ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Նորություններ

Գործարկել է էլեկտրոնային մատյանի հեռախոսային հավելվածը

Մայիսի 5, 2020
Դպրոցական անցուդարձ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն ուսուցիչների համար գործարկել է էլեկտրոնային մատյանի հեռախոսային հավելվածը, ինչն ավելի կհեշտացնի նրանց աշխատանքը։

Շուրջօրյա հասանելի հավելվածի միջոցով ուսուցիչները կարող են նշումներ անել աշակերտների հաճախումների մասին, լրացնել դասացուցակով նախատեսված օրվա թեման և աշակերտներին տրված հանձնարարությունները, գնահատել աշակերտներին…

Մայիսի 4-ից թույլատրվում են հավաքական թիմերի մարզումները և ուսումնամարզական հավաքները

Մայիսի 4, 2020
Սպորտային լուրեր

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշմամբ արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում նոր փոփոխություններ են կատարվել։ Մայիսի 4-ից մասնակի գործունեություն է թույլատրվում նաև սպորտային բնագավառում, մասնավորապես՝

  • սպորտային օբյեկտների գործունեություն՝ բացառապես պրոֆեսիոնալ մարզիկների մարզումների և սպորտային միջոցառումների անցկացման համար,
  • սպորտային ակումբների…

Նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Էջմիածնում կառուցվող ավագ դպրոց

Մայիսի 4, 2020
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կիրակի` մայիսի 3-ին, այցելել է Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց, որտեղ ընթանում են կապիտալ շինարարության ծավալուն աշխատանքներ:
Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի երկրորդ փուլով հիմնանորոգվող 8 ավագ դպրոցներից մեկն է, որտեղ շինարարական…

Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ 2020-2021 առկա ուսումնական տարվա ընդունելության սկզբունքներ

Ապրիլի 30, 2020
Պաշտոնական

Դիմորդները ընդունելության քննության և մասնագիտությունների նշումով դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով՝ մայիսի 25-ից մինչև հունիսի 15-ը, ժամը 18.00՝ միասնական քննության համար ԳԹԿ հաշվեհամարին փոխանցելով 1500դրամ:

Դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտությունները՝ ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի: Համաձայն ընդունելության դիմում-հայտի` դիմորդը կարող է մասնակցել մեկ կամ մի…

Ստեղծված իրավիճակում ուսումնական տարվա ավարտի ու ընդունելության գործընթացի կազմակերպումը

Ապրիլի 28, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ու նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ուղիղ եթերում ներկայացրել են, թե ինչպես է կազմակերպվելու ուսումնական տարվա ավարտն ու ընդունելության գործընթացը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում ստեղծված իրավիճակում:

Ուսումնական տարվա ամփոփում

  • Հեռավար եղանակով ուսուցումը շարունակվում է մինչև ուսումնական տարվա…

Դասագրքերի էլեկտրոնային տարբերակները «Պաշարների շտեմարանում»

Ապրիլի 27, 2020
Դպրոցական անցուդարձ

«Պաշարների շտեմարան» (https://lib.armedu.am/) կայքի նոր՝ «Դասագրքեր 2019-2020» կատեգորիայում ըստ բաժինների (հիմնական, ավագ) տեղադրվել են գործող դասագրքերի էլեկտրոնային (.pdf) տարբերակները։

Բոլոր 181 դասագրքերը կայքի բոլորի այցելուների համար ազատ են՝ բեռնելու, տպելու, պատճենելու համար։

Պաշարները տրամադրել է Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամը։

«Կորոնավիրուսը որպես կրթական մարտահրավեր». ԵԽ միջկառավարական կոմիտեի հատուկ նիստ

Ապրիլի 27, 2020
Պաշտոնական

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Կրթության քաղաքականության և պրակտիկայի միջկառավարական կոմիտեի (CDPPE) «Կորոնավիրուսը որպես կրթական մարտահրավեր» խորագրով առցանց հատուկ նիստին` ավելի քան 30 երկրների ներկայացուցիչների թվում, ելույթով հանդես է եկել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

Արձանագրվել է, որ COVID-19-ի հետևանքով փակվել են Եվրոպական մշակութային կոնվենցիայի գրեթե բոլոր անդամ պետությունների ուսումնական…

Սոցիալ-հոգեբանական աջակցություն աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին՝ Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությամբ

Ապրիլի 27, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Ասիական զարգացման բանկը (ADB) կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության և հեռավար կրթության պայմաններում աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման նպատակով սկսում է նոր դրամաշնորհային ծրագիր։

Հայաստանում գործող մասնագիտացված հասարակական կազմակերպություններին ուղղված դրամաշնորհային ծրագրի միջոցով կբացահայտվեն հեռավար կրթության պայմաններում աշակերտների, ուսուցիչների և…

ԵՄ Հորիզոն 2020 ծրագրին ասոցացված երկրների ներկայացուցիչների տեսակոնֆերանս

Ապրիլի 24, 2020
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մասնակցել է ԵՄ Հորիզոն 2020 ծրագրին ասոցացված 14 երկրների ներկայացուցիչների տեսակոնֆերանսին` նվիրված COVID19 համավարակի խնդիրների շուրջ Հետազոտությունների և նորարարությունների ոլորտում ԵՄ և ասոցացված երկրների համագործակցությանը: Հանդիպման մասնակիցները ներկայացրել են հետազոտությունների և նորարարությունների ոլորտի այն միջոցառումները, որոնք իրականացվում են իրենց երկրներում COVID19 համավարակով ստեղծված…

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Ապրիլի 23, 2020
Օրվա խորհուրդ

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին: 1915-ի այդ օրը թուրքական իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների մի մեծ խմբի։

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն առաջին անգամ պետական մակարդակով նշվել է 1965-ի ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցին։

1988-ի նոյեմբերի 22-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունել է 1915-ի Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենք, որով ապրիլի 24-ը…

  • Թվային բուրգ․ տեսանելի լուծում՝ տրամաբանական մտածողության միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…