Սիրելի' բարեկամներ,
Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ:
Մեր օրերում դժվար թե լինի մեկը, որ հետադարձ հայացքով չի ամփոփում անցնող տարին` արձանագրելով ձեռքբերումներն ու կորուստները, նախանշելով առաջ շարժվելու նոր ուղիներ:
Այս տարի մեկ հարկի տակ միավորվեցին կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության այդքան փոխլրացնող ոլորտները` նոր հնարավորություններ ու մարտահրավերներ ստեղծելով մեզ համար:
Վերարժևորելով մեր միասնական նախարարության գործունեությունը, որը ժամանակի ընթացքում սկսեցին կոչել նաև բովանդակության նախարարություն, չեմ կարող չնշել, որ կրթության ոլորտում այս տարի մեկնարկեցին համակարգային բարեփոխումներ, որոնց իրական արդյունքները կզգանք տարիներ հետո, թեև դրանք միասնական ու ամենօրյա աշխատանք են պահանջում` այսօր և վաղը։
Պետք է նշեմ այն ծրագրերը, որոնք միավորեցին կրթության ու մշակույթի ներուժը` այն բազմապատկելով մեր երեխաների ու երիտասարդների միջոցով:
Պետք է նշեմ մեր մշակույթի միջազգայնացման ու հանրահռչակման համար իրականացված մեծ աշխատանքը. ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատերից ներս հնչեցին Կոմիտասի ու Թումանյանի անմահ անուններն ու բացահայտվեցին հայկական տառարվեստի գաղտնիքները:
Բազմաթիվ նախագծեր ուղղվել են դպրոցաշինությանն ու դպրոցների զարգացմանը: Չէ՞ որ մեր երեխաները լավագույնին են արժանի:
Սպորտի ոլորտում մեր պատասխանատուների, մարզիկների ու մարզիչների ջանքերի արդյունքներն էլ կունենանք Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ:
Պետք է նշեմ նաև այն ջանքերը, որոնք մեր մեծ թիմը գործադրում է ամեն օր`ավելի շոշափելի արդյունքներ ու մեծ ձեռքբերումներ ունենալու նպատակով:
Մենք բոլորս, մեր ամենօրյա աշխատանքով ու կենսակերպով, մեր ընկերների, քույրերի ու եղբայրների, հարևանների ու բարեկամների հետ միասին, մեր բաժին պատասխանատվությունն ենք կրում մեր երկրի զարգացման համար:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով մաղթում եմ բոլորիս այն ուժը, նպատակասլացությունն ու կամքը, որը Հայաստանի զարգացման երաշխավորն է:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…
Արտակարգ իրավիճակները գալիս են անսպասելի՝ տակնուվրա անելով մեր կյանքը: Մենք հայտնվում ենք անվերջանալի անորոշության և բացասական լուրերի հոսքի մեջ՝ ստիպված լինելով բախվել բոլորովին անծանոթ մարտահրավերների: Մինչ ոմանք գտնում են իրենց…
Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…
Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…
«Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց