Մարտի 12-ին, Սյունիքի մարզպետարանում ամփոփվեցին 2019-2020 ուստարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլի արդյունքները։
Կապանի N 5 հիմնական դպրոցի 9-րդ «բ» դասարանի աշակերտուհի Նոննա Ավանեսյանը պարգևատրվեց երկրորդ կարգի դիպլոմով՝ մարզային փուլում «ՆԶՊ» առարկայից ցուցաբերած խոր գիտելիքների համար:
Զինղեկ, փոխգնդապետ Գարիկ Ներսեսյան
Կապանի N 5 հիմնական դպրոց
Հարգելի գործընկերներ,
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը կորոնա վիրուսի հետ կապված մենք ստիպված ենք չեղարկել Թումոյում կայանելիք այսօրվա տեղեկատվական սեսիան:
Մենք միևնույնն է կպատասխանենք հետաքրքրված անձանց հարցերին առցանց, նույն ժամին` 18:30-ին: Պատրաստ կլինենք պատասխանել բոլորին Թումոյի ֆեյսբուքյան էջի լայվի ընթացքում:
ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիան սկսեց գործել 2020 թվականի փետրվարից, որն ամբողջությամբ փոխել է դպրոցի մթնոլորտը: Խմբակը բացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ:
52 սան խմբակ է հաճախում ծնողների իմացությամբ: Ուսումնական գործընթացն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների…
Չարենցի ծննդյան 125-ամյակին ընդառաջ, Ե. Չարենցի տուն-թանգարանը կազմակերպում է գրական-ստեղծագործական մրցույթ. հաղթողը կարժանանա մեծն բանաստեղծի ձուլածո մեդալի և դրամական պարգևի:
«Բանք չափաւ» խորագրով գրական-ստեղծագործական մրցույթը կանցկացվի մինչև 2022 թվականը՝ երեք փուլով: Մրցույթի մասնակիցները նախապես կներկայացնեն իրենց ստեղծագործությունները. պոեզիա՝ յոթ բանաստեղծություն, փոքր արձակ՝ երկու նովել, մեկ պատմվածք, երկու էսսե:
Մրցույթի ժյուրիի…
Ավագ դպրոցների ուսուցիչների, աշակերտների և ուսանողների մասնակցությամբ այսօր Երևանում մեկնարկել է «Կիբերանվտանգ Հայաստան» տեղեկատվական արշավը։ Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի նորանշանակ տեղակալ Ժաննա Անդրեասյանը։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ ժամանակակից աշխարհում գրեթե բոլորն առնչվում են տեղեկատվական տեխնոլոգիաներին, կիբերտիրույթին: «Այսօր շատ գիտնականներ կարծում են, որ…
2020 թվականի մարտի 11-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի 6բ դասարանում մայրենի առարկայից (ուսուցչուհի` Ա. Նարինյան) անցկացվեց ամփոփիչ դաս-միջոցառում «Իմ երկրի ոստանները» խորագրով։
Աշակերտները ներկայացրին հայոց հնագույն մայրաքաղաքները` Տուշպա-Վանից մինչև Էրեբունի-Երևան, իրենց պատրաստած գեղեցիկ պաստառներով, երգով ու ասմունքով «թերթեցին» հայոց պատմության հին ու նոր էջերը։
Երբ կը խօսինք կանանց իրաւունքներու ձեռքբերման եւ բանուոր դասակարգի պայքարի մասին հայկական իրականութեան մէջ, չենք կրնար չանդրադառնալ այդ պայքարի հիմնական ջահակիրներէն մէկը հանդիսացող, հայ բանաստեղծուհի եւ գրող Շուշանիկ Կուրղինեանին (Shushanik Kurghinian, 1876-1927)։
Այս առթիւ, 7 Մարտ 2020-ին, Վալանսի Սբ. Սահակ եկեղեցւոյ Դաւիթեան դպրոցի 5-րդ կարգի աշակերտուհի Հերա Մահսերէճեան իր դասընկերներուն…
Կազմակերպութեամբ ՏԻՐ կրթամշակութային կեդրոնին եւ համագործակցութեամբ Երեւանի Սիլվա Կապուտիկեանի անուան տուն թանգարանին, Ուրբաթ, 28 Փետրուար 2020-ի երեկոյեան, Մարաշի Հայրենակցական Միութեան սրահին մէջ նշուեցաւ Ամենայն Հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկեանի ծննդեան 101-ամեակը, ներկայութեամբ Լիբանանի մէջ ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Վահագն Աթաբեկեանի, Լիբանանի Հայոց թեմի առաջնորդի ներկայացուցիչ՝ արժանապատիւ Տ. Շնորհք Քհնյ.…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի և «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի հետ համատեղ, ազդարարել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման նոր փուլի մեկնարկը:
Ռուսաստանի Դաշնության տրամադրած հավելյալ միջոցների շնորհիվ այս տարի ծրագրի ֆինանսավորումը 3 միլիոն ԱՄՆ դոլարից հնարավոր կլինի հասցնել մինչև 5 միլիոն ԱՄՆ դոլար: 2019 թվականի…
Երևանի և ՀՀ մարզերի բոլոր ավագ դպրոցներն այս տարի կունենան բնագիտական առարկաների գծով ժամանակակից ռեսուրսներով կահավորված լաբորատորիաներ: Փետրվարի սկզբից մեկնարկել է ավագ դպրոցներին բնագիտական առարկաների (ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն և կենսաբանություն) գծով լաբորատոր սարքավորումների տրամադրման գործընթացը, որը նպատակ ունի ստեղծել ուսումնական միջավայրեր, որտեղ աշակերտը հնարավորություն կունենա բացահայտել իր ներուժը, փորձարկումներ և…
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…