Փետրվարի 20-ից 22-ը տեղի ունեցավ A&WW-վիրտուալ դպրոցի կազմակերպած «Վիրտուալ Էքսպո» կրթական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի նպատակն էր նոր ձևաչափով հանդիպում կազմակերպել կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ։ Մասնակիցները հնարավորություն էին ստացել վիրտուալ ցուցասրահներում ներկայացնելու իրենց գործունեության հիմնական ուղղությունները՝ ցուցահանդես այցելած հյուրերի համար։ Կենտրոնական վիրտուալ կոնֆերանս դահլիճում տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները կիսվեցին…
Երևանի Մ. Գալշոյանի անվան հ. 148 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Կարապետյանը XI-3 դասարանի աշակերտների հետ անցկացրեց բաց դաս՝ նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան, որը Հայաստանում նշվում է 2005 թվականից:
Աշակերտները ներկայացրին մեր մայրենի լեզվի մասին օտարազգի անվանի մարդկանց և հայ գրողների մտքերը, արտասանեցին մայրենի լեզվին նվիրված…
Ժամանակի ակունքներից ես գալիս դու, իմ հա՛յ լեզու, դարերի լեռնապարերի վրայով…
Ս.Կապուտիկյան
Փետրվարի 21-ը հայոց պետական տոնացույցում իր արժանի տեղն ունի, այն ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից ճանաչվել է «Մայրենիի օր»:
Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում եռուզեռ է, տոնական տրամադրություն: Դպրոցի զարդարված սրահում աշակերտները նշեցին մայրենիի տոնը`ներկայացնելով նրա տեղն ու…
Ձեզ եմ ասում՝ ձեզ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անունին մեռնիմ, ձեր արևին ղուրբան, տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցեք…
Խ. Աբովյան
Փետրվարի 21- ին Լճաշեն գյուղի Ա. Տեր- Գրիգորյանի անվան միջն դպրոցի դասարանում /դասվար՝ Հերմինե Առաքելյան/ կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Մայրենի լեզվի, գիրք նվիրելու և ամենայն…
Փետրվարի 20-ին Կապանի N 5 հիմնական դասարանների աշակերտների, ծնողների և մանկավարժների հետ ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի ԱԳ և ԸԲԿ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Աննա Ասրյանը վարեց կանխարգելիչ զրույցներ «Անչափահասների կողմից տրանսպորտային միջոցներ վարելու, նրանց մասնակցությամբ, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու, դեպքերը բացառելու» ու «Սուր, կտրող-ծակող գործիքների, կռփազենքերի, մահակների և նմանատիպ այլ…
Փետրվարի 20-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի համակարգչային կաբինետում ՀՀ ԱԻՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի բնակչության հետ տարվող աշխատանքների բաժնի աշխատակիցները դպրոցի զինղեկ, փոխգնդապետ Գարիկ Ներսեսյանի գլխավորությամբ 4-9-րդ դասարանների աշակերտների հետ անցկացրին դասընթացներ «Երկրաշարժից պաշտպանվելու վարքականոններ» թեմայով:
Աշակերտներն իրենց իմացությամբ ու պատրաստվածությամբ գոհացրին դասընթացավարներին, իսկ վերջինները հիացական խոսքեր ուղղեցին աշակերտներին:
Կապանի N 5…
Փետրվարի 20-ին «Թումանյանի հետքերով» խորագիրը կրող դաս-միջոցառումը Կապանի N13 հիմնական դպրոցի Vա դասարանում շատ ուսանելի և հետաքրքիր անցկացրեց հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Անահիտ Արզումանյանը: Երեխաները նորովի մոտեցումներով, սեփական մեկնաբանություններով և հարնդերձանքով ներկայացրին Թումանյանի մեզ բոլորիս քաջ ծանոթ հեքիաթները: Աշակերտները ներկայացել էին իրենց սիրած հերոսների կերպարներով և ուրույն խոսքերով։ Աշակերտներից…
- Ընթերցենք և տարվա մեջ գեթ մեկ անգամ գիրք նվիրենք, գիրք նվիրենք և արթուն պահենք մեր մեջ ընթերցողին, չէ՞, որ արթուն ընթերցողը նախ և առաջ պաշտպանն է մայրենիի, նրա հարազատ հնչյուններին, երգեցիկ երանգներին, հարուստ բառապաշարին… ,- Կապանի N5 հիմնական դպրոցի գրադարանավարուհի Գայանե Հարությունյանը մայրենիի միջազգային օրը տեղայնացնելով Գիրք նվիրելու օրվա…
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում բացվել է ներառական լսարան, որտեղ սովորելու են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք: Հայաստանում բազկամարտ մարզաձևի հիմնադիր, վաստակավոր մարզիչ-մանկավարժ Աշոտ Սարգսյանի պատվին անվանակոչված լսարանն ամբողջությամբ հարմարեցված է ներառական կրթության համար՝ թեքահարթակներից մինչև սանհանգույց: Հայաստանում կրթական համակարգի ներառականության ապահովումը ՀՀ կառավարության` կրթության ոլորտի առաջնահերթություններից…
Հունաստանի բուհերում օտարերկրյա ուսանողների համար անգլերեն լեզվով կկազմակերպվեն բուհական և հետբուհական կրթական ծրագրեր: Դրանց մասին հայտարարվել է Աթենքում կայացած «Կառուցել միջազգային կամուրջներ. Հունաստանի համալսարանները բաց են աշխարհի առջև» խորագրով միջոցառման ընթացքում:
Ծրագրերի, ինչպես նաև դրանց մասնակցության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է www.studyingreece.edu.gr կայքէջում։
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…