ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Արմաթ» ինժեներական լաբորատորիան սկսեց գործել

Մարտի 12, 2020
Դպրոցական անցուդարձ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում  «Արմաթ» ինժեներական լաբորատորիան սկսեց  գործել 2020 թվականի փետրվարից, որն ամբողջությամբ փոխել է դպրոցի մթնոլորտը: Խմբակը բացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության  ֆինանսավորմամբ:

52 սան խմբակ է հաճախում ծնողների իմացությամբ: Ուսումնական գործընթացն իրականացվում է տեսական և գործնական պարապմունքների միջոցով: Խմբասենյակում առկա է դասընթացի կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ պարագաներ՝  աշակերտական սեղան, աթոռ, պահարան, գրատախտակ, «ՍեՌոբ» ռոբոտ, Եռաչափ Տպիչ, Համակարգչային կառավարվող շաղափային CNC հաստոց «Arduino Mega», «Arduino pro-mini» և այլ միկրոկոնտրոլլերային հարթակներ, դետալներ, համակարգիչ, լազերային տպիչ, տեսապրոյեկտոր, աշխատանքային տետրեր և գրիչներ:

Դասընթացի ընթացքում խմբակի սաները ծանոթանում են Scratch (Աղվես) ծրագրին, որով ստեղծում են անիմացիաներ և տարատեսակ խաղեր, աշխատում են «Կրիա» ծրագրով, ծանոթանում են ռոբոտների կոնստրուկտիվ առանձնահատկություններին, ռոբոտի աշխատանքի հնարավորություններին, ռոբոտի թվային ձայնային և թվայնացման հիմունքներին, հետագայում  կկարողանան ինքնուրույն տալ պարզ տեխնիկական լուծումներ, ստեղծել ռեալ գործող ինքնաշեն ռոբոտներ, ծրագրավորել ռոբոտը LabView, Scratch ծրագրային փաթեթների միջոցով, C++ կամ այլ ծրագրավորման լեզուներով, կսովորեն ռոբոտների աշխատանքային ծրագրեր, ռոբոտների հետ շփման գրաֆիկական ինտերֆեյսներ, ինչպես կատարել մի քանի գործողություն միանգամից, զուգահեռ ծրագրավորման մեթոդներ, նրանց շրջանում կզարգանան թիմային աշխատանքի հմտություններ:  

Պատրաստելով և ծրագրավորելով տարբեր ռոբոտներ՝ աշակերտները կստանան գիտելիքների մեծ պաշար: 
Տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները ներկայացնելու նպատակով կազմակերպվում են հաշվետու ցուցահանդեսներ:  Խմբակի սաները կմասնակցեն նաև մարզային և հանրապետական մրցաշարերի:
Դպրոցի տնօրենը Աիդա Մուրադյանը,  ուսուցիչներն և աշակերտներն անչափ ուրախ են, որ դպրոցում գործելու է ինժեներական լաբորատորիա, քանի որ լաբորատորիայի խմբակում ընդգրկված աշակերտները կտիրապետեն ռոբոտաշինությանը։ Նրանք, մեկ քայլ անելով, կարող են դառնալ երիտասարդ ՏՏ մասնագետներ և մտնել աշխատաշուկա. չէ՞ որ 21-րդ դարը տեխնոլոգիական գիտելիքների ժամանակաշրջան է, նշում է տնօրենը, իսկ լաբորատորիայում կրթվելը անհրաժեշտ է ապագա ծրագրավորողին, ինժեներին, ինչպես նաև նախասիրություններ ունեցող ցանկացած երեխայի։

Խմբակավար՝ Փիրուզա Ոսկանյան

 

  • Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…

  • Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի».

    Թեմայի հեղինակ՝ Anahit Simonyan

    Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…

  • Ներառականությունը դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Ruzan1967

    Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…

  • ՏՀՏ –ն ուսումնական գործընթացի անբաժանելի մաս

    Թեմայի հեղինակ՝ merybabajanyan

    Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…

  • Ինչպե՞ս հավասարակշռել Ավանդական Դասավանդումը և Նորարարական Մեթոդները:

    Թեմայի հեղինակ՝ Լորետա Դումիկյան

    ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…