև երեխաները լաբորատորիայում…

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Փետրվարի 14, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին և ԱԶԲ-ի ծրագրերի համակարգող Գոհար Մուսայելյանին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Ողջունելով հյուրերին՝ Արայիկ Հարությունյանը կարևորել է ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հույս…

Արթուր Ալեքսանյանը և Գևորգ Ղարիբյանը՝ Եվրոպայի առաջնության չեմպիոններ, Կարեն Ասլանյանը՝ բրոնզե մեդալակիր

Փետրվարի 13, 2020
Սպորտային լուրեր

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Գևորգ Ղարիբյանը ոսկե մեդալ են նվաճել Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնությունում, իսկ Կարեն Ասլանյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Արթուր Ալեքսանյանը (97 կգ քաշային կարգ) եզրափակիչ գոտեմարտում մրցել է Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոս Կախելաշվիլիի հետ և 7։1 հաշվով հաղթանակ տոնել՝ դառնալով Եվրոպայի առաջնության հնգակի չեմպիոն։

Ռիոյի Օլիմպիական…

Համադպրոցական գիտության փառատոնը՝ մարտի 7-ին

Փետրվարի 12, 2020
Դպրոցական անցուդարձ Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարտի 7-ին կամփոփի Համադպրոցական գիտության փառատոնը։ Առաջին անգամ անցկացվող այս միջոցառմանը մասնակցում են Երևանի, Սյունիքի և Շիրակի մարզերի 13 դպրոցների 63 աշակերտներ` 20 ուսուցչի ղեկավարությամբ: Համադպրոցական գիտության փառատոնը, որի շրջանակում աշակերտները ներկայացրել են իրենց աշխատանքները, կեզրափակվի Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում…

Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը նվիրված է Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյակին

Փետրվարի 11, 2020
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կազմակերպմամբ՝ փետրվարի 8-ին մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 11-րդ փառատոնը՝ նվիրված մեծ կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանի 100-ամյա հոբելյանին։ Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Ալեքսանդր Հարությունյանը 20-րդ դարի հայ կոմպոզիտորական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից է։ Նրա բազմաժանր ստեղծագործությունները՝ կոնցերտներ‚…

Նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է ծննդյան 91-րդ հոբելյանը նշող Ալբերտ Ազարյանին

Փետրվարի 11, 2020
Պաշտոնական Սպորտային լուրեր

Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ալբերտ Ազարյանն այսօր տոնում է ծննդյան 91-ամյակը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը լեգենդար մարզիկին շնորհավորել է նրա անունը կրող Մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ անվերջ կարելի է թվարկել կոչումներն ու մեդալները, որոնք…

Այսուհետ կենսաթոշակառուներն անվճար կայցելեն թատրոններ և թանգարաններ

Փետրվարի 10, 2020
Մշակութային լուրեր

Այսուհետ կենսաթոշակառուները հնարավորություն ունեն անվճար այցելել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության թատերական կազմակերպությունների կողմից պետական աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումներ, ինչպես նաև թանգարաններ:

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ստորագրել են հուշագիր, համաձայն որի կենսաթոշակառուներին (աշխատանքային՝ տարիքային, արտոնյալ պայմաններով, երկարամյա…

Մեսրոպեանի աշակերտներուն ներկայացուեցաւ հայկական ասեղնագործութիւնը

Փետրվարի 10, 2020
Սփյուռքի լրատու

6 Փետրուարը հայ մշակոյթի մէկ շատ հետաքրքրական ժառանգութեան ծանօթանալու օր մը եղաւ Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանի աւարտական դասարանի աշակերտներուն համար:

Վարժարանը հիւրընկալեց ԼՕԽ-ի Շրջանային Վարչութեան Ձեռարուեստի կեդրոնի ներկայացուցիչ տիկին Մակի Պետիկեանը, որ աշակերտներուն պատմեց հայկական ասեղնագործութեան մասին, ներկայացնելով անոր զարգացման հոլովոյթը՝ դարերու ընթացքին: Տիկին Պետիկեան իր հետ բերած էր…

Մեսրոպեանի մէջ կայացաւ աշակերտներու համալսարանական արեւելումին նպաստող հանդիպում՝ 15 համալսարաններու ներկայացուցիչներու հետ

Փետրվարի 10, 2020
Սփյուռքի լրատու

Կազմակերպութեամբ Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանի Գործի եւ Արեւելումի Գրասենեակին, Փետրուար 7-ին լիբանանեան 15 համալսարաններու ներկայացուցիչներ հանդիպումներ ունեցան վարժարանի բարձր կարգի աշակերտներուն հետ եւ անոնց ներկայացուցին հաարեւելումի մալսարաններուն մէջ դասաւանդուող մասնագիտութիւններն ու կրթութեան պայմանները: Ներկայ էր նաեւ Լիբանանեան բանակի սպայից վարժարանի գրասենեակին պատասխանատուն:

Աշակերտներուն տրամադրուեցան  հաստատութիւններուն վերաբերող գրքոյկներ: Աւելին, համալսարաններու…

Ամփոփիչ բաց դաս Հայոց պատմությունից

Փետրվարի 6, 2020
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 5-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի 6գ դասարանում Հայոց պատմություն առարկայից ամփոփիչ բաց դաս էր /ուսուցիչ` Կ. Հակոբյան/։ Երեխաները ներկայացրին Արտաշես 1-ի գահակալման ու բարեփոխումների ժամանակաշրջանը և Տիգրան 2 -ի աշխարհակալության ստեղծումը։ Բաց դասի նպատակն էր համեմատություն անցկացնել երկու հզոր արքաների միջև, մատնանշել նրանց ռազմական ուժն ու հայրենասիրությունը։ Աշակերտները…