«Ակադեմիական քաղաք Հայաստան․ գիտելիքի միջազգային ֆորումի» շրջանակում կայացել է «Ակադեմիական քաղաքի ներդրումային գրավչությունը ենթակառուցվածքների զարգացման համատեքստում» թեմայով պանելային քննարկում, որը վարել է ակադեմիական քաղաքի քաղաքաշինական զարգացման ռազմավարական շրջանակը մշակած գերմանական RSUP կազմակերպության հիմնադիր Յոհան Րաբեն:
Պանելային քննարկման բանախոսներն էին Enterprise Armenia-ի ներդրումային խթանման արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Լիլիթ Հարոյանը, Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) թվային նորարարությունների կենտրոնի գործադիր տնօրեն Գրասա Կարվալյոն, բրիտանական Arup ընկերության փոխտնօրեն Հեյլի Գրիքը, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակման համար պատասխանատու gmp Architects գերմանական կազմակերպության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, Ակադեմիական քաղաքի տրանսպորտային շարժունակության նախագիծը մշակող իտալական «Սիստեմատիկա» կազմակերպության գործադիր տնօրեն Դիեգո Դեպոնտեն:
Պանելային քննարկման առանցքում դրված էր այն գաղափարը, որ ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքների զարգացումը և ներդրումային գրավչության բարձրացումը պետք է զուգակցվեն գիտության, կրթության և նորարարության միասնական, ինքնաբավ և մարդակենտրոն էկոհամակարգի ձևավորմամբ։
Բանախոսները համակարծիք էին, որ հետևողական աշխատանքի դեպքում ակադեմիական քաղաքը կարող է դառնալ կրթության և նորարարության ոչ միայն հայաստանյան, այլև տարածաշրջանային հանգույց՝ միավորելով պետական կառույցների ռազմավարական ծրագրերը, ակադեմիական ոլորտի ներուժը, մասնավոր հատվածի ներդրումային հետաքրքրությունները և միջազգային գործընկերների փորձը։
Ինչի՞ն են ուշադրություն դարձնում ներդրողները․ ենթակառուցվածքները՝ որպես ներդրումային վստահության ազդանշան
Լիլիթ Հարոյանի խոսքով՝ «Enterprise Armenia»-ի առաքելության մի մասը, ի թիվս պետության համար առաջնահերթ այլ նախագծերի, ակադեմիական քաղաքի տեսլականի ձևակերպումն է ներդրումային նախագծերի տեսքով՝ գրավիչ դարձնելով դրանք համաշխարհային ներդրողների համար։
«Կառավարությունը պատրաստակամ է ակադեմիական քաղաքը վերածել տարածաշրջանային կրթական և նորարարական հանգույցի, ինչը հնարավորություն կտա մեզ զարգացող շուկայից դառնալու ներդրումային հաբ»,- նշել է նա։
Միաժամանակ, հիմնվելով հայաստանյան և օտարերկրյա ներդրողների հետ աշխատանքի հարուստ փորձի վրա՝ Լիլիթ Հարոյանն ընդգծել է, որ ներդրումային գրավչությունը ձևավորվում է երկու փոխկապակցված գործոնների համադրությամբ՝ կոշտ ենթակառուցվածքներ (շարժունակության ցանցեր, թվային կապ, էներգետիկ և ինժեներական համակարգեր) և փափուկ ենթակառուցվածքներ (կառավարում, իրավական դաշտ, մարդկային ներուժ, գործընկերային միջավայր)։ Նախանշված նպատակներին հասնելու առումով Հարոյանը կարևորել է նաև հանրային, մասնավոր և ակադեմիական ոլորտների համագործակցությունը՝ «Triple Helix» մոդելով։
Պետություն-մասնավոր-բուհ եռառանցք համագործակցություն
UCL-ի ներկայացուցիչ Գրասա Կարվալյոն ևս կարևորել է ակադեմիական քաղաքի դերը՝ պետություն-մասնավոր-բուհ եռառանցք համագործակցային էկոհամակարգի կայացման համար, առանց որի՝ հնարավոր չի լինի ապահովել տարածական մասշտաբը, փոփոխությունների խորությունը և տեխնոլոգիական առաջընթացի մակարդակը։
Համակարծիք լինելով ֆորումի շրջանակում ընդգծված երեք հիմնական սկզբունքներին՝ գիտության և կրթության ոլորտում գերազանցությանը, միջգիտակարգայնության խթանմանը և գիտության, նորարարության և կրթության ինտեգրմանը, Գրասա Կարվալյոն հավելել է․ «Մյուս կարևոր սկզբունքը մարդակենտրոնությունն է։ Նախագծի առաջին փուլում պետք է չմոռանալ, թե ով է այս նախագծի շահառուն` միաժամանակ խրախուսելով փոփոխությունները, քանի որ նորարարությունը սկսվում է մտածողության մշակույթի փոփոխությունից»։
Նա նաև անդրադարձել է ինքնաբավ և նորարարական էկոհամակարգի ստեղծման կարևորությանը, որը թույլ կտա ապահովել ծրագրի կայունությունը՝ կառավարելով թե՛ եղած ենթակառուցվածքը, թե՛ մարդկային տաղանդները, թե՛ ֆինանսական ներուժը։
Կրթական գործընթացը չի սահմանափակվում լսարանով, այլ ընդգրկում է հարակից ողջ միջավայրը
Կենսունակ, կայուն և ինքնաբավ էկոհամակարգի ստեղծումը կարևորել է նաև Բրիտանական Arup ընկերության փոխտնօրեն Հեյլի Գրիքը։
«Երբ խոսում ենք ակադեմիական քաղաքի գործարկման մասին, նկատի չունենք միայն շենքերը և բյուջեն․ սա վստահություն է առ այն, որ համայնքը կարող է կյանքի կոչել բարդ, ապագային միտված քաղաքաշինական նախագիծ՝ վստահելիությամբ, դիմակայունությամբ և առաքելության զգացումով»,- նշել է Գրիքը՝ հավելելով, որ ներդրողները գնահատում են այդ վստահելիությունը մարդկային, իրավական, ֆինանսական, ռազմավարական և մի շարք այլ կարողությունների մակարդակով։
Նրա խոսքով՝ կրթական գործընթացի բավանդակությունը չի սահմանափակվում լսարանով, այլ ընդգրկում է հարակից ողջ միջավայրը. «Նախագծի կենսունակության համար շատ կարևոր է սոցիալական ենթակառուցվածքների առկայությունը՝ դպրոցներ, առողջապահական, համայնքային և մշակութային կենտրոններ, որոնք բարձրացնելու են վստահությունը և գրավելու են տաղանդներին»։
Խելացի շարժունակություն և նորարարական ֆինանսավորման մեխանիզմներ
Դիեգո Դեպոնտեն խոսել է խելացի շարժունակության և ծառայությունների էկոհամակարգի տեսլականի մասին, որը ներառում է ինչպես ներքին շարժունակության ճկուն համակարգեր, այնպես էլ արտաքին փոխկապակցելիություն Երևանի առանցքային հանգույցների հետ։
«Մենք առաջարկում ենք տրանսպորտային նախագծի միջոցով ստեղծել նոր կապեր և տրանսպորտային միջանցքներ՝ լրացուցիչ հանրային և շաթլային համակարգերի ներդրմամբ, որպեսզի ապահովվի հարմարավետ և արագ հաղորդակցություն ակադեմիական քաղաքի և Երևանի հիմնական կենտրոնների միջև՝ օդանավակայան, կենտրոն, մետրո, ինչպես նաև ուսանողների և ակադեմիական անձնակազմի համար կարևոր այլ տարածքներ»,- նշել է Դեպոնտեն։
Սիստեմատիկայի գործադիր տնօրենը խոսել է նաև տրանսպորտային համակարգերի մատչելիության և տնտեսական կայունության մասին։ Այս համատեքստում նա ներկայացրել է նորարարական ֆինանսավորման մեխանիզմների օրինակը Միլանում և Հռոմում, որտեղ երկաթուղային ենթակառուցվածքների բարելավման արդյունքում աճած գույքային արժեքն ուղղվել է այդ նույն ենթակառուցվածքների համաֆինանսավորմանը։
Սա նախագիծ չէ՝ միայն Երևանի համար․ սա նախագիծ է ողջ Հայաստանի համար
Ամփոփելով պանելային քննարկումը՝ Թոբիաս Քեյլը նշել է․ «Ճարտարապետությունն այն կտավն է, որը թույլ է տալիս ինքնարտահայտվել՝ արտացոլելով թե՛ անհատի, թե՛ պետության ինքնությունը և տեսլականը։ Այս առումով ակնառու էր Հայաստանի վարչապետի հետ տեղի ունեցած քննարկումներից մեկի ընթացքում նրա հնչեցրած այն միտքը, որ սա նախագիծ չէ միայն Երևանի համար, այլ ողջ Հայաստանի համար, ուստի պետք է մտածել ավելի մեծ մասշտաբով»
Քեյլի խոսքով՝ Հայաստանի կառավարության հենց այս ուղերձն է դարձել որոշիչ՝ թույլ տալով իրեն և իր թիմին նորովի նայելու ակադեմիական քաղաքի տեսլականին՝ որպես շատ ավելի մասշտաբային նախաձեռնություն, որը կարող է դառնալ տարածաշրջանային «փարոս». «Այս առումով, ճարտարապետի առաքելությունն է այս ուղերձը վերածել պատկերային և տարածական իրականության»։
Պանելային քննարկման ընթացքում տեղի է ունեցել նաև հարցուպատասխան:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան